7 տարում վերադարձրել են 10 մլն դոլար, աղմկում են 10 միլիարդի․ «Կարճ ասած»

11/03/2025 19:24

Նիկոլի իշխանությունը մի քանի կարծրացած ստերի, առասպելների վրա է կառուցված, որոնցից մեկը, իհարկե, այսպես կոչված թալանի վերադարձն է։ Ի դեպ, տարբեր ուսումնասիրությունների, այդ թվում՝ սոցհարթակներում, շփումների արդյունքում պարզ է դառնում, որ այս թեզը ուղղակի բառ-արտահայտութուն է, ու թեև մարդիկ օգտագործում են «30 տարվա թալան» արտահայտությունը, բայց ո՛չ պատկերացում կա ինչի մասին է խոսքը, ոչ էլ հավատում են, թե Փաշինյանը ինչ-որ բան է վերադարձնելու կամ եթե վերադարձնի էլ՝ հասնելու է ժողովրդին։ Սրանք պատրաստ են ամիսներով, տարիներով, արդեն 7 տարի անդադար խոսել թալանից, բայց գործնական հատվածում ոչ միայն չկա էֆեկտիվություն, այլ մի նոր վտանգ կա պետության համար։

Օրերս Գյումրիում ասում է՝ ովքեր մասնակցում են Գյումրու ընտրություններին, դուրս են եկել իրենց թալանածը պաշտպանելու ճակատամարտին։ Բնականաբար՝ բացի ՔՊ-ից։ Եթե դու 7 տարի չես կարողացել թալան հետ բերել, ու քեզնից կարողանում են պաշտպանել, ուրեմն քո տեղում չես։ Սա մի կողմ։ Մյուս կողմից, Փաշինյանն ասում է՝ եթե որևէ մեկը ընտրվեց Գյումրու քաղաքապետ, դա իրեն ապահովագրելու է, որ թալանի ու չպատժվի։ Ինչի էդ քաղաքապետի պաշտոնը ի՞նչ ա, քաղաքապետը կարողանում է դատախազի վրա ազդե՞լ, դատավորի վրա ազդե՞լ, կարող է՞ ինքն է նշանակում․ եթե կա պետություն, ո՞նց կարող է մեկը ընտրվի քաղաքապետ ու պաշտպանի իր թալանածը։ Եթե համարում ես, որ մարդ ընտրվելով քաղաքապետը կարողանալու է իր թալանածը պաշտպանել, ուրեմն հաղորդում ես տալիս, որ քաղաքապետից բարձր պաշտոն զբաղեցնող ցանկացած մեկը հիմա անձեռնմխելի է ու զբաղված է թալանով ու թալանը պաշտպանելով։ Եթե ընտրվում է քաղաքապետ, որ պաշտպանի թալանը, բա նախարար, մարզպետ, վարչապետ աշխատո՞ղը որքան կթալանի ու պահի։ Սա ավելի շատ հենց ՔՊ-ի դեմ խոսք կարելի է ընկալել։

Փաշինյանը նաև ասել է, թե իրենք համակարգ են ստեղծել ու գնում են ապօրինի գույքերի հետևից, հլը մի հատ էլ 2010 թվի Ռենջ է հետ բերել։ Տեսնենք, թե էս ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի հարցով ինչ են արել սրանք 7 տարում։ 2018 թվականից խոսում են, իսկ 2020 թվականից գործում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, որը տարածվում է գույքի վրա, որի արժեքը գերազանցում է 50 մլն դրամը և չի հիմնավորվում օրինական ծագումը։

Այսպես, 2025թ․ դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 136 հայցադիմում է ներկայացվել դատարան։ Պահանջում են բռնագանձել 270 շարժական, 1381 անշարժ գույք, 359 իրավաբանական անձանցում մասնակցություններ, 527 միլիարդ ՀՀ դրամ: Սա պահանջում է նիկոլական համակարգը։ Իսկ ինչ են վերադարձրել 5 տարում։ Դատարանը վճիռ է կայացրել 5 անշարժ և 2 շարժական գույքի, 2 իրավաբանական անձանցում մասնակցության և շուրջ 1 մլրդ 800 մլն դրամի մասով: Սա ի սկի վերջնական էլ չէ, բողոքարկման փուլում է։ Պահանջում են 1381 անշարժ գույք, դատարանը վճիռ է կայացրել 5 անշարժ գույքի մասով։ 7 տարի իբր գործ են անում ու ունեն դատարանի ընդամենը 4 վճիռ։ Նաև այս դատական քաշքշուկների ընթացքում 8 անշարժ, 1 շարժական գույքի և 937 մլն դրամի հաշտության համաձայնագիր են կնքել։ Դա ո՞րն է․ ըստ երևույթին՝ ընկել են մարդկանց հետևից, գլուխն ազատելու, ահաբեկումներից պրծնելու համար ասել են առ սա քեզ, մենակ ինձնից յան տուր։ 7 տարում եթե սրանք ռեալ 8 անշարժ գույք են հետ բերել, այն էլ՝ հաշտությամբ, նշանակում է, որ իրենց ասած 1381 անշարժ գույքը հետը բերելու համար կպահանջվի էս տեմպերով 1370 տարի։ Բայց համաձայն մամուլի հրապարակումների, ավելի շատ են դեպքերը, երբ դատախազությունը պարտվել է դատարաններում, իսկ բազմաթիվների դեպքում էլ ուսումնասիրել է ու ոչինչ չի էլ գտել։ Բայց այս մասին չեն հայտարարում, մամուլը հարցում է անում ու ստանում պատասխաններ։ Քաղաքական առումով ձեռք չի տալիս ասեն՝ ապօրինի ձեռք բերման հիմքեր չենք գտել, բոլորը հիմնավորվում են, դադարեցրել ենք։

Ուզում եմ շեշտել, որ այս ճանապարհով ավելի շատ գլխացավանք են ստեղծում պետության համար։ Դիմում կա Սահմանադրական դատարան՝ պարզելու առհասարակ այդ օրենքի սահանադրականությունը։ ՍԴ-ն երեք տարի գործը քնեցրել է և դիմել Վենետիկի հանձնաժողով։ «Ժողովուրդ» թերթը մաս-մաս հրապարակում է Վենետիկի հանձնաժողովի պատասխանը՝ առ այն, որ այն հիմքերը, հոդվածները, որոնց հիման վրա այսօր ՀՀ դատախազությունը բռնագանձումներ է տարածում, հակասում են Եվրոպական կոնվենցիային: Այսինքն գործընթաը հակասահմնադրական է։ Այսինքն՝ բոլոր էն դատավորները, դատախազները, քննիչները, որ դրա տակ են մտնում, հակասահմանադրական գործ են արել ու շարունակում են անել։ Իհարկե՝ սրանք նման սովորություն ունեն, այսպես կոչված «սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման» մասին գործը վկա, բայց այս դեպքում Հայաստան պետությունն է կոնկրետ վնասներ կրելու։ Բոլոր էն անձինք, որոնցից գույք են խլել սրանք, վաղը դիմելու են Եվրադատարան, և կառավարութունը ստիպված է լինելու հա՛մ գույքը վերադարձնել, հա՛մ գույքից ավելի փոխհատուցում տալ։ Այդ ժամանակ նիկոլենք չեն լինի, բայց իրենց արած հերթական գլխից մեծ բանը կմնա ժողովրդի, պետության ուսերին։ Պատկերացնո՞ւմ եք իշխանափոխությունից հետո քանի հոգի է դիմելու ու ասի՝ ինձ սպառնացել են ու հաշտության համաձայնություն եմ կնքել։ Իսկ էդ ո՞ր պաշտոնյան կմտներ այս ամենի տակ։ Ով, ըստ իս, ունի կոնկրետ շահեր, ակնկալիք։ Էսօր կարդացի՝ ապօրինի գույքի գործով դատախազ է աշխատանքից ազատվել, խոստացել են նշնակել վարչության պետ, չեն նշնակել, դուրս է եկել գործից։ Բա որ մտնում է նման ապօրինի գործերի մեջ, ակնկալում է գոնե առաջ քաշում, չէ՞։ Սրբուհի Գալյանը ո՞նց դարձավ արդարադատության նախարար։ Ապօրինի գույքի բռնագնձման ուղղությունն էր ղեկավարում։ Հիմա էլ, որպես նախարար է դորդուբեշ անում։

Ու հենց նախարար դառնալու ճանապարհին էլ երևաց թելի ծայրը, որով ամբողջ կծիկը քանդվելու է։ Երբ Գալյանը նշանակվում էր նախարար, սաղ ՔՊ-ականները՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը, էկոնոմիկայի նախարարն ասում էին՝ մեր ՔՊ թիմի անդամ է։ Գլխավոր դատախազի տեղակալը ՔՊ քաղաքական թիմի անդամ է, այսինքն անաչառ չէ, ինչպես պահանջում է սահմանադրությունը, այլ ՔՊ թիմի մաս է։ Ինչպես որ գլխավոր դատախազը անաչառ չէ, քանի որ Նիկոլի օնականն էր։ Իսկ երբ փաստում ենք, որ նա քաղաքական թիմի մաս է, ստացվում է, որ մինչ այս նրա գործունեությունը, ամենայն հավանականությամբ, ունեցել է շահադիտական նպատակ՝ իր քաղաքական թիմի շահերին համապատասխան։ Դրա համար էլ տեսնում ենք, լսում ենք, հայտարարագրերով կարդում ենք, որ լույսի արագությամբ հարստանում են ՔՊ-ականները, ձեռք են բերում անշարժ գույքեր, տրցակներով կանխիկ փող, որը չգիտես ինչու բանկում հաշվին չէ, բայց որևէ ՔՊ-ականի մասով ապօրինի գույքի բռնագանձումով նույն քաղաքական թիմի մաս հանդիսացող Սրբուհի Գալյանը չի զբաղվում։ Արայիկ Հարությունյանը, Պապոյանն էին ասում՝ մեր թիմի մաս է։ Բայց պարբերաբար հայտարարվում են Սրբուհի Գալյանի քաղաքական թիմի հակառակորդների վերաբերյալ այսպես ասած ապօրինի գույքով քրեական գործերի մասին։

Օրերս ճեպազրույցում Գալյանն ասում էր՝ ես չեմ հանդիպել ընդդիմադիրների խոշտանգման դեպքերի։ Սա այն դեպքում, երբ այդ խոշտանգումները եղել են ուղիղ եթերներով։ Բա եթե ՔՊ-ական տիկինը ընդդիմադիրների խոշտանգումները չտեսնող արդարադատության նախարար է, որպես ապօրինի գույքի բռնագանձման գծով դատախազի տեղակալ ՔՊ-ականների ապօրինի հարստացումները կտեսնի՞։ Դժվար թե։

Լավ, այսպես ասած՝ թալան հետ բերողները հիմա ավելի շատ չե՞ն թալանում, քան իրենց հետ բերածն է։ Ռեալ հողի վրա ունեն ընդամենը 8 հաշտության համաձանագիր՝ 10 մլն դոլարի գույքով։ 10 մլն դոլար։ Որը, էլի ասեմ, մի գեղեցիկ օր բողոքարկվելու է ու վստահ կարող ենք լինել, վերադարձվելու է։ Ցուցմունքներ էլ էն լինելու, չկասկածեք, թե ինչ պայմաններում են դրանք փոխանցվել պետությանը։ Բայց դեռ դա էլ մի կողմ․ այդքան որ խոսում են, 1,5 Սնուփդոգի համերգի փող են հետ բերել սաղ-սաղ։ Փաստորեն, մենակ ԱՆիՖ-ի վրա ավելի շատ փող են ծախսել, քան իրենց հետ բերած այսպես կոչված թալանն էր։ Պետական պարտքի որքա՞ն եք շատացրել այս տարիներին, 7 մլրդ դոլար։ Չեք, շփոթում չէ՞, միլիարդ, ոչ թե միլիոն։ Հիմա դա թալա՞ն է։ Բա ի՞նչ է, կասեք։ Անշուշտ։ Բա դրա պատասխա՞նը ով պետք է տա։ Հաջորդ իշխանությունները ի՞նչ մեծ բեռի տակ են ընկնելու ձեր էս վերցված պարտքերի պատճառով։ Իսկ ի՞նչ եք արել վարկերի փողը։ ՔՊ-ականների թարմացված հայտարարագրերը նայեք ու հենց հայտարարագրման կայքը աշխատի՝ 2018-ի ունեցվածքի հետ համեմատեք, ու շատ հարցերի պատասխան կստանաք։ Չէիք իմանում, չէ՞, որ այդ կայքը չի աշխատում։ Բա՛։

Լավ, մեկը հարցնի, իսկ էդ 10 մլն դոլար թալանը, որ վերադարձրել եք, ի՞նչ եք արել, տրանսպորտ եք սուբսիդավորե՞լ՝ ոչ, թոշա՞կ է դարձել․ ոչ, թոշակը չեք բարձրացնում, ոչ էլ նպաստը, ոչ էլ դրանով եք ասֆալտ անում, ասֆալտը վարկերով է․ բացեք ՔՊ-ի հայտարարագրերը, կարդացեք ԱՆԻՖ հիմնադրամով փոշիացումները, ու ամեն ինչ տեղը կընկնի։ Դու կասես՝ թալանը վերադարձնում եմ ժողովրդին, իսկ ժողովուրդը, որի աչքը ջուր կտրեց, 25 տոկոս պաշտոնապես ու 50 տոկոս՝ ոչ պաշտոապես աղքատության մեջ է։ Չէ, իհարկե քպամերձ շրջանակը դրանց մեջ չի մտնում, մի 20, 30, չգիտեմ 50 ընտանիք, իհարկե աղքատությունից վերածվել են արագ բարգավաճող և հարստացողների խավի։ Եվ ընդամենը։ Մնացածները ոնց աղքատ կային, այդպես էլ մնացին, ով էլ ծայրը ծային ձգում էր, հիմա աղքատացել է, որովհետև ամեն բան թանկացել է, էլ չասեմ, որ մարդիկ տուն ու տեղից, իրենց տասնամյակներով աշխատած ապրուստից զրկվեցին, եկել վարձով են ապրում, խառը գործ անում։

Լավ, մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ոտքին է գցել նաև «թալանի վերադարձ»-ը։ Բայց ինչո՞ւ է ամեն անգամ «հատիկ առ հատիկը» մեջտեղ բերում։ Հենց որևէ տեղ ձախողում է, տեսնում է դիրքերը թույլ են, զապաս թեմաներն է բերում առաջ։ Գյումրիում հարցումներով պարզել են, որ իրենց թիմը 3-րդ, թե չորրորդ տեղում է, Փաշինյանը վեր կացավ բեմ ու խոսեց հատիկ առ հատիկից։ Ինչո՞ւ Փարաքարում էլ թալանից չի խոսում, էնտեղ էլ են ընտրություններ։ Որովհետև ըստ երևույթին համարում են, որ դիմացները ուժեղ թեկնածու չկա։

Կարճ ասած՝ մենք ունենք փաստացի ոչ թե միլիոնների ապացուցված թալան, այլ միլիարդների աղմուկ։ Նիկոլն ասում է՝ չեմ մոռացել ինչեր եմ խոստացել, ինչերից եմ խոսել, ուղղակի մի բան է խոսելը որպես ընդդիմադիր գործիչ, մեկ այլ բան՝ որպես վարչապետ։ Որպես ընդդիմադիր գործիչ ուռացրել, փքել, սարքել ես թեմաներ, որոնց տակից հիմա դուրս գալ չես կարողանում։ Ի դեպ, էն, որ նա վարչապետ դարձավ, դա էլ իրեն ուռացնելու, փքելու արդյունք էր։ Իսկ թե քանի թալանչու հետ է փայ մտել, այդ մասին մի օր կխոսենք, պատեհ առիթով։ Հատիկ առ հատիկ բոլոր ապօրինությունները ու թալանը գրանցվում են։ Վաղը, երբ ձեր իշխանության վերջը գա, հերթ են կանգնելու ձեր դեմ ցուցմունք տվողները, ձեր թալանի մասին խոսողները, փաստերով ու՝ ձեր թիմից։

Սևակ Հակոբյան

Տնտեսական ազատությամբ Հայաստանի դիրքը վատթարացել է 10 հորիզոնականով. «Ժողովուրդ»

Տնտեսական ազատությամբ Հայաստանի դիրքը վատթարացել է 10 հորիզոնականով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարի եւս Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսով հարեւան 4 երկրներից զիջում է միայն Վրաստանին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի վարկանիշային դիրքի նահանջը բոլոր հարեւաններից ավելի մեծ է։ Համաձայն «Հերիթեյջ» հիմնադրամի...

ՌԴ-ն ստուգողական թեստ է պատրաստել Փաշինյանի համար․ «Հրապարակ»

ՌԴ-ն ստուգողական թեստ է պատրաստել Փաշինյանի համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ Փաշինյանը որոշել է կրկին ռեւերանսներ անել Ռուսաստանին, որի դիրքերն այսօր ամրապնդվում են։ Դրանով էին պայմանավորված եվրաքվեի նախագիծը 2 ամսով հետաձգելը եւ ՌԴ-ին ուղղված վերամերձեցման քայլերը, մասնավորապես` միջգերատեսչական...

Իշխան Սաղաթելյանի հայրն արդարացվել է դատարանում․ «Ժողովուրդ»

Իշխան Սաղաթելյանի հայրն արդարացվել է դատարանում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզի դատավոր Դավիթ Սարգսյանի վճռով «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հայրը արդարացվել է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս տարվա...

Ուկրաինան պատրաստ է խաղաղության, Ռուսաստանը պետք է ցույց տա իր պատրաստակամությունը. Զելենսկի

Ուկրաինան պատրաստ է խաղաղության, Ռուսաստանը պետք է ցույց տա իր պատրաստակամությունը. Զելենսկի

Ուկրաինան պատրաստ է խաղաղության, Ռուսաստանը պետք է ցույց տա իր պատրաստակամությունը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ «Ամերիկացիների հետ հանդիպման մեր ուկրաինական առաջարկը երեք բան էր՝ հրադադար երկնքում, հրադադար՝ ծովում, և իրական միջոցներ՝...

Ուկրաինան պատրաստ է հրադադարին. Մարկո Ռուբիո

«Թրամփը հրադադար է ուզում, Ուկրաինան պատրաստ է դրան, ԱՄՆ-ն սպասում է Ռուսաստանի պատասխանին»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանին կփոխանցի Ուկրաինայում հրադադարի մասին առաջարկները։...

Իսպանացի արշավորդը պատմել է, թե ինչպես են Արագածում մնացել ձնահյուսի տակ

Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով տուժած Իսպանացի արշավորդներից մեկը News.am–ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել տեղի ունեցածից։ «Մենք հասնում էինք գագաթ, երբ ձնահյուս սկսվեց։ Այդ ողջ ձյունը լցվեց մեզ վրա, և մոտ 400 մետր ձնահյուսի մեջ...

Փորձում ենք շրջել Թուրքիայի հետ թշնամանքի էջը․ Արարատ Միրզոյան

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական թեմաների լուսաբանման հարցում առաջատար WION լրատվամիջոցին: Արարատ Միրզոյանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից, նշել է, որ...

Լեհաստանում ձերբակալվել է «սև շուկայում» 56 երիկամ վաճառած ուկրաինուհին. նրա գործողությունների զոհերի թվում են ՀՀ բնակիչներ

Լեհաստանում սահմանապահները ձերբակալել են ուկրաինացի կնոջ, որը Ղազախստանում դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման՝ կազմակերպված հանցավոր խմբի կազմում «սև շուկայում» 56 երիկամ վաճառելու համար: Ինչպես հայտնում է Reuters-ը, 35-ամյա Քսենիա Պ.-ի նկատմամբ 2020-ից Ինտերպոլի...

Հայաստան կժամանի Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը

Մարտի 12-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի...

Ձնահյուսի հետևանքով անհետ կորած քաղաքացու որոնողական աշխատանքներին ներգրավվել են 51 փրկարարկան ծառայող և երկու ուղղաթիռ

ՆԳՆ ՓԾ-ն նոր մանրամասներ է հայտնում Արագած լեռան գագաթին տեղի ունեցած ձնահյուսից։ «Մարտի 11-ին, ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9...