69 մլն դրամ` «Երեւանի քաղաքապետի գավաթ 2025»-ի համար. «Ժողովուրդ»

2 Մայիսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 1-4-ը մայրաքաղաքում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարը: Սպորտային միջոցառումների կազմակերպման ծառայություններ և «Երևանի քաղաքապետի գավաթ 2025»-ի համար հատկացվել է 69 մլն 578 հազար դրամ (մոտ 176 հազար ԱՄՆ դոլար) գումար քաղաքային բյուջեից։

Ըստ փաստաթղթերի՝ «Երևանի քաղաքապետի գավաթ» մրցաշարն անհրաժեշտ է անցկացնել 4 մարզաձևերից՝ բռնցքամարտ, ձյուդո, վոլեյբոլ և բասկետբոլ:

Պայմանագրի համաձայն՝ բռնցքամարտիկներին անհրաժեշտ է ապահովել՝ մրցավարների և սպասարկող անձնակազմի օրապահիկների բաշխում և դրամական պարգևատրում՝ օրական 20.000-ական դրամ։

Հաղթողներին և մրցանակակիրներին անհրաժեշտ է ապահովել դրամական պարգևատրումով 13 քաշային կարգերում՝ 1-ին տեղ 500.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ 300.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ 200.000 ՀՀ դրամ․ հարկերը ներառված չեն։

Պայմանագրի համաձայն՝ ձյուդո մարզաձևում մրցավարներին և սպասարկող անձնակազմին անհրաժեշտ է ապահովել օրապահիկների կանխիկ գումարների բաշխումով։ Այն կազմում է դրամական պարգևատրում՝ օրական 15.000-ական դրամ, առնվազն 30 անձի համար։

Անհրաժեշտ է հաղթողներին և մրցանակակիրներին ապահովել դրամական պարգևատրումով՝ 1-ին տեղ 150.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ 100.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ 80.000 ՀՀ դրամ, ինչպես նաև հաղթողների մարզիչներին՝ 75.000-ական ՀՀ դրամ․ հարկերը ներառված չեն։

Պայմանագրի համաձայն՝ անհրաժեշտ է ապահովել վոլեյբոլի մրցավարներին և սպասարկող անձնակազմին օրապահիկների կանխիկ գումարների բաշխում և դրամական պարգևատրում օրական 10.000-ական դրամ (առնվազն 30 մրցավար)։ Անհրաժեշտ է ապահովել նաև հաղթող և մրցանակակիր թիմերին դրամական պարգևատրում՝ 1-ին տեղ 3.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ 2.000.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ 1.000.000 ՀՀ դրամ․ հարկերը ներառված չեն։

Անհրաժեշտ է ապահովել բասկետբոլի մրցավարների և սպասարկող անձնակազմի օրապահիկների բաշխում և դրամական պարգևատրում՝ օրական 10.000-ական դրամ։

Հաղթողներին և մրցանակակիրներին անհրաժեշտ է ապահովել դրամական պարգևատրում՝ 1-ին տեղ 3.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ 2.000.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ
1.000.000 ՀՀ դրամ․ հարկերը ներառված չեն։

Թվում է, թե ամեն բան կարգին է, սակայն այս միջոցառումը կազմակերպող անհատ ձեռներեց «Արմիկ Սարուխանյան Սամվելի» Ա/Ձ-ն հիմնվել է մարտի 14-ին, իսկ պայմանագիրը կնքվել է մեկ ամիս անց՝ ապրիլի 25-ին։ Հարկ է նշել, որ անգամ ամենափորձառու ընկերություններին 178 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր կնքելը դժվար է տրվում։

Այս անփորձ ընկերությունը նույն օրը կնքել է Երևանի քաղաքապետարանի հետ 2-րդ պայմանագիրը, որն արժեցել է 3 մլն 900 հազար դրամ։

Երկրորդ պայմանագրով «Արմիկ Սարուխանյան Սամվելի» Ա/Ձ-ն պարտավորվում է կազմակերպել «Վերջին զանգ-2025 թվական» միջոցառումը։ «ԹՈՒՄՈ»-ի այգում կազմակերպվելու է Վերջին զանգի օրվան նվիրված տոնական միջոցառում-համերգ բարձրակարգ, ճանաչված, էստրադային երգիչ/երգչուհիների (2հոգի), հայտնի նվագախումբ/բենդի և DJ-ի (էլեկտրոնային երաժշտություն) մասնակցությամբ:

Միջոցառման ընթացքում անհրաժեշտ է ապահովել ընդհանուր թվով 100 սպիտակ (հելիում գազով) փուչիկներ՝ 90 հատը սովորական, 10 հատը աղավնու տեսքով։

Նշված անհատ ձեռներեցը կարծես միջոցառումների կազմակերպման հարցում շատ լուրջ է տրամադրված և գնառաջարկ է ներկայացրել ԵՊՀ շրջանավարտների ֆորում միջոցառման կազմակերպական ծառայությունների մատուցման համար, որը կազմել է 14 մլն դրամ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

«Արմավիր» ՔԿՀ-ից ցմահ դատապարտյալը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել է հիվանդանոց. Արմլուր

«Արմավիր» ՔԿՀ-ից ցմահ դատապարտյալը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել է հիվանդանոց. Արմլուր

ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 2-րդ տեղամասի 77-րդ խցում պատիժ կրող, արդեն 33 տարի ազատազրկման մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Սեյրան Մարկոսյանը 2 օր առաջ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։ Դատապարտյալները...

Պատերազմների դեմքը փոխվել է, պետք է պատրաստ լինել մարտահրավերներին․ Հրայր Կամենդատյան

Պատերազմների դեմքը փոխվել է, պետք է պատրաստ լինել մարտահրավերներին․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Ժամանակակից պատերազմների դեմքը փոխվել է անդառնալիորեն։ Այն, ինչ նախկինում համարվում էր ապագայի տեխնոլոգիա, այսօր դարձել է մարտադաշտի ելքը վճռող...

Քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներն անընդունելի են․ Գուտերեշ

Քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներն անընդունելի են․ Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների վրա հարձակումներն «անընդունելի» են։ «Գլխավոր քարտուղարը նախկինի պես խորապես մտահոգ է Իրանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև շարունակվող ռազմական էսկալացիայով… Նա...

Միլիարդների հարկ վճարող հանքարդյունաբերողները միլիոններ են նվիրաբերել Աննա Հակոբյանի հիմնադրամին. «Ժողովուրդ»

Միլիարդների հարկ վճարող հանքարդյունաբերողները միլիոններ են նվիրաբերել Աննա Հակոբյանի հիմնադրամին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ իր հետաքննությունը վերհանել է մի ուշագրավ օրինաչափություն, որը կասկածի տակ է դնում Հայաստանում բիզնեսի և քաղաքականության տարանջատման սկզբունքը։ «Ուսումնասիրելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը»...

Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»

Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանում փաստացի տեղի է ունենում մասնավոր սեփականության, առհասարակ՝ սեփականության իրավունքի հոգեհանգստի արարողությունը։ Կարծում եք՝ սարկա՞զմ է։ Ամենևին: Դա ցավալի իրականությունն է։ Մենք արդեն ապրում ենք մի պետության մեջ, որտեղ կարող են մեկ...