50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում

9 Հոկտեմբերի, 2026

Վերին Դվինի բնակիչներն այսօր՝ հոկտեմբերի 9–ին, բողոքի ակցիա են իրականացնում, նրանք բողոքում են լոլիկի մթերման կազմակերպումից, սուբսիդիան հանելուց հետո չեն կարողանում վաճառել իրենց լոլիկը, գրում է news.am-ը։

Այստեղ է նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից Հարություն Մնացականյանը, ով նշեց. «Տեսեք, որ որակն էլ շատ լավն է, ջերմատնային լոլիկից էլ էլի չի տարբերվում իրականում, բայց սուբսիդիան հանելուց հետո մարդիկ չեն կարողանում վաճառել։ Հետաքրքիրն այն է, որ սուպերմարկետներում 550 դրամի կարգի է վաճառվում, այս մարդիկ 80-100 դրամով չեն կարողանում վաճառել։

Մենակ բանվորներին, ժամը 1000 դրամից ավել են վճարում, պլյուս բեռնատարի համար են վճարում 20 000 դրամ, հասցնում են Հովտաշատի շուկա և չի վաճառվում։ Մարդիկ մնացել են փակուղային վիճակում»։

Գյուղացիներից մեկն էլ ասաց. «Եկեք ես 150 դրամով տամ, ոչ թե գնացեք 450 դրամով առեք։ Մթերողներն են գին թելադրում, 50 դրամով չեն տանում, եթե տանեին, կտայի, նաղդ փողը կվերցնեի, ոչ թե կբերեի այստեղ, կթափեի։ Արդեն երրորդն օրն է, որ այս վիճակն է»։

Մեկ ուրիշն էլ հավելեց, որ իրենցից վերցնում են 50 դրամով, տանում 300 դրամով են վաճառում. «Մենք մշակելու հարցում ոչ մի թերություն չունենք։ 40 դրամով են ուզում, եթե 40 դրամով տամ, տանեն, ի՞նչ եմ ստանալու։ Ժամը 1000 դրամ ես աշխատողին փող եմ տալիս, հինգ աշխատող աշխատում են։ 50 000 փող պիտի տամ աշխատողներին, բա ինձ ի՞նչ է մնալու տակը՝ 10 հազա՞ր։ Դա էլ չի մնում։

Անցած տարի նորմալ ապրանքը ծախվել է, որովհետև մեծ ընկերությունների ապրանքը դուրս է եկել երկրից, էն մնացածը կարիք ունեին մեր ապրանքի։ Հիմա ճամփեն փակվել է, էդ ապրանքը դուրս չի գալիս, ո՞վ է վերցնելու իմ պամիդորը։ Կգնա «Սպայկայի» պամիդորը կվերցնի։ Մենք ոչ մեկին մեղավոր չենք հանում, ուղղակի ուզում ենք մեր հարցը լուծվի»։

Նմանատիպ նյութեր

Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան

Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը մեկնաբանեց իշխանական շրջանակների պնդումները, թե իր ղեկավարած ուժը գործում է Ռուսաստանի թելադրանքով։ «Մենք ունենք մեր ճանապարհը, գնում ենք մեր ճանապարհով՝ ի տարբերություն Փաշինյանի, որն իր հույսը դնում է բոլոր...

Ավտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրը

Ավտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրը

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Արարատ քաղաքի Բանավան թաղամասից դեպի «Արարատ ցեմենտ» գործարան տանող ճանապարհին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել...

Մեր հանրությունն իրավունք ունի իմանալու՝ ինչ ճակատագիր է սպասում այդ ահաբեկչին․ Արեգա Հովսեփյան 

Մեր հանրությունն իրավունք ունի իմանալու՝ ինչ ճակատագիր է սպասում այդ ահաբեկչին․ Արեգա Հովսեփյան 

Ազգային ժողովում վերջին հարցուպատասխանի ընթացքում բազմաթիվ հարցեր հնչեցին Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման միջադեպի շուրջ։ Այս և այլ թեմաների մասին YerevanToday-ի տաղավարում զրուցել ենք ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանի հետ։...

Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում տեղի չի ունեցել․ Փաշինյանի խոսնակը հերքում է

Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում տեղի չի ունեցել․ Փաշինյանի խոսնակը հերքում է

Հերքում եմ, Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում տեղի չի ունեցել, ԶԼՄ-ներին ասել է վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։ Ավելի վաղ Կոմերսանտը գրել էր, որ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Թուրքմենստանում կայացած Կասպյան գագաթնաժողովից հետո փակ...

«Ժամանակակից քաղաքականության պոպուլիզմը». Վիկտոր Սողոմոնյան

Ժամանակակից քաղաքականության մեջ պոպուլիզմն ավելի ու ավելի է կառուցվում ցուցադրականության, վառ հակամարտությունների և աղմկահարույց հայտարարությունների վրա, մինչդեռ պետական կառավարման փորձը մղվում է երկրորդ պլան։ Այս մասին...