+ 45.3 մլն եվրո․ Հայաստանի արտաքին պարտքը կրկին ավելանում է

1 Սեպտեմբերի, 2025

Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվող վարկային համաձայնագրի նախագիծը։

Նրա խոսքով՝ արդյունքահեն վարկային ծրագրի շրջանակում Հայաստանը կստանա 45.3 միլիոն եվրո, որի նպատակն է առողջապահության ոլորտում որակի բարելավումն ու ապահովումը։

Փոխնախարարի ներկայացմամբ՝ ծրագիրը ներառում է մի շարք ուղղություններ՝ առողջապահական ենթակառուցվածքների բարելավում, բժշկական ծառայությունների որակի գնահատում, հաշվետվողականության թվայնացում և ինստիտուցիոնալացում, բժշկական հաստատությունների լիցենզավորման և կարգավորման կատարելագործում, առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացում, հեռաբժշկության պիլոտային ծրագրերի իրականացում, էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառման ընդլայնում։

Վարկի պայմանների համաձայն՝ գումարը տրամադրվում է 18 տարվա համար․ 7 տարվա արտոնյալ և 11 տարվա մարման ժամկետով։ Տոկոսադրույքը լողացող է, միջինում՝ 3.11%, հավելյալ պարտավորության վճար՝ տարեկան 0.15%։ Ծրագրի կատարման վերջնաժամկետը սահմանված է 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։

Նանուշյանը նշեց, որ մշակվել է յոթ ցուցանիշ, որոնք ամրագրված են տարեկան չափորոշիչներով: «Դրանց իրականացումից հետո միայն հնարավոր կլինի վարկային միջոցների մասնահանումը։ Ծրագրի պատասխանատուն է ծրագրերի իրականացման գրասենյակը, որը յուրաքանչյուր արդյունք պետք է վերիֆիկացնի և ներկայացնի Ասիական զարգացման բանկին»,- ասաց փոխնախարարը:

Նմանատիպ նյութեր

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ․ ով է Վահե Հակոբյանը, ինչ աղմկահարույց պատմության մեջ է հայտնվել նրա անունը․ «Ժողովուրդ»

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ․ ով է Վահե Հակոբյանը, ինչ աղմկահարույց պատմության մեջ է հայտնվել նրա անունը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը մինչ թաղապետ նշանակվելը երկար տարիներ աշխատել է իրավապահ համակարգում՝ Հատուկ քննչական ծառայությունում և Հակակոռուպցիոն կոմիտեում։ Նրա անունը վերջին շրջանում հայտնվել է հանրային...

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.  Հայաստանյան քաղաքական դաշտում ընդդիմադիր ուժերն արդեն իսկ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ձևավորելով համազգային համախմբման օրակարգ։ Այն ստորագրել են «Ազատություն», «Ապրելու երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Դեմոկրատական այլընտրանք», «Հայ...

Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ՍԴ նախագահի ընտրության վճռորոշ պահին անակնկալ շրջադարձ է տեղի ունեցել․ մասնավորապես, Էդգար Շաթիրյանի օգտին տրամադրված դատավորներից մեկի քվեարկությունը փոխել է ամբողջ պատկերը: Մասնավորապես,...

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե իշխող թիմում սկզբում չէին հավատում, որ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների կգնա՝ սահմանադրական մեծամասնություն զավթելու եւ սահմանադրությունը փոխելու նպատակով, եւ կարծում էին, որ այդ հայտարարությունն ընդամենը ընդդիմությանը...

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Եթե ինչ-որ մեկին դեռ թվում է, թե Հայաստանում իրավապահ համակարգը գոյություն ունի օրենքի գերակայություն իրականացնելու համար, ուրեմն նա հիմնավորապես մնացել է նախորդ դարում։ Ժամանակակից Հայաստանում իրավապահ մարմինները շատ ավելի «պրակտիկ» և...