44-օրյայի զեկույցը ԱԺ նախագահը արխիվ է ուղարկում. Արմլուր

6 Հոկտեմբերի, 2025

  ArmLur.am-ը գրում է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշել է 44-օրյայի  քննիչ հանձնաժողովի զեկույցը ուղարկել արխիվ․ այն ոչ լիագումար նիստում է քննարկվելու, ոչ էլ լսումների ձևաչափով։

«Քանի որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ժամկետների անհամապատասխանության պատճառով իրավական առումով անհնար է դարձել ներառել ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, բոլոր հնարավոր իրավական շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել զեկույցը ուղարկել ԱԺ-ի արխիվ, որտեղ գաղտնիության թույլտվություն ունեցող յուրաքանչյուր պատգամավոր կարող է գնալ և ծանոթանալ զեկույցին»,– նշել են  ԱԺ-ից։

Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ-ում ստեղծվել է քննիչ հանձնաժողով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով։ Այն պետք է մեկ տարվա ընթացքում ներկայացներ իր զեկույցը ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ, սակայն Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովը չի հասցրել ավարտել աշխատանքը և այժմ իրավունք չունի զեկույց ներկայացնելու։

 

Նմանատիպ նյութեր

Եթե ՌԴ-ի վրա ուղղակի հարձակում տեղի ունենա, բոլոր առկա զենքերի կիրառումը  անմիջապես կդրվի օրակարգում. Պուտին

Եթե ՌԴ-ի վրա ուղղակի հարձակում տեղի ունենա, բոլոր առկա զենքերի կիրառումը անմիջապես կդրվի օրակարգում. Պուտին

Եթե ​​Ռուսաստանի վրա ուղղակի հարձակում տեղի ունենա, բոլոր առկա զենքերի կիրառումը անխուսափելիորեն և անմիջապես կդրվի օրակարգում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Արտգործնախարարության հայտարարությունը Կալինինգրադը, այդ թվում՝ միջուկային զենքով պաշտպանելու...

Իշխանությունները բանակցում են «ինչ տանք, երբ տանք» սկզբունքով․ Վրույր Այվազյան

Իշխանությունները բանակցում են «ինչ տանք, երբ տանք» սկզբունքով․ Վրույր Այվազյան

  ԵԽԽՎ դիտորդական առաքելության՝ Հայաստանի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցում արձանագրվել են վարչական ռեսուրսի չարաշահումներ, անհավասար պայմաններ, ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումներ, ինչպես նաև ընդդիմադիր ուժի ձայների փոշիացում՝...

Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող

Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող

Լրագրող Ազա Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու օր Հայաստանի տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի զինվոր կա, իսկ իշխանությունը գիտի , բայց սահմանամերձ տարածքների բնակչությանը չի տեղեկացնում նման վտանգի մասին։ Երկու օր անց ադրբեջանցի զինվորը հարձակվում է հայ...

Ինչո՞ւ է ԱԱԾ-ն լռել զինված ադրբեջանցու՝ օրեր շարունակ Հայաստան ներխուժած լինելու մասին․ «Կարճ ասած»

Երկար-բարակ խաղաղությունից էր խոսում մարդամեկը կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 1-ի նիստում։ Մի քանի օր առաջ էլ ՄԱԿ-ի ամբիոնից էր խոսում անշրջելի խաղաղությունից։ Դրանից առաջ շնորհակալություն էր հայտնում Ալիևին։ Այսօր...

Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան»

Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դեռևս ամիսներ առաջ ահազանգում էր այն վտանգի մասին, որ գործող իշխանությունների վարած կործանարար քաղաքականության պատճառով ադրբեջանցիները կարող են անարգել, առանց որևէ խոչընդոտի ներթափանցել Հայաստանի սուվերեն տարածք։ Այն, ինչի մասին...