36-ը ի՞նչ կապ ունի, մեզ 54 ա պետք․ Սերժ Սարգսյանը՝ իմպիչմենթի մասին

12 Հունիսի, 2025

«Պարոն Սարգսյան, ի սկզբանե դատապարտված չէ՞ իմպիչմենթի գործընթացը, երբ 36 պատգամավոր չկան»,- Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա առթիվ Պանթեոն այցելած ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հարց ուղղեցին լրագրողները։

— Չէ, իհարկե չէ։ 36-ը ի՞նչ կապ ունի,- պատասխանեց Սերժ Սարգսյանը։

-Ինչպե՞ս եք պատկերացնում, պարզ մաթեմատիկական հաշվարկ է։

— Գիտե՞ք ես ինչից եմ զարմանում․ որ լրագրողը էդ թեմայով հետաքրքրվում ա, ինքը ուշադիր չի հետևում տարբեր մարդկանց բացատրությունների։ Եթե, օրինակ, դուք երեկ լսած լինեիք Հայկին Մամիջանյան, այդ հարցը չէիք տա։ 36-ը ի՞նչ կապ ունի, մեզ 54 ա պետք։ 36 չի պետք։

— 36-ը նախնական գործընթացը սկսելու համար։

— Ո՛չ։ Գործընթացը արդեն վաղուց սկսված ա։

— 36 պատգամավոր դրե՞լ է իր ստորագրությունը, պարոն Սարգսյան։

— Լսեք, ես ձեզ ասում եմ՝ գնացեք թեման ուսումնասիրեք։ Դուք չեք ուսումնասիրել, որովհետև գործընթացը սկսվում ա, երբ Ազգային Ժողովի մեկ պատգամավոր առաջադրում է վարչապետի թեկնածու։ Գործընթացը այդ ժամանակ ա սկսում։

— Նիստերի դահլիճ բերելու համար 36 մարդու ստորագրություն է պետք, պարոն նախագահ։

— Բայց մենք ասեցինք, որ նիստերի դահլիճ բերելու ենք, երբ ունենանք 54։ 36-ը կապ չունի։ Վատ թիվ եք ասում 36-ը։

Նմանատիպ նյութեր

«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա

«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա

Հայր Հովհաննես աբեղա Թորգոմյանը գրում է․ «Երբ Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է այնպիսի մարդկանց ձեռքում, որոնք անցյալում որևէ լուրջ հոգևոր, աստվածաբանական կամ հասարակական հեղինակությամբ աչքի չեն ընկել և հանրությանը հայտնի են դարձել միայն իրենց...

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ազգային ժողովում հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային...

ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը

ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը

Օգոստոսի 14-ին ՀԱՊԿ միավորված շտաբի բազայում տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի են ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների խորհրդակցություններ՝ նվիրված 2027 թվականին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի...

Օգոստոսի 19-ին՝ հոգևորականների գործով հերթական դատական նիստը

Օգոստոսի 19-ին՝ հոգևորականների գործով հերթական դատական նիստը

ՀԱՍԵ Արագածոտնի թեմը տեղեկացնում է․ «Օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա...

Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան

Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի և բոլոր քաղբանտարկյալների Նույն օրը լրանում է Արեգնազ Մանուկյանի...