13-ամյա պատանուն ծեծի են ենթարկել երեք համադասարանցիները․ մանկավարժական կազմը թաքցրել է իրականությունը

12 Փետրվարի, 2026

Փետրվարի 11-ին՝ ժամը 12-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Ջրաշեն գյուղից մարմնական վնասվածքներով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխել 13-ամյա պատանու: Մայրը հայտնել է, որ որդուն Ջրաշենի միջնակարգ դպրոցում ծեծի է ենթարկել համադասարանցին:

Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ դասարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված պատանուն ծեծի են ենթարկել երեք համադասարանցիները, մինչդեռ դպրոցի մանկավարժական կազմը թաքցրել է իրականությունը:

ՆԳ նախարարի անունից դեպքի վերաբերյալ միջնորդագիր կներկայացվի ԿԳՄՍ նախարարին։

Համադասարանցուն ծեծի ենթարկած անչափահասները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մեղադրանքներով։

Կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ նյութեր

Ինչո՞ւ պետք է տուժեն մարզաբնակ մեր հայրենակիցները. Գառնիկ Դանիելյան

Ինչո՞ւ պետք է տուժեն մարզաբնակ մեր հայրենակիցները. Գառնիկ Դանիելյան

«Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Մարզերից եկող ավտոմեքենաները թողնել Երևանի մուտքի մոտ, շարունակել ճանապարհը ավտոբուսով․ սա Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի «հոյակապ» առաջարկն է՝ մայրաքաղաքում առաջացած տրանսպորտային ճգնաժամը...

Ընկերությունների կապարակնքումը խնդիր չէ, այլ հանցագործություն․ Արամ Օրբելյան 

Կնքված ընկերությունները ոչ թե խնդիր են, այլ հանցագործություն։ Հոկտեմբերի 14-ին կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, որ ՀՀ...

Նիկոլ Փաշինյանի միահեծան, բռնակալական նկրտումները պետք է սանձել․ Արթուր Խաչատրյան 

  ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշեց քննիչ հանձնաժողով ստեղծել։ Մենք դա համարում ենք խայտառակություն։ Սա հարված է ազգի ինքնությանը, որովհետև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել է, կա և, վստահ եմ, կմնա որպես մեր...

Քննարկումների առանցքում եղել է կոնցեսիոն պարտավորությունների կատարումը. Օլեգ Բելոզյորով

Քննարկումների առանցքում եղել է կոնցեսիոն պարտավորությունների կատարումը. Օլեգ Բելոզյորով

Ռուսական երկաթուղիների կոնցեսիայի պահպանման հարցը չի դրվել, ArmeniaSputnik–ի փոխանցմամբ՝ ասել է ՀՀ կառավարության հետ հանդիպումից հետո  Ռուսական երկաթուղիներ ընկերության գլխավոր տնօրեն (ընկերության կառավարման ներքո է գտնվում Հայաստանի երկաթուղին) Օլեգ Բելոզյորովը։...

Փաշինյանի ղեկավար Ալիևի անձնական վրեժխնդրությունն է․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար

«Նիկոլ Փաշինյանին ինչո՞վ է խանգարում Ռոբերտ Քոչարյանը։ Դա անձնական, քաղաքական վրեժխնդրությո՞ւն է։ Ինչո՞ւ է Փաշինյանի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դիրքորոշումը նման խիստ կամ կոշտ»,- մամուլի ասուլիսի...