11-ամյա երեխան, թմրանյnւթի կասկածն ու ալկոհոլը․ մայրը պահանջում է արդար քննություն. Armlur.am

6 Նոյեմբերի, 2026

Երեկ ներքին գործերի նախարարությունը՝ անդրադառնալով 11-ամյա տղայի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածներին հայտարարել էր, որ չեն հաստատվել օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները:

Արդյունքում, այսօր ArmLur.am-ի փոխանցմամբ՝ 11-ամյա տղայի մայրը՝ Գայանե Մաթևոսյանը, անրադառնալով կատարվածին հայտարարել է.

«Իմ 11 տարեկան երեխան հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում՝ անգիտակից, լեզվի կծկումով և սրտի շուրջ 200 զարկ հաճախականությամբ։ Շտապօգնության բժիշկների և հիվանդանոցում երեխայիս ընդունած բուժանձնակազմի մոտ առաջացել է թմրամիջոցով կամ այլ հոգեներգործուն նյութով թունավորման կասկած։

Երեխայիս ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, վերցվել են անալիզներ։ Սակայն օրեր անց մեզ հայտնում են, որ երեխայիս վիճակի պատճառը եղել է ալկոհոլի օգտագործումը։ Մենք համաձայն չենք այս պատասխանի հետ և պահանջում ենք պարզել ճշմարտությունը։ Հարցեր կան, որոնց պատասխանները պետք է ստանանք.

* Ինչո՞ւ սկզբնական բժշկական գնահատման ժամանակ առաջացել է թմրամիջոցով թունավորման կասկած։

* Ի՞նչ կոնկրետ լաբորատոր հետազոտություններ են կատարվել։

* Ո՞ր նյութերն են ստուգվել, և ի՞նչ մեթոդով։

* Արդյո՞ք պահպանվել են երեխայիս վերցված արյան և մեզի նմուշները՝ անկախ փորձաքննության համար։

* Ինչո՞ւ է դեպքի սկզբնական գնահատականն այդքան տարբեր վերջնական պատասխանից։

Մենք ունենք լուրջ մտահոգություններ, որ երեխայիս կարող էր թմրամիջոց կամ այլ վտանգավոր նյութ տրված լինել, և պահանջում ենք բացառել նաև հետազոտությունների հնարավոր կեղծման կամ ոչ պատշաճ կատարման հանգամանքը։ Մենք չենք ցանկանում անհիմն մեղադրանքներ ներկայացնել որևէ անձի։ Ուզում ենք միայն ճշմարտությունը՝ անկախ փորձաքննությամբ և անկողմնակալ քննությամբ։

Պահանջում ենք՝ 1. Երեխայի արյան և մեզի նմուշների անկախ դատաքիմիական և թունաբանական փորձաքննություն։

2. Բոլոր բժշկական փաստաթղթերի, անալիզների բնօրինակ արդյունքների և հետազոտության մեթոդների տրամադրում։

3. Շտապօգնության և հիվանդանոցների բուժանձնակազմի գործողությունների ուսումնասիրություն։

4. Դեպքի բոլոր հնարավոր մասնակիցների բացահայտում և իրավական գնահատական։

5. Պարզել՝ արդյոք որևէ մեկը փորձել է թաքցնել իրական պատճառը կամ խոչընդոտել քննությանը։

Սա 11 տարեկան երեխայի կյանքի և անվտանգության հարց է։ Ոչ մի պաշտոն, ոչ մի կապ և ոչ մի ազդեցություն չպետք է խանգարի ճշմարտության բացահայտմանը։ Մենք պահանջում ենք ոչ թե ենթադրություններ, այլ անկախ փորձաքննություն, ապացույցներ և արդար քննություն»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մալաթիայում 11-ամյա տղային անգիտակից վիճակում տեղափոխել էին հիվանդանոց: ՆԳՆ-ից հայտնել էին,  որ նշված անչափահասին հյուրասիրել են կոնֆետ, ապա նա սրճեփ սարքից խմել է կաթ, ինչից հետո վատացել է ինքնազգացողությունը: Ավելի ուշ ՆԳՆ-ն հայտնեց, որ անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել:

Կատարված ստուգումներով պարզվել է, որ անչափահասն ալկոհոլ է օգտագործել։ Օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել։

Նմանատիպ նյութեր

Գագիկ Խաչատրյանն այսօր ևս մասնակցել է նիստին՝ պատգարակի վրա

Գագիկ Խաչատրյանն այսօր ևս մասնակցել է նիստին՝ պատգարակի վրա

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։ Շարունակվել է ապացույցների հետազոտումը, մասնավորապես, մեղադրողն ընթերցել է գրավոր ապացույցները։ Գագիկ Խաչատրյանն այսօր...

Ծեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում

Ծեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում

Հոկտեմբերի 25-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արբաթ գյուղի 1-ին փողոցի...

Հայաստանում է Ղազախստանի փոխվարչապետը

Հայաստանում է Ղազախստանի փոխվարչապետը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, տրանսպորտի նախարար Ասել Ժանասովային: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տրանսպորտի և...

Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհին երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն

Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհին երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն

Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհին շինարարական աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 8-ին՝ ժամը 08։00-ից մինչև 18։00, կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ։ Այս մասին  հայտնել են ՀՀ ճանապարհային դեպարտամենտից: «Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման...

Դիվանագիտական աջակցություն ստանալու խնդրանքով դիմել եմ նաև Հայաստանի կառավարությանը․ մինչ օրս պատասխանատու անձ չի նշանակվել․ Վերոնիկա Զոնաբենդ

Դիվանագիտական աջակցություն ստանալու խնդրանքով դիմել եմ նաև Հայաստանի կառավարությանը․ մինչ օրս պատասխանատու անձ չի նշանակվել․ Վերոնիկա Զոնաբենդ

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հայտարարություն է տարածել Բաքու մարդասիրական այցի վերաբերյալ. «Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու, երբ պաշտոնապես համաձայնեցվեն հայ գերիներին այցելելու հնարավորությունն ու պատվիրակության անդամների...