10 օրից ավելի է ծիրանով բեռնված բեռնատարները չեն կարողանում մուտք գործել ՌԴ․ Գառնիկ Դանիելյան

16 Հունիսի, 2025

Արտահանողները փոխանցում են, որ արդեն 10 օրից ավելի է, ինչ ծիրանով բեռնված հայկական բեռնատարները չեն կարողանում մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Այս պահին մոտավորապես 200 բեռնատար մնացել է Վրաստանի տարածքում, իսկ շուրջ 50-ը, որոնց հաջողվել է անցնել սահմանը՝ արդեն 3-4 օր է՝ կանգ է առել ՌԴ մաքսատանը։ Բեռնատարների վարորդները պատշաճ կերպով չեն ծանուցվում գործընթացը խոչընդոտող պատճառների մասին․ խոսակցություններ կան, որ խնդիրը պայմանավորված է ինչ-ինչ թղթաբանական անճշտություններով։

Այս ամենի հետևանքով, փչանում է բերքը՝ ահռելի վնասներ հասցնելով արտահանողներին։ Տուժում է նաև գյուղացին՝ չկարողանալով մթերել ծիրանը։

Արտահանողներն ինձ փոխանցում են, որ ՌԴ-ում Հայաստանի մաքսային կցորդը չի պատասխանում իրենց զանգերին։

Խնդրի պատասխանատուն նաև ՀՀ կառավարությունն է, որը օր առաջ պետք է կապ հաստատեր ռուսական կողմի հետ՝ փորձելով հարթել խնդիրը։

Նման վերաբերմունքը անթույլատրելի է, հերթական հարվածը՝ մեր գյուղատնտեսությանը։

Դեռևս ամիսներ առաջ մենք մտահոգություններ էինք հայտնել, որ գյուղատնտեսական սեզոնին գյուղացիներն ու արտահանողները կարող են բախվել նման խնդիրների։ Ցավոք, դրանք իրականություն են դառնում։

Հիշեցնեմ նաև, որ տևական ժամանակ է՝ ինչ խոստացվել, բայց չի կարգավորվել կոնյակագործների խնդիրը ևս։

ՀՀ էկոնոմիկայի նախարարը պարտավոր է իր բոլոր ջանքերը ներդնել՝ այս խնդիրները լուծելու ուղղությամբ։

Տպավորություն է, որ կոնկրետ ոլորտներ, որոնք մեզ համար ունեն ռազմավարական նշանակություն, գիտակցաբար տապալում են։

Փոխարենը՝ զբաղված են մեր ազգային արժեքներն ու կառույցները քննելով ու թիրախավորելով»,- գրել է Գ.Դանիելյանը։

Նմանատիպ նյութեր

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վրույր Այվազյանն ու Լենա...

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

https://youtu.be/yon2vulQ6xI   «Դա նշանակում է, որ Փաշինյանն ընդունում է՝ նախորդ ընտրություններում ձախողվել է։ Որովհետև իր հիմնական ուղերձն ի՞նչ էր․ եթե իմ օգտին չքվեարկեք, եթե երկու երրորդի չափով ձայն չհավաքեմ, պատերազմ կլինի և այլն։ Մարդիկ նրա շանտաժին...

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Թուրքիայում շարունակվող ֆոնդային հետաքննության շրջանակում, որն առնչվում է բաժնետոմսերի գների արհեստական բարձրացմանն ու կասկածելի ֆինանսական հոսքերին, կալանավորվել են մի շարք անձինք։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։ Նրանց թվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական Դաշնակցությունն անցկացնում է ամփոփիչ հանրահավաք։ Հանրահավաքը տեղի է ունենում Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակում։ Հանրահավաքն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին

Հյուսիսային Եմենը կառավարող «Անսար Ալլահ» (հութիների) շարժումը հայտարարել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության վրա հարձակման մասին։ «Վերջին 48 ժամվա ընթացքում մենք իրականացրել ենք 4 թիրախային ռազմական գործողություն՝ օգտագործելով եմենական բալիստիկ հրթիռներ և...