1 տոննայից 788 դարձած կոկաինի գործը կանգնել է իրավապահների կոկորդին. «Ժողովուրդ»

30 Օգոստոսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի վերջին տասնամյակի ամենախոշոր թմրանյութային գործը՝ 1 տոննա կոկաինի մաքսանենգությունը, փաստացի կանգնել է փակուղու առջեւ։

«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Քննչական կոմիտեն չի կարողանում ո՛չ գործը ուղարկել դատարան ո՛չ անձանց քրեական հետապնդումը դադարեցնել, քանի որ բավարար ապացույցներ չունեն, իսկ նոր ապացույցներ ձեռք բերելու համար հնարավորություն չկա։

Հիշեցնենք, որ գործի շրջանակում ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ «Մրգենի» ՍՊԸ-ի փաստացի սեփականատերը՝ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, ընկերության տնօրեն Լեւոն Աթաջանյանը (ՌԴ քաղաքացի) եւ պահեստապետ Ս.Գ.-ն ներգրավված են եղել նախնական համաձայնությամբ, խմբով, առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ մեկ տոննա կոկաին ներմուծելու ու իրացնելու գործընթացում:

Ավելին՝ Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, մյուսների նկատմամբ կիրառվել էր կալանք. նրանք ավելի ուշ ազատ արձակվեցին։

Հավելենք, որ «Մրգենի» ՍՊԸ-ն հիմնադրվել է հեղափոխությունից հետո՝ 2018-ի հուլիսի 27-ին, ինչը քաղաքական առումով գործին հավելում է լրացուցիչ ստվեր։

Սկզբում հաղորդվեց՝ մոտ մեկ տոննա կոկաին է հայտնաբերվել, ապա ԱԱԾ տնօրենը ԱԺ-ում հստակեցրեց՝ իրական քաշը 788 կգ է, 42 արկղ, յուրաքանչյուրը՝ 20-25 կգ, որը հաստատվել էր փորձաքննությամբ։ Բայց գործի ճշգրտումը չփրկեց իրավապահ համակարգին իրավական քաոսից։ Այսօր՝ մոտ 1 տարի անց, Քննչական կոմիտեն չունի հստակ ճանապարհ՝ գործը տանի դատարան, թե դադարեցնի հետապնդումը՝ հարված ստանալով քաղաքական եւ հանրային հեղինակության ճակատում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Առանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի.  ինչպե՞ս է ապրում  Ագարակ համայնքը. Նարեկ Կարապետյան

Առանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Ագարակ համայնքը. Նարեկ Կարապետյան

Ձեր կարծիքով՝ ի՞նչ անենք համայնքի համար, որ ինչ-որ դրական փոփոխություն լինի մարդկանց կյանքում։ Այս մասին Լոռու մարզի Ագարակ համայնքում բնակիչներից հետաքրքրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: Հրապարակված տեսանյութում մարդիկ առաջնահերթ...

Ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի նույն իրավունքից. Օսկանյանը համեմատել է Մալվինասի և ԼՂ-ի հարցերը

Ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի նույն իրավունքից. Օսկանյանը համեմատել է Մալվինասի և ԼՂ-ի հարցերը

Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Անգլիայի նկատմամբ Արգենտինայի հաղթանակից հետո Ֆոլքլենդյան կղզիների՝ Մալվինասի շուրջ վեճի հիշողությունը կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում։ Քաղաքական գործիչները, պատերազմի վետերանները և մեկնաբանները բացահայտորեն կապեցին...

1 մլրդ 35 մլն դրամ` ՀՀ մարզպետների աշխատակազմերին

1 մլրդ 35 մլն դրամ` ՀՀ մարզպետների աշխատակազմերին

2026 թվականի պետական բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 1 մլրդ 35 մլն դրամ, որը կուղղվի 8 համայնքի 9 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը: Կառավարության նիստում ներկայացնելով նախագիծը՝ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշեց․ Առաջարկվում է...

Մոսկվան հիշեցրել է եռակողմ հայտարարությունների մասին և առաջարկել իր աջակցությունը

Մոսկվան հիշեցրել է եռակողմ հայտարարությունների մասին և առաջարկել իր աջակցությունը

Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած հաղորդագրության մեջ: «Էական ներուժ ունի «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակը, որը...

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը․ Դատախազություն

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը․ Դատախազություն

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ, ներկայացված միջնորդությունը բավարարվել է. «Արարատցեմենտ» ՓԲ...