Ֆորս-մաժորները և «ուղտի ականջում քնած» իշխանությունները․ «Փաստ»

25/02/2025 09:05

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես ասում են՝ աշխարհը շատ խառն է, ավելին՝ գնալով ավելի ու ավելի անկանխատեսելի: Ուստի, երկրները, որպես կանոն, որքան հնարավոր է, նախօրոք պատրաստվում են հնարավոր արտակարգ իրավիճակներին, անկանխատեսելի զարգացումներին: Եվրոպական բազմաթիվ երկրներ նույնիսկ պատրաստվում են պատերազմական իրավիճակի՝ հաշվի առնելով, որ ապագայում հնարավոր է ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ հակամատության մեջ ընդգրկվի։ Օրինակ՝ Գերմանիայում արդեն բունկերներ են կառուցում և բնակչությանը սովորեցնում, թե ինչպես պետք է պատսպարվել ու ինչ կանոններով առաջնորդվել։ Իսկ այն երկրներում, որտեղ աղետներ հաճախակի են տեղի ունենում, կառավարությունները մեծ ռեսուրսներ են ներդնում աղետներին պատրաստվելու ուղղությամբ։

Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Գաղտնիք չէ, որ մեր երկիրը գտնվում է շատ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում։ Թշնամական տրամադրված երկու հարևան ունենք, ու չպետք է բացառել, որ ցանկացած պահի ռազմական գործողությունները կարող են վերսկսվել, կամ Հայաստանի դեմ նոր ագրեսիա սկսվի։ Բայց տպավորություն է, որ Հայաստանում ինչպես պետական համակարգը, այնպես էլ հանրային ու մասնավոր հատվածը պատրաստ չեն նման իրավիճակների։ Կարծես վստահ ենք, որ մեզ ոչինչ չի սպառնում, որ բոլոր վտանգները շրջանցելու են մեզ:

Անգամ պատերազմից հետո դասեր չենք քաղել։ Օրինակ՝ պարզ չէ, թե արդյոք ունե՞նք երկրով մեկ համապատասխան կահավորումով ապաստարաններ։ Ընդհանրապես, մարդիկ պատրաստ չեն ինքնակազմակերպվելու պատերազմական իրավիճակներում։ Եռամսյա հավաքներն էլ հիմնականում ձևական բնույթ ունեն, իսկ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու հարցն այդպես էլ մնում է որպես չիրականացված երազանք։

Բայց միայն ռազմական գործողությունների մասով չէ, որ պետությունն ու հասարակությունն անպատրաստ են։ Նույնը կարելի է ասել նաև տարերային աղետների ու եղանակային բարդ պայմանների պարագայում։ Երբ երաշտ է լինում, պարզվում է, որ ժամանակին համապատասխան չափով ջուր չի կուտակվել ջրամբարներում, ու Սևանից ահռելի ջուր է բաց թողնվում, որպեսզի Արարատյան դաշտի ցանքատարածություններն ու այգիները չտուժեն։ Մի փոքր ինտենսիվ անձրև է գալիս, ջրհեղեղներ են տեղի ունենում, ճանապարհները ողողվում են ջրով, որովհետև ջրահեռացման համակարգերը կա՛մ կարգի չեն բերվել, կա՛մ չեն գործում, կա՛մ վաղուց չեն բավարարում առկա պահանջներին։ Մյուսը՝ գետի մակարդակը մի փոքր բարձրանում է, ճանապարհի մի զգալի մասը քանդվում է, ինչպես տեղի էր ունեցել Ալավերդիում, երբ Դեբեդը վարարել էր։ Նույնպիսի իրավիճակ է նաև ձյան տեղումների մասով։ Տարվա մեջ մի անգամ մի փոքր ավելի շատ է ձյուն գալիս, ամբողջ երկիրը կաթվածահարվում է։ Իսկ համապատասխան աշխատանքները սկսվում են (եթե սկսվում են) այն ժամանակ, երբ արդեն իրադրությունը դառնում է անվերահսկելի ու ծայրահեղ։

Հակահրդեհային պայմանները ևս չեն ապահովվում, չկա անհրաժեշտ չափով հսկողություն, որի արդյունքում էլ պարբերաբար խոշոր հրդեհներ ու պայթյուններ են տեղի ունենում։ Իսկ առողջապահական ճգնաժամի պայմաններում էլ իշխանություններն ի վիճակի չեն լինում իրավիճակին համահունչ արձագանքել։ Կորոնավիրուսի համավարակի ընթացքում տեսանք, թե նրանք ինչպես էին անտեսում դրա վտանգը ՝ նշելով, թե «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է», «արաղով դեզինֆեկցիա կանենք» և այլն։ Ու մինչև առողջապահական առումով աղետալի իրավիճակ չունեցանք, իշխանությունները տեղից չշարժվեցին։

Այս հարցերը հրատապ նշանակություն ունեն, և այդ ուղղությամբ աշխատանքներն ուղղակի անհրաժեշտություն են։ Այնինչ, պետական կառավարման համակարգն ուղղակի «ուղտի ականջում քնած» վիճակում է: Կամ պարզապես այս ամենը ապաշնորհության հետևանք է:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Գուցե նախարարի սիրելի «Ուիգմոր»-ի լիցենզավորումը հրահանգված էր հապճե՞պ տալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթ առաջ գերժամանակակից, գերհագեցած հիվանդանոցի համբավ ունեցող «Ուիգմոր» բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության հետեւանքով մի կին մահացավ՝ Մ. Մ.-ն: Սա ևս մեկ առիթ է՝ խոսելու Ուիգմոր կլինիկայի ստացած լիցենզիայի մասին, որը...

Ավինյանի հոր դեմ հայցը վարույթ է ընդունվել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Հունվարի 17-ին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար դատի է տվել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը` Արմեն Ավինյանին։ Ավագանու անդամը հայցադիմում է ներկայացրել Երևան...

Վարդենիսում և՛ հիվանդանոց են կառուցում, և՛ հինն են նորոգում. 20 մլն դրամի հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե երբ է կառուցվելու Վարդենիսի նոր հիվանդանոցը: Նախարարը անցած տարի՝ փետրվարի 28-ին, հայտարարեց, որ նախագծման աշխատանքներն...

Աբազյանին չի հաջողվել համոզել ադրբեջանցի պաշտոնյաներին, որ համագործակցեն․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 30-ին ԱԺ-ում անհետ կորածների հարազատների հետ պաշտոնյաների ու պատգամավորների փակ լսումներից հետո հայտարարվեց, որ մեկ ամիս հետո նույն ֆորմատով կրկին հանդիպում կլինի։ Մեկ ամիսը լրանում է, սակայն հաջորդ հանդիպման մասին լուր չկա։...

Կոկաինի գործով հետապնդումը էլի երկարաձգվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով քրեական հետապնդման ժամկետը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, հերթական անգամ երկարաձգվել է: Կա՛մ նախաքննական մարմինը գործով մեղադրյալների նկատմամբ...

Ինչ էր հուշում Հայաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, տեղի տալով հայ հանրության պահանջներին, վերջապես ՀՀ ԱԳՆ-ն մի հայտարարություն տարածեց Բաքվում դատվող հայ գերիների մասին, որտեղ, չգիտես ինչու, շեշտել էին, որ «հայազգի ռազմագերիների, պատանդների դատավարություններից» տեսաձայնագրություններ և...

Ինչո՞ւ Ավինյանի ընկեր Երեմյանի գերթանկարժեք «Լիվինգսթոնը» չեն վերադարձնում պետությանը. բացահայտում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի #հատիկառհատիկ օպերացիայով իշխանությունները հերթական անգամ հանրության աչքերին թոզ փչելու գործընթաց են սկսել։ Իրականում նա իր «սրտի» նորահայտ օլիգարխներից ոչինչ չի վերցնում ու հետ տալիս պետությանը: «Ժողովուրդ» օրաթերթը...

ՔՊ-ում ասել են՝ «գուցե երկրորդ ընթերցման հարցում չշտապենք»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Եվրաքվեի նախագծի առաջին ընթերցմանը հաջորդած աշխարհաքաղաքական զարգացումները, ինչպես նաև՝ ՔՊ-ում ծավալված քննարկումները, Նիկոլ Փաշինյանին հետ չեն պահել քաղաքական արկածախնդրությունից, և Եվրաքվեի նախագիծը կընդգրկվի մարտի 4-ի ԱԺ նիստերի...

Քննչական կոմիտեում լարված աշխատանքային օրեր են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Քննչական կոմիտեում լարված աշխատանքային օրեր են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արթուր Պողոսյանը հրահանգել է ստուգել ողջ համակարգը, ինչը համակարգում լուրջ դժգոհության ալիք է բարձրացրել: Հիշեցնենք, որ երբ 2024 թ. նոյեմբերի 28-ին 6 տարի...

Skype-ը կդադարեցնի գործունեությունը 2025-ի մայիսին

Skype-ը կդադարեցնի գործունեությունը 2025 թվականի մայիսին, և օգտատերերին խորհուրդ է տրվում տեղափոխվել Teams հարթակ: Այս մասին հայտնում է XDA Developers պորտալը։ РБК-ն գրում է, որ  Windows-ի համար Skype-ի վերջին տարբերակում արդեն կա հաղորդագրություն, որը նախազգուշացնում...