Ֆորս-մաժորները և «ուղտի ականջում քնած» իշխանությունները․ «Փաստ»

25 Փետրվարի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես ասում են՝ աշխարհը շատ խառն է, ավելին՝ գնալով ավելի ու ավելի անկանխատեսելի: Ուստի, երկրները, որպես կանոն, որքան հնարավոր է, նախօրոք պատրաստվում են հնարավոր արտակարգ իրավիճակներին, անկանխատեսելի զարգացումներին: Եվրոպական բազմաթիվ երկրներ նույնիսկ պատրաստվում են պատերազմական իրավիճակի՝ հաշվի առնելով, որ ապագայում հնարավոր է ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ հակամատության մեջ ընդգրկվի։ Օրինակ՝ Գերմանիայում արդեն բունկերներ են կառուցում և բնակչությանը սովորեցնում, թե ինչպես պետք է պատսպարվել ու ինչ կանոններով առաջնորդվել։ Իսկ այն երկրներում, որտեղ աղետներ հաճախակի են տեղի ունենում, կառավարությունները մեծ ռեսուրսներ են ներդնում աղետներին պատրաստվելու ուղղությամբ։

Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Գաղտնիք չէ, որ մեր երկիրը գտնվում է շատ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում։ Թշնամական տրամադրված երկու հարևան ունենք, ու չպետք է բացառել, որ ցանկացած պահի ռազմական գործողությունները կարող են վերսկսվել, կամ Հայաստանի դեմ նոր ագրեսիա սկսվի։ Բայց տպավորություն է, որ Հայաստանում ինչպես պետական համակարգը, այնպես էլ հանրային ու մասնավոր հատվածը պատրաստ չեն նման իրավիճակների։ Կարծես վստահ ենք, որ մեզ ոչինչ չի սպառնում, որ բոլոր վտանգները շրջանցելու են մեզ:

Անգամ պատերազմից հետո դասեր չենք քաղել։ Օրինակ՝ պարզ չէ, թե արդյոք ունե՞նք երկրով մեկ համապատասխան կահավորումով ապաստարաններ։ Ընդհանրապես, մարդիկ պատրաստ չեն ինքնակազմակերպվելու պատերազմական իրավիճակներում։ Եռամսյա հավաքներն էլ հիմնականում ձևական բնույթ ունեն, իսկ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու հարցն այդպես էլ մնում է որպես չիրականացված երազանք։

Բայց միայն ռազմական գործողությունների մասով չէ, որ պետությունն ու հասարակությունն անպատրաստ են։ Նույնը կարելի է ասել նաև տարերային աղետների ու եղանակային բարդ պայմանների պարագայում։ Երբ երաշտ է լինում, պարզվում է, որ ժամանակին համապատասխան չափով ջուր չի կուտակվել ջրամբարներում, ու Սևանից ահռելի ջուր է բաց թողնվում, որպեսզի Արարատյան դաշտի ցանքատարածություններն ու այգիները չտուժեն։ Մի փոքր ինտենսիվ անձրև է գալիս, ջրհեղեղներ են տեղի ունենում, ճանապարհները ողողվում են ջրով, որովհետև ջրահեռացման համակարգերը կա՛մ կարգի չեն բերվել, կա՛մ չեն գործում, կա՛մ վաղուց չեն բավարարում առկա պահանջներին։ Մյուսը՝ գետի մակարդակը մի փոքր բարձրանում է, ճանապարհի մի զգալի մասը քանդվում է, ինչպես տեղի էր ունեցել Ալավերդիում, երբ Դեբեդը վարարել էր։ Նույնպիսի իրավիճակ է նաև ձյան տեղումների մասով։ Տարվա մեջ մի անգամ մի փոքր ավելի շատ է ձյուն գալիս, ամբողջ երկիրը կաթվածահարվում է։ Իսկ համապատասխան աշխատանքները սկսվում են (եթե սկսվում են) այն ժամանակ, երբ արդեն իրադրությունը դառնում է անվերահսկելի ու ծայրահեղ։

Հակահրդեհային պայմանները ևս չեն ապահովվում, չկա անհրաժեշտ չափով հսկողություն, որի արդյունքում էլ պարբերաբար խոշոր հրդեհներ ու պայթյուններ են տեղի ունենում։ Իսկ առողջապահական ճգնաժամի պայմաններում էլ իշխանություններն ի վիճակի չեն լինում իրավիճակին համահունչ արձագանքել։ Կորոնավիրուսի համավարակի ընթացքում տեսանք, թե նրանք ինչպես էին անտեսում դրա վտանգը ՝ նշելով, թե «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է», «արաղով դեզինֆեկցիա կանենք» և այլն։ Ու մինչև առողջապահական առումով աղետալի իրավիճակ չունեցանք, իշխանությունները տեղից չշարժվեցին։

Այս հարցերը հրատապ նշանակություն ունեն, և այդ ուղղությամբ աշխատանքներն ուղղակի անհրաժեշտություն են։ Այնինչ, պետական կառավարման համակարգն ուղղակի «ուղտի ականջում քնած» վիճակում է: Կամ պարզապես այս ամենը ապաշնորհության հետևանք է:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ...

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...