Օրվա իշխանությունների հանցավոր անգործության արդյունքում է Նիկոլը զավթել իշխանությունը. Սայաթ Շիրինյան

5 Մարտի, 2025

 

Ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Սայաթ Շիրինյանը գրել է.

«Բայց, հատուկ պահպանման տարածք՝ ռադիոտուն մտնելու համար ինչի՞ էր պետք կրակ բացել կամ գնդակահարել նիկոլին։

Եթե նիկոլը իշխանությունը դավադրաբար փոխանցողների ծրագրի մաս չէր կազմում, ապա ընդամենը պետք էր նրան ձերբակալել և վերջ։

…………………………………………………………….

Հայաստանում արդյո՞ք կգտնվի մեկը, որը կմտածի կամ նրա մտքով անգամ կանցնի, որ 2011-ից 2018-ը ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը և այն ժամանակ ոստիկանության զորքերի հրամանատարը՝ գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը ավելի պակաս պրոֆեսիոնալ կամ ավելի պակաս համարձակ են եղել, քան 2018-ից հետո ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրածներից որևե մեկը։

Բայց հաստատ կգտնվեն բազում մարդիկ, որ հարց կտան, թե ինչու՞ 2018-ին Վլադիմիր Գասպարյանը միջոցներ չձեռնարկեց մեկուսացնելու նիկոլին՝ իր լակոտներով հանդերձ։

Ինչու՞ ոստիկանությունը հեշտությամբ հանձնվեց, անձնատուր եղավ։

Արդյո՞ք նրանք միամտաբար հավատացին՝ «ոստիկանը մերն է» էժանագին կոչերին։

Ինչու՞ չկասեցվեց լակոտակրատիայի հանցավոր քայլերը։

Հիրավի դրանք շատ էին, բայց

կհիշատակեմ ընդամենը մեկը, ամենա ակնառուն, թեկուզ ամենաչարչրկվածը՝ ռադիոտան «գրավման» օպերացիան։

Հնարավո՞ ր է արդյոք, որ Վլադիմիր Գասպարյանին հանցավոր անգործության հարկադրել է ինչ-որ մեկը՝ թույլ չտալով իրականացնել կոնկրետ միջոցառում։

Արդարության առաջ չմեղանչելու համար ասեմ ,որ անկախ որևե մեկի արգելք-պահանջին, ոստիկանության պետը օրենքի ուժով, ի պաշտոնե պարտավոր էր կոնկրետ քայլեր ձեռնարկել։

Վստահ եմ, որ ընդհանրապես՝ ոստիկանությունը և մասնավորապես՝ ոստիկանության զորքերը, Լևոն Երանոսյանի գլխավորությամբ՝ լիովին պատրաստ էին համարժեք, համաչափ, օրենքով նախատեսված անգամ կոշտ միջոցների կիրառմանը, հանցավոր ոտնձգությունների հակազդմանն ու կասեցմանը։

Կյանքը ցույց տվեց, որ արտաքին ծառայության մեջ ներգրավվածները՝ կարմիր, սև բերետավորները պատրաստ են «սրբորեն» կատարել վերադասի ամենաստոր հանձնարարականները՝ քարշ տալ անգամ հերոսածին մայրերին։

Էլ ուր մնաց չկատարեին Վովայի՝ հասարակական, սահմանադրական կարգը պահելու օրինական հրամանները։

Թող որևե մեկը հանկարծ չշահարկի թե, այդ ժամանակ իբր փողոցում արդեն անկառավարելի անբոխ էր հավաքված։

Հարկ եմ համարում նշել, ու աներկբա պնդում եմ, որ մինչ տասնյակ հազարավոր մարդկանց փողոց դուրս գալը, առնվազն մի քանի անգամ հանցավոր իրավախախտումներ եղել են, որ դրանց համար կարելի էր ստահակներին՝ իրենց պարագլխի հետ կալանավորել։

Այդ թվում նաև ռադիոտուն մտնելուց հետո։

Հ.Գ. Հնարավո՞ ր է արդյոք, որ հզոր Վովայի զանգերին ինչ-որ մեկը շարունակաբար չի պատասխանել և համբերությունը հատած Վովան հարկադրաբար զանգել է ինչ-որ մեկին և խնդրել է, որ այդ ինչ-որ մեկը խոսափողը փոխանցի ինչ-որ մեկին և այդ ինչ-որ մեկն էլ նրան հորդորել է՝ «հանգիստ նստի տեղը» ու որևե քայլեր չձեռնարկի և, որ իրավիճակը լիովին վերահսկելի է ու անհանգստանալու բոլորովին կարիք չկա։

Հ.Գ.Գ. Վլադիմիր Գասպարյանին կյանքում մեկ անգամ եմ հանդիպել՝ Էջմիածնում, Սուրբ Գայանե եկեղեցու բակում։

Շատերի նման գնացել էինք Վեհափառին աջակցելու։

Իհարկե, նրան առողջություն եմ մաղթում և հույս հայտնում, որ այնուամենա՛յնիվ մի օր, բոլոր իրավիճակներում համարձակ Վովան կխոսի ու հասարակությանը հուզող շատ հարցերի վրա լույս կսփռի։

Հ.Գ. Որպես իրավաբան և որպես ոստիկանության գնդապետ միանշանակ պնդում եմ, որ այդ օրվա իշխանությունների հանցավոր անգործության արդյունքում է նիկոլը զավթել իշխանությունը, եթե իհարկե նախապես պլանավորված սցենարով չի ամբողջը իրականացվել»։

Նմանատիպ նյութեր

Հայաստանի մասով այլևս նույնիսկ դիվանագիտական ձևականություններ չեն պահպանում․ քաղաքագետ

Հայաստանի մասով այլևս նույնիսկ դիվանագիտական ձևականություններ չեն պահպանում․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչ դրամատիկ է` մինչ Հայաստանի և համայն հայության, տարածաշրջանի և ամբողջ Եվրասիայի դիվանագիտության նորահայտ «աստղ», տաղանդ, Քիսինջերին գերազանցող և համաշխարհային դիվանագիտության մտքին մարտահրավեր նետող...

Ադրբեջանում տարածվում են հակառուսական նարատիվներ․ Զախարովա

Ադրբեջանում տարածվում են հակառուսական նարատիվներ․ Զախարովա

Մարիա Զախարովան՝ Բաքվի կողմից երեք ռուս լրագրողների նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ, նշել է, որ Ադրբեջանի տեղեկատվական դաշտում մշտապես առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։ Մոսկվան անհրաժեշտության դեպքում կապահովի...

Սրբազանին «ահաբեկիչ» անվանելով՝ դուք չեք կարող թաքցնել ձեր ձախողումները․ Միհրան Մախսուդյանը՝ ՔՊ-ականին

Սրբազանին «ահաբեկիչ» անվանելով՝ դուք չեք կարող թաքցնել ձեր ձախողումները․ Միհրան Մախսուդյանը՝ ՔՊ-ականին

Գնդապետ Միհրան Մախսուդյանը գրում է․ «Վահագն Ալեքսանյան, նախքան Բագրատ Սրբազանին և մեզ բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել, հետո խոսել։ Այո՛, ես քեզ հետ խոսում եմ՝ որպես մարդ, ով 30 տարի ծառայել է իր ազգին ու պետությանը, ոչ թե որպես մանկահասակ...

Ռուսաստանը բացառում է Ուկրաինայում հակամարտության սառեցումը ռազմաճակատի գծով․ Կրեմլ

Ռուսաստանը բացառում է Ուկրաինայում հակամարտության սառեցումը ռազմաճակատի գծով․ Կրեմլ

Ռուսաստանը բացառում է Ուկրաինայում հակամարտության սառեցման հնարավորությունը մարտական շփման ներկայիս գծով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Դուք գիտեք մեր դիրքորոշումը, այն բացառում է դա», — «Վեստի» տեղեկատվական համակարգին տված...

Իսրայելը հարվածել է սիրիական ավիաբազային՝ թուրքական ներկայությունը կանխելու համար․ Axios

Իսրայելը հարվածել է սիրիական ավիաբազային՝ թուրքական ներկայությունը կանխելու համար․ Axios

Իսրայելցի պաշտոնյան Axios-ին հայտնել է, որ Իդլիբի մերձակայքում գտնվող սիրիական ավիաբազային հասցված հարվածի նպատակն է եղել կանխել այնտեղ թուրքական ռազմական ներկայության ընդլայնումը։ Սակայն թուրք պաշտոնյան հերքել է այդ պնդումը՝ պարբերականին հայտարարելով․ «Ավիաբազայում...