Տուժող կողմը համոզված է, որ Փաշինյանի միջամտությամբ է, որ դեպքից 3 տարի անց ոչ ոք չի ենթարկվել պատասխանատվության. փաստաբան

5 Մարտի, 2025

Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված և մահացած հղի կնոջ՝ Սոնա  Մնացականյանի իրավահաջորդի օրինական շահերը պաշտպանող փաստաբան Րաֆֆի Ասլանյանը արձագանքել է այսօր խորհրդարանում Փաշինյանի հնչեցրած ձևակերպմանը․

«ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին այսօր պատասխանելիս Նիկոլ Փաշինյանը հռետորական հարց հնչեցրեց, թե իր ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գործով տուժող կողմն արդյոք կասկած ունի՞, որ ինքը միջամտում է գործին։

Ասեմ շատ ուղիղ՝ տուժող կողմը համոզված է, որ միայն ՀՀ վարչապետի ուղղակի կամ անուղղակի միջամտության արդյունքում կարող էր դեպքից երեք տարի անց ոչ մեկը չենթարկվել քրեական պատասխանատվության, նույնիսկ չազատվել աշխատանքից, դատարանի պարտավորեցումից հետո ավտոշարասյան ղեկավար կազմի պաշտոնատար անձանց նկատմամբ կրկին անգամ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում կայացվել։

Իսկ ավտոշարասյան ռադիոկապի ձայնագրության փաստացի ոչնչացումը նաև կասկածներ է հարուցում բուն դեպքին Նիկոլ Փաշինյանի հնարավոր միջամտության մասին»։

Նմանատիպ նյութեր

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ Ըստ Փաշինյանի, «Ալիևն անձնական զրույցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է [սահմանադրության փոփոխության] հարցի ներքին բնույթը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում»:...

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. սա նրանց երրորդ զրույցն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Զրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և...

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Փաշինյանը Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ «Արցախ» անվան օգտագործումը չի խանգարում Ադրբեջանին օգտագործել «Բասարգեչար» անվանումը՝ Վարդենիսի անվան ադրբեջանական տարբերակը։ «Մենք կարող ենք ինչքան ուզում ենք «Արցախ» ասել. առավոտյան...

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը․ «Մոսկվա ժամանելուց առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պնդել է, թե ռուսական կողմը, իբր, ոչինչ չի արել 2020 թվականի աշնանը ԼՂ հակամարտության սուր փուլի ընթացքում։ Մեջբերենք նրա խոսքերը. «Ես...

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․ «Նոյեմբերի 4-ին և 6-ին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի մի քանի պատգամավորների և հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ Երևանի կենտրոն, Աբովյան, Սևան, Նուբարաշեն և Արմավիր...