Վստահ եմ, որ պաշտոնական Բաքուն հասկանում է դաշնակցային համագործակցության կարևորությունը. Գալուզին

24 Փետրվարի, 2025

 

Ադրբեջանը հասկանում է Ռուսաստանի Դաշնության հետ դաշինքի կարևորությունը, Մոսկվան ակնկալում է, որ Բաքուն իր հետագա քայլերում դրանով կառաջնորդվի. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` պատասխանելով Բաքվում «Ռուսական տան» փակման և Sputnik Ադրբեջանի լուծարման ֆոնին երկրների հարաբերությունների մասին հարցին։

«Վստահ եմ, որ պաշտոնական Բաքուն հասկանում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության կարևորությունը: Կցանկանայի հուսալ, որ ադրբեջանցի գործընկերներն իրենց հետագա քայլերում կառաջնորդվեն մեր ղեկավարների պայմանավորվածությունների կատարման բացառիկ կարևորության ըմբռնմամբ՝ մեր հարաբերությունների ամբողջ համալիրի առումով», — ասել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարին իր գործունեությունն է դադարեցրել Բաքվում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը՝ «Ռուսական տուն»-ը (Русский дом):

Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ փետրվարի 3-ին պաշտոնապես նոտա է հղել ռուսական կողմին՝ երկրում  «Ռուսական տան»  գործունեությունը դադարեցնելու մասին՝  պատշաճ գրանցման բացակայության պատճառով։

Այսօր հաղորդվել է, որ Ադրբեջանում Russia Today-ի ներկայացուցչությունը՝ Sputnik Ադրբեջանը, դադարեցրել է գործունեությունը:

 

Նմանատիպ նյութեր

Գրպանային դատարաններ, ոչ լեգիտիմ որոշումներ և հալածանք Եկեղեցու դեմ. Լևոն Քոչարյանը՝ Ստրասբուրգից

Հանրային , որը երկրում մեծ ազդեցություն ունի, կորցրել է իր անկախությունը։ Այս մասին Ստրասբուրգում Alphanews-ի սեփական թղթակցին ասել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով...

Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են. Օրբելյան

Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են. Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, առնչվող 4 ընկերությունների տարածքների մի մասը շարունակում է կապարակնքված մնալ, դրանց վերաբերյալ քննիչների որոշումները բողոքարկվել են դատարանում։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում այս մասին ասաց փաստաբան...

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների անպաշտպանության աստիճանը․ Իշխան Սաղաթելյան

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների անպաշտպանության աստիճանը․ Իշխան Սաղաթելյան

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպանության աստիճանը։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Շաքիի դեպքին։ «Եթե անգամ հիմք ընդունենք պաշտոնական վարկածը, ստացվում է հետևյալը․...

Եթե բնակիչները տեղյակ չեն եղել, ուրեմն իրավապահները թերացել են. ԱԱԾ նախկին տնօրենը՝ Շաքիի դեպքի մասին

Եթե բնակիչները տեղյակ չեն եղել, ուրեմն իրավապահները թերացել են. ԱԱԾ նախկին տնօրենը՝ Շաքիի դեպքի մասին

Եթե տվյալներ ունեցել են, որ ադրբեջանցին մեր երկրի տարածք է մտել, ուրեմն ԱԱԾ-ն իր ծառայությունը խստացրել է. բնակիչների շրջանում իրազեկում արել են, թե չեն արել, չեմ կարող ասել, բայց վստահ եմ՝ ոստիկանությանն են ներգրավել, սահմանապահ զորքերի ծառայողներին, որոնողական,...

«Դար 21» հեռուստաընկերության եթերում սեպտեմբերի 27-ին տոնական երաժշտություն չի հեռարձակվել

«Դար 21» հեռուստաընկերության եթերում սեպտեմբերի 27-ին տոնական երաժշտություն չի հեռարձակվել

«Դար 21» մասնավոր հեռուսաալիքի խմբագրակազմը հեռուստադիտողներին տեղեկացնում է, որ 2026 թվականի սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն։ Լուրերի թողարկումներում անդրադարձել է 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի կապակցությամբ Եռաբլուրում տեղի ունեցած հիշատակի...