Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տանը վեճից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է «շտկել ամեն ինչ»։ Նա X սոցիալական ցանցում գրել է, որ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումը չընթացավ այնպես, ինչպես պետք է լիներ․
«Ցավում եմ, որ դա տեղի ունեցավ: Ժամանակն է ամեն ինչ ճիշտ անել։
Ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան ուկրաինացիները։ Ես և իմ թիմը պատրաստ ենք աշխատել նախագահ Թրամփի ուժեղ ղեկավարության ներքո՝ կայուն խաղաղության հասնելու համար»։
Անդրադառնալով օգտակար հանածոների և անվտանգության պայմանագրին՝ նա նշել է, որ Ուկրաինան պատրաստ է այն ստորագրել ցանկացած պահի և ցանկացած հարմար ձևաչափով:
«Պատրաստ ենք գործել արագ՝ պատերազմն ավարտելու համար։ Առաջին փուլում կարող են լինել գերիների ազատ արձակում, օդային զինադադար, էներգետիկ և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծման արգելք, և հրադադարը ծովում անմիջապես, եթե Ռուսաստանը նույնն անի։ Իսկապես գնահատում ենք ԱՄՆ-ի օգնությունն Ուկրաինայի ինքնիշխանութան պահպանման հարցում»,- հավելել է Զելենսկին։