7 իրավախախտման դեպքում վարորդների տուգանային միավորները բարձրացել են

4 Մարտի, 2025

ԱԺ-ում քննարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձին մեկ տարվա համար հատկացված 9 տուգանային միավորի փոխարեն հաշվարկել 13 տուգանային միավոր։

Հիմնական զեկուցող ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, որ  100-ից ավելի ճանապարհային երթևեկության կանոնների իրավախախտումներ կան, միայն 28 իրավախախտումների դեպքերով են հանվում տուգանային միավորներ։

Նա հայտնեց, որ այս փոփոխությամբ 7 իրավախախտումների մասով տուգանային միավորներն ավելացվել են, որպեսզի համարժեքությունը պահեն, 20 իրավախախտումների դեպքում տուգանային միավորները նույնն են մնացել։

Խաչատրյանը թվարկեց 7 իրավախախտումները, որոնց դեպքում բալերը բարձրացվել են՝

Ապակիների լուսաթափանցելիության կանոնների խախտում. եթե խախտումը մեկ անգամ արձանագրվելուց հետո կրկին արձանագրվում է, ապա վարորդի բալային համակարգից կհանվի 3 միավոր:

Ամրագոտիները չամրակապելու դեպքում 1 տուգանային միավորը դառնում է 1,5 միավոր

Հեռախոսից օգտվելու դեպքում 1 տուգանային միավորը դառնում է 1,5 միավոր

Բաժանարար գոտի հատելու դեպքում 2 տուգանային միավորը դառնում է 3 միավոր

Հանդիպակաց եթևեկելի գոտի դուրս գալու դեպքում 3 տուգանային միավորը դառնում է 4 միավոր

Ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու դեպքում 4 տուգանային միավորը դառնում է 5 միավոր

Մեքենա վարելիս ծխախոտ օգտագործելու դեպքում 1,5 տուգանային միավորը դառնում է 2 միավոր

«Մնացած 20 իրավախախտումներով որևէ փոփոխություն չի արվել։ Վարորդների հետ հանդիպումից և քննարկումից հետո երկրորդ շարքում կանգնելու դեպքում 0,5 բալը մենք փոխարինեցինք 0,25 բալով, և անգամ այս մասով որևէ փոփոխություն չենք արել»,- ասաց պատգամավորը:

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց, թե  ինչու հարբած մարդուն չեն զրկում մեքենա վարելու իրավուքնից,  Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Ոչ սթափ վիճակում  վարելու համար  վարորդը մեկ տարով զրկվում է վարորդական իրավունքից, բայց  սահմանաչափ կա, այդքան օգտագործելու դեպքում  տուգանք է,  տուգանային միավորել էլ 4-ից դարձել է 5»։

Նա նշեց, որ նախագծի միտումն է՝ պետությունը հնարավորինս նվազ հարկադրանքի միջոցներով պետք է կարգավորի  հասարակական հարաբերությունները։

«Եթե հնարավոր է  նվազ վարչարարություն և հարկադրանքի միջոցներ կիրառելով հասնել ակնկալող արդյունքի, ուրեմն պետք է  նվազեցնենք այդ հարկադրանքի մեխանիզմները։
Կարծում եմ՝ 13 բալի արդյունք էլ  երթևեկության մեջ վատթարացում չենք ունենալու,  ՃՏՊ-ների ավելացումներ չենք ունենալու»,- ասաց նա։

Ներկայացնելով վիճակագրություն՝ Ա. Խաչատրյանն ասաց, որ 2024 թվականին հաշվառվել է  զոհերով և վիրավորներով 4,814 ՃՏՊ-ներ, որի հետևանքով զոհվել է 333 մարդ, վիրավորվել 6,116-ը։

«2023-ի համեմատ ՃՏՊ-ների  թիվը նվազել է 300-ով, զոհերի թիվը 45-ով։ Նման ցուցանիշ երբևէ չենք ունեցել»,- նշեց Ա. Խաչատրյանը։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...