Պատրաստ ենք աշխատել Թրամփի ուժեղ ղեկավարության ներքո՝ կայուն խաղաղության հասնելու համար․ Զելենսկի

4 Մարտի, 2025

Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տանը վեճից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է «շտկել ամեն ինչ»։ Նա X սոցիալական ցանցում գրել է, որ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումը չընթացավ այնպես, ինչպես պետք է լիներ․

«Ցավում եմ, որ դա տեղի ունեցավ: Ժամանակն է ամեն ինչ ճիշտ անել։
Ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան ուկրաինացիները։ Ես և իմ թիմը պատրաստ ենք աշխատել նախագահ Թրամփի ուժեղ ղեկավարության ներքո՝ կայուն խաղաղության հասնելու համար»։

Անդրադառնալով օգտակար հանածոների և անվտանգության պայմանագրին՝ նա նշել է, որ Ուկրաինան պատրաստ է այն ստորագրել ցանկացած պահի և ցանկացած հարմար ձևաչափով:

«Պատրաստ ենք գործել արագ՝ պատերազմն ավարտելու համար։ Առաջին փուլում կարող են լինել գերիների ազատ արձակում, օդային զինադադար, էներգետիկ և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծման արգելք, և հրադադարը ծովում անմիջապես, եթե Ռուսաստանը նույնն անի։ Իսկապես գնահատում ենք ԱՄՆ-ի օգնությունն Ուկրաինայի ինքնիշխանութան պահպանման հարցում»,- հավելել է Զելենսկին։

Նմանատիպ նյութեր

ԲՀԿ-ն շարունակելու է իր դերակատարությունը ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում․ հայտարարություն

ԲՀԿ-ն շարունակելու է իր դերակատարությունը ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում․ հայտարարություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, անկախ բոլոր անարդարություններից ու իր դեմ իրականացված բռնաճնշումներից, շարունակելու է իր դերակատարությունը ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական...

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը․ կաթողիկոսն ու Սամվել Կարապետյանը ներկա չեն

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը․ կաթողիկոսն ու Սամվել Կարապետյանը ներկա չեն

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, այն կանցկացվի դռնփակ: Նիստին ներկա չէ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը, չկան հոգևոր դասի այլ ներկայացուցիչները։ Նիստին ներկա չէ նաև գործարար Սամվել Կարապետյանը,...

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը զբաղված է ոչ թե «բրենդիի» համտեսով, այլ «ջուր ծեծելով»․ Բադալյան

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը զբաղված է ոչ թե «բրենդիի» համտեսով, այլ «ջուր ծեծելով»․ Բադալյան

ԱՄՆ–ում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, թե կազմակերպել է հայկական «բրենդիի» համտեսի երեկո։ «Նկատենք, ոչ թե կոնյակի, այլ՝ «բրենդիի»։ Սա փաստորեն այլեւս դառնում է պաշտոնական շրջանառություն։ Ըստ հաղորդագրության, երեկոյին ներկա են եղել ամերիկյան քաղաքական,...

Քրքրում են Հայկ Սարգսյանի, եղբոր ու հոր անցյալը. «Հրապարակ»

Քրքրում են Հայկ Սարգսյանի, եղբոր ու հոր անցյալը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Շաբաթ օրը ՔՊ վերնախավը Սեւանում 5-րդ քաղաքական ժողովն էր անում։ Մեզ պատմեցին, որ ոչ այնքան ժողովի բովանդակությունն էր հետաքրքիր, քանի որ հնչել են նույն ելույթներն ու տեսակետները, որքան ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտնվելը։...