Ուկրաինական կարգավորում ասվածը հսկայածավալ ռեսուրսների շուրջ սակարկություն է. Հակոբ Բադալյան

Փտր 25, 2025

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Վաշինգթոնում հայտարարել է, որ Եվրոմիությունը 138 միլիարդ եվրոյի օժանդակություն է ցուցաբերել Ուկրաինային պատերազմի այս ընթացքում:

Հայտնի է, որ Թրամպը պարբերաբար խոսում է ամերիկյան 350 միլիարդ օժանդակության մասին: Նախօրեին էլ այդ մասին խոսել է Մակրոնի հետ՝ լրագրողների հարցերին պատասխանելիս, ասելով, որ ակնկալում է կամ ընթացիկ շաբաթ, կամ գալիք շաբաթ Վաշինգտոնում ընդունել Զելենսկուն և ստորագրել հանածոների վերաբերյալ պայմանագիրը:

Թրամպի հետ վաշինգթոնյան հանդիպմանը Ֆրանսիայի նախագահը ըստ ամենայնի բարձրաձայնել է Եվրոպայի «բաժնեմասի» հարցը: Դա է 138 միլիարդ եվրոյի մասին հայտարարության իմաստը, այլ ոչ թե պարզապես արձանագրելը, որ Եվրոպան էլ օժանդակել է: Մակրոնը այդ թվով ներկայացնում է «բալանսը», ինչը նշանակում է, որ ակնկալում է նաեւ ըստ այդ բալանսի բաժնեմաս՝ այսպես ասած ուկրաինական կարգավորումից:

Հատկանշական է, որ նա հայտարարում է Պուտինի հետ խոսակցությունը վերսկսելու «իսկական ժամանակի» մասին: Ակնարկը թերեւս այն է, որ ինքը կարող է պայմանավորվել նաեւ Պուտինի հետ, եթե Թրամպը բավարար չափով հաշվի չառնի իր շահերը:

Բայց, բավականին ուշագրավ հայտարարություն է անում Պուտինը՝ Մակրոն-Թրամպ հանդիպանը զուգահեռ: Նախ, հատկանշական է, որ նա իր հերթին Ռուսաստանում խորհրդակցություն է անցկացնում հանածոների թեմայով, հետո ճեպազրույց տալիս եւ ասում, որ ուկրաինական հանածոների վերաբերյալ Թրամպի մտադրությունները Ռուսաստաննի գործը չէ, այլ Վաշինգտոնի և Կիեւի:

Պուտինը կարծես թե ակնարկում է, որ, եթե Թրամպը «խոսքի տեր» լինի ամերիկա-ռուսական «տրեկում», Ռուսաստանը այսպես ասած զուգահեռ քննարկումների մեջ չի մտնի Թրամպի եվրոպական «վիզավիների» հետ, որոնց շարքում է նաեւ Մակրոնը:

Սա իհարկե իմ դիտարկումն է, այլ ոչ թե պնդումը: Բայց, ակնառու է, որ ուկրաինական կարգավորում ասվածը ոչ միայն քաղաքական, աշխարհաքաղաքական ազդեցության գոտիների, այլ նաև բառի բուն իմաստով հսկայածավալ ռեսուրսների շուրջ մեծ սակարկություն է: Դրա մի վկայությունն էլ այն է, որ նախօրեին Պուտինը նշանակում է տնտեսական հարցերի հատուկ բանագնաց, որն այլ բան չէ, քան ԱՄՆ հետ տնտեսական հարցերի քննարկման բանագնաց: Այդ կարգավիճակը ստացել է Ուղղակի ներդրումների հիմնադրամի նախագահ Կիրիլ Դմիտրիեւը, որը վաղեմի սերտ կապեր ունի ամերիկյան ֆինանսատնտեսական շրջանակների հետ: Ի դեպ, Դմմիտրիևը մասնակցել էր Էր Ռիյադում պատվիրակությունների առաջին հանդիպմանը»:

Նմանատիպ նյութեր

Թրամփը մտադիր չէ երրորդ անգամ առաջադրվել նախագահական ժամկետի համար

Թրամփը մտադիր չէ երրորդ անգամ առաջադրվել նախագահական ժամկետի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ երրորդ անգամ առաջադրվել նախագահական ժամկետի համար։ Այս մասին նա հայտարարել է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Լրագրողը հարցրել է, թե արդյոք Թրամփը լրջորեն դիտարկում է հերթական վերընտրության հեռանկարը, նույնիսկ եթե ԱՄՆ...

Ռումինիայում գնացքներ են բախվել. կա 28 վիրшվոր

Ռումինիայում գնացքներ են բախվել. կա 28 վիրшվոր

Ռումինիայի Կոնստանցա քաղաքի կայարանում բախվել են երկու գնացք: «Մինչ IR 1586 մարդատար գնացքը պատրաստվում էր մեկնել, այն բախվեց IR 1688 գնացքին, որը մանևր էր անում»,- ասվում է Ռումինիայի Ազգային երկաթուղիների ընկերության հայտարարության մեջ։ Միջադեպի հետեւանքով տուժել է...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մարսելի քաղաքապետին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մարսելի քաղաքապետին

Մայիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին քաղաքային իշխանության և հայ համայնքի...

Մոսկվայի օդանավակայանում ձերբակալել են Ադրբեջանի մեջլիսի պատգամավորին

Մոսկվայի օդանավակայանում ձերբակալել են Ադրբեջանի մեջլիսի պատգամավորին

Ռուսական կողմի հրավերով ադրբեջանական պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Աստրախանի մարզ՝ մասնակցելու Հեյդար Ալիևի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումներին։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, պատվիրակության կազմում գտնվող պատգամավոր Ազեր Բադամովը...

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում

Մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 8-9-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ն առանձին վայրերում՝ հորդառատ։ Մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ը, 8-9-ն առանձին վայրերում սպասվում է կարկուտ։ Մայիսի 7-ին սպասվում...