Ովքե՞ր են աղմկում Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից հետո և պատճառը որն է․ «Կարճ ասած»

04/03/2025 19:27

15 օր է անցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից, որի ժամանակ տեսանք պրագմատիկ, իրատեսական գնահատական Հայաստանի ներքաղաքական, արտաքին քաղաքական, տնտեսական, միջազգային իրավիճակի վերաբերյալ, հնարավորությունների ճիշտ գնահատում։ Ասուլիսից հետո բարձրացավ մի աղմուկ, աղաղակ, որը մեծամասամբ շատ հասկանալի էր։ Նիկոլենց աղմուկը հենց ասուլիսի առաջին րոպեից հասկանում եմ, որովհետև ամեն անգամ վախենում են իշխանությունից զրկվել։ Ադրբեջանի աղմուկը հասկանում եմ, որովհետև եթե Նիկոլը վախենում է, որ Քոչարյանը հնարավոր է իր ձեռքից վերցնի իշխանությունը, Ալիևը վախենում է, որ Հայաստանում կարող է խելքը գլխին առաջնորդ վերադառնալ, ու ինքը կորցնի էն օգուտները, որ քաղում է Նիկոլից։ Քաղաքական բազմաթիվ ուժերի ու անհատների անհանգստությունը հասկանում եմ, որովհետև Քոչարյանը, հաստատելով, որ քաղաքականության մեջ մնալու է և պայքարելու է, շատերի հնարավորությունները մոտենում են զրոյին, չնայած որ Քոչարյանի ոչ ակտիվ ժամանակ էլ հնարավորությունները նրանց բարձր չեն եղել։ Բայց ամենամեծ աղմուկը այսպես ասած՝ նախկիններից էր։

Այս թեմայով առաջարկելու եմ մի քանի ակնհայտ հարցի անդրադառնալ։ Հաճախ եմ լսում ու վստահ եմ՝ դուք էլ եք հաճախ լսում ու ձեզանից ոմանք էլ օգտագործում են այդ արտահայտությունը, երբ Հայաստանի ղեկավարների մասին խոսելիս ասում են՝ «սաղ էլ մեկ են», 4-ն էլ մեկ են։ Այդ բնորոշումը համարում եմ խիստ անընդունելի և վիրավորական։ Որովհետև ոչ միայն «սաղ մեկ չեն», այլ բոլորի մեջ կա սար ու ձորի տարբերություն։ Այդ տարբերությունը առաջին հերթին խիստ գաղափարական է․ այդ տարբերությունը կառավարման մոտեցումների, ներքին ու արտաքին քաղաքականության, տնտեսության կառավարման ու զանազան այլ մասերով է։ Ի դեպ, Հայաստանի ղեկավարների գաղափարական տարբերությւոնները նկատելի են նաև իշխանությանը հրաժեշտ տալու գործընթացներում՝ Լևոն Տեր Պետրոսյանին ժողովուրդը 1995 թվականից մերժել է, բայց մինչև 1998 թիվը զորբայությամբ մնաց՝ հրաժարական տվեց,  Քոչարյանը երկու ժամկետ ղեկավարելուց հետո սահմանադրությամբ նախատեսված կարգով հեռացավ, Սերժ Սարգսյանը երկու ժամկետ պաշտոնավարեց, պետք է հեռանար, այլ որոշում կայացվեց՝ մնաց, սակայն երրորդ ժամկետի սկզբում մերժվեց, իսկ Նիկոլը մերժվում է արդեն, առնվազն 4 տարի։ Տարբե՞ր են, կասեի՝ շատ։ Տրամագծորեն։ Վերջին շրջանում շատ ցցուն է արտահայտվում երկրորդ և երրորդ նախագահների միջև հակասությունները, որոնք այժմ ընթանում են թիմերի արդեն պաշտոնական ներկայացուցիչների մակարդակով, բավականին սուր բանավեճերով, հարցադրումներով և որն արդեն բարձրացել է մինչև գլխավոր ներկայացուցիչների մակարդակ։ Եվ սա առիթ է դառնում մի քանի հարցի անդրադառնալու։

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գաղափարական մի քանի տարբերություն ակնհայտ է դարձել դեռ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, մի քանի կտրուկ որոշումների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի քննադատողական արձագանքով՝ հայ-թուրքական հարաբերություններ, պարտադիր կուտակային համակարգ, նոր Սահմանադրություն և այլն։ Գաղափարական որոշ տարբերություններ էլ ցցուն դարձան նախագահ Քոչարյանի վերջին ասուլիսից հետո։ Ասուլիսում իրականում բավականին կարևոր մեսիջներ կային։ Ու խոսքը նաև պատասխանատվություն ստանձնելու մասին էր։ Դրանից հետո հատկապես ՀՀԿ-ի արձագանքներին ի պատասխան հարցազրույցով հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։ Նա խոսեց թեմաներից, որոնք չեն պարզաբանվել, բարձր մակարդակով տարիներ շարունակ չեն խոսվել այդ թեմաներից, բայց հարցերը առկա են և պետք է տրվեն նաև պատասխանները։

Բագրատ Միկոյանն անդրադառնում է երկրորդ նախագահի, նրա ընտանիքի անվան շուրջ հրապարակումներին, որոնք, ըստ էության, կառավարվել են մեկ կետից ու դա եղել է իր իշխանության ավարտից հետո, Քոչարյանին մի շարք պիտակներ են կպցվել, այդ թվում՝ 4 մլրդի հայտնի միֆը։ Չեմ ասի փորձել են արատավորել, իրականո՛ւմ իրենց լավ էլ հաջողվել է, որովհետև երկրորդ նախագահը արձագանքել է, հերքել է գրասենյակը և այլն, բայց ինչպես պարզվեց շատերի մոտ էլ արմատացել էին այդ կեղծ լուրերը։ Երրորդ նախագահի ընտանիքի անդամը, դստեր ամուսին Միքայել Մինասյանը հիշո՞ւմ եք, խոստովանում էր, որ տարիներ շարունակ գումար է տվել Նիկոլ Փաշինյաին՝ իբր թերթը պահելու համար, նա էլ էդ թերթով Ռոբերտ Քոչարյանի մասին ինչ ասես գրել է։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը սրան անդրադառնում է շատ կարճ՝ համարելով, որ հիմա այդ խոսակցության ժամանակը չէ, այս ամենը, ասում է գիտենք, իմացել ենք և ի գիտություն ենք ընդունում։

Մեծ աղմուկ հանած թեզը, որից բորբոքվեցին կրքերը, վերաբերում է բոլոր ակտիվ գործընթացներին, հերթական թե արտահերթ ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի մասնակցությանը։ ՀՀԿ-ն սկսեց մեղադրանքներ հնչեցնել՝ իբրև թե դրանով Նիկոլը լեգիտիմացվում է։ Ու բնականաբար, նորից նոր թափ առավ Նիկոլին բերելու թեման՝ դեռ եկեք հասկանանք՝ ով է բերել, լեգիտիմացնելն էլ վրադիր։ Արդեն մի քանի տարի է՝ այս հարցը թեժ քննարկումների թեմա է։ Որքան Նիկոլի իշխանության հրեշավոր դեմքը երևում է, այնքան առաջ է գալիս հարցը՝ լավ, իսկ ո՞վ բերեց Նիկոլին, ո՞նց թողեցին իշխանությանը տիրանալ։ Այս հարցը բարձրացվում է, ՀՀԿ-ն համոզիչ չի կարողանում պատասխանել ու ջղային արձագանքում է, հետո այդ հարցը սառեցվում է՝ ընդդիմության դաշտում խժդժություն չառաջացնելու համար։ Նիկոլին բերելու թեման ևս Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի տարբերությունների մասին է խոսում։ Բագրատ Միկոյանն ասում է՝ ես կարող եմ հաստատ ասել, որ ով-ով, Քոչարյանը չի բերել Նիկոլին․ նախ որովհետև Քոչարյանը չուներ իշխանություն, որ փոխանցեր Նիկոլին, բայց եթե ունենար էլ, այդպես որ հաստատ չէր տա, ինչը ապացուցել է 2008 թվականին, էն ժամանակ էլ էին նիկոլենք, էլի ուզում էին զոռբայությամբ, սադրանքներով, ժողովրդի նուրբ էմոցիաների վրա խաղալով, իշխանությունը տեղի տար, չտվեց։ Չտվե՛ց, չմարսեցին, եկան արդեն 2018-ին։ Այն ժամանակ, երբ փողոցը եռում էր, հստակ գնահատական տվեց, որ իշխանությունը ճամպրուկ չէ, որ փոխանցեն, այն էլ՝ նման գաղափարներ ունեցողներին։

Կարող եք ասել, որ Նիկոլին բերել են նրանք, ովքեր զանգվածային անկարգությունների, փաստացի մարտի 1-ի վայրագությունները սադրելու համար փախուստի դիմածին բերդից հանեցին, հերիք չէ, նաև թույլ տվեցին մասնակցել ընտրություններին ու որոշ համառ գնահատականներով ապահովեցին հաղթանակը, սարքեցին քաղաքական գործոն։ Մի մասը կասի՝ Նիկոլին բերել են նրանք, ովքեր տարիներ շարունակ ֆինանսավորել են, որ նա լինի, գործ ունենա, փող ունենա, նրա թերթն էլ հաջողությամբ տպագրվի, պրոբլեմ էլ չունենա ու որպես ընդդիմություն խաղա։ Կարող եք ասել՝ Նիկոլին բերել են էն մարդիկ, ովքեր հրապարակում Սերժ էին մերժում։ Կարող եք ասել, որ Սերժին մերժողները Նիկոլին չբերեցին, այլ նրանք, ովքեր մերժելուց հետո Նիկոլին վարչապետ կարգելու համաձայն եղան։ Ճի՞շտ էին անում, որ մերժում էին Սերժին, ամեն մարդ իր կարծիքն ու պատճառն է ունեցել, գուցե ընդհանուր էյֆորիան է եղել։ Ես, օրինակ երբեք էլ չեմ համակրել, չեմ ողջունել, անգամ լուրջ չեմ ընդունել, որ այդ քայլող խմբակը արժանի է լուսաբանման, բայց նաև տեսնում էի, որ մյուս մեդիաները, այդ թվում իշխանական, օր ու գիշեր լուսաբանում ու կշիռ էին տալիս, ներկայացնում դուխով տղա, որը այդ օրվա իշխանությանը ինչ ասես ասում էր ու մնում անպատիժ։ Այն ժամանակ զարմանում էի, չէի հասկանում ինչ է կատարվում ու, որ ընդամենը 10 օրվա մեջ իշանությունը հայտնվեց նրա ձեռքում, դա էլ չհասկացա։ Մինչ օրս չեմ հասկանում։ Ինչևէ, շարունակեմ։ Կարող եք ասել, որ Նիկոլին բերել են նրանք, ովքեր խորհրդարանում կողմ քվեարկեցին նրա թեկնածությանը։ Ամենից դե երևի տարածված թեզը, որ բերողը մատնանշել է, տվել է նրա անունը՝ նշելով որ նա ճիշտ էր, ինքը սխալվեց ու հենց դա հատուկ էր արված, որ հենց Նիկլոին հասներ իշխանությունը։ 2018 թվականին ՀՀԿ-ն քվեարկել է, որ Նիկոլը դառնա վարչապետ։ Առաջին անգամը չի քվեարկել, չի քվեարկել բավականին համոզիչ ձևակերպումներով։ Բայց, ահա երկրորդ անգամից քվեարկում է։ Հիմա հարց է առաջանում, եթե առաջին դեպքում գրեթե բոլոր պատգամավորները ներկայացնում են, որ նա ապազգային է, պոպուլիստ, սուտասան և այլն, որ չի կարող ստանձնել այդպիսի պատասխանատվություն և այլն, և այլն, կարող եք բացել նայել, բոլոր ելույթներն էլ համոզիչ էին, որոշները՝ մարգարեական, հիմա հարց․ Էդ մեկ շաբաթում ինչ փոխվեց, որ մայիսի 1-ին չքվեարկեց, մայիսի 8-ին քվեարկեց։ ՀՀԿ-ն տվել է սրա պատասխանը։ Համոզի՞չ էր․ գուցե որոշների համար այո, որոշների համար՝ ոչ։ Սերժ Սարգսյանը, որպես արդեն հանրապետականի ղեկավար համարեց, որ դե կարելի է իշխանություն տալ մեկին, որին համարում է ապազգային և այլն, իր ազգականն էլ փողով առել է, որ հերհյուրանքներ չգրի իր ընտանիքի մասին, իսկ Քոչարյանը այդ մեկին 2008-ին իշխանություն չտվեց, ինչ է թե ամենից բարձրն էր գոռում բարձրախոսի մեջ, պահեց սահմանադրական կարգը։ Դա, շատերի կարծիքով, ամենից խոշոր տարբերությունն է, որ առկա է երկու նախկին նախագահների՝ պետությանը վերաբերվող պատասխանատվության մեջ։

Սերժ Սարգսյանի թիմակիցները նյարդային են արձագանքել Ռոբերտ Քոչարյանի խոսքին, որ իր թիմը կմասնակցի բոլոր ակտիվ գործընթացներին՝ թե՛ փողոցային պայքար, թե՛ արտահերթ ու հերթական ընտրություններ։ Արձագանքն այն է, որ Նիկոլի հետ ընտրության մասին խոսելով, կամ թեկուզ գնալով լեգիտիմացնում եք նրան։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարն ասում է՝ Նիկոլին լեգիտիմացրել են նրանք, ովքեր 2018 թվականին ԱԺ-ում քվեարկել են նրա օգտին, ովքեր նույն 2018 թվականի դեկտեմբերին նրա հետ ընտրության են մասնակցել։ Խելքը գլխին որևէ ուժ չի ուզենա Նիկոլի պես ստախոսի ու էլ եսիմինչ ասեմի հետ ընտրության մասնակցել, որովհետև ուզում է։ Դա ուզել-չուզելու հարց չէ, իհարկե այստեղ խնդիրն այն է, որ 2020 թվականի պատերազմից հետո պետք է նա առհասարակ չլիներ, հրաժարական տված լիներ, հեռացված լիներ, ինքնասպան լիներ, որ պատերազմ այս տեսակով պարտվածը կարող է մնալ, դա բանականությանը հակասող է։ Բայց նա մնաց, ու տեսանք, որ նրան, չնայած այդ ամենին ենթարկվեցին պետական ապարատը, ուժայինները, իր կուսակցությունը։ Նա էլ, հասկանալով որ չի հանգուցալուծվելու միևնույն է, նշանակեց ընտրություններ։ Որ ասեմ, 2021 թվականի այ հենց այս ամիսներին, փողոցը այնպես էր եռռում, որ ընտրություն անելն անհնար կլիներ, այդպես չէր։ Եթե այդքան ամիս դեռ մնացել էր, բանակը նորից արդեն չեստ էր տալիս, Օնիկ Գասպարյանին ուղարկել էին վարչական դատարան, սա էլ թե՝ դե եկեք ընտրություններով հասկանանք։ Հիմա, ի՞նչ պիտի անեին այն մարդիկ, որոնք պատասխանատվություն են զգում երկրի ապագայի հանդեպ, չգնայի՞ն ու այդ ընտրությամբ ճանապարհեին պարտություն բերած պոպուլիստին։ Այն ժամանակ, հիշեցնեմ, բոլորս վստահ էինք, որ Նիկոլը ձայն չի ստանալու, որ բանական ոչ մեկ չի կարող գնալ ու դարձյալ ընտրել մեկին, որը ընդամենը 3 տարում երկրին բերեց աղետ։ Նպատակ չունեմ արդարացնելու, բայց տրամաբանությունը համառ բան է, եթե փողոցով չհեռացվեց ու դրվել են ընտրություններ, դա պետք է փորձես, միևնույն է՝ այլ տարբերակ չունես էլ։

Ժողովուրդ ջան, 2021թ․ ընտրություններից հետո ամեն տարի եղել են ժողովրդական ընդվզումներ, 2022 թվականին Դիմադրության շարժում, 2023 թվականին Արցախի հանձնման դեմ շարժում, 2024 թվականին Սրբազան պայքար․ ո՞վ է ամենաակտիվը եղել․ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքը, նրա կոմնակիցներն ու աջակիցները։ Հանուն արդարության պետք է ասել, որ այո՛, էնպես չէ, թե հանգիստ նստել են ու սպասել են ընտրություններին։ 5 տարի շարունակ ամեն տարի եղել է ակտիվ փողոց ու ամեն տարի իրենց չեն խնայել Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները, իսկ մյուսների մասին, օրինակ շատ բան չեմ կարող ասել, ով է մասնակցել, ինչ ակտիվությամբ, խոսքո՞վ միայն, թե նաև գործողությամբ։ Մենք նայում ենք, որ ասօր փողոցային ակտիվ գործընթացների արդյունքում հենց Ռոբերտ Քոչարյանի որդին է դատական քաշքշուքի մեջ։ Հիմա, դուրս է գալիս, նրանք, ովքեր չեն կարողանում փողոցով Նիկոլին հեռացնել, չեն հանդուրժում Նիկոլի հետ հավանական ընտրության գնալու մասին խոսե՞լը, այլ բան էլ չեն առաջարկում։ Չգիտեմ, ես տրամաբանությունը չեմ հասկանում, չեմ էլ հասկանում թե ինչու է մի քաղաքական միավորը քննադատում մյուսին, ինչ-որ բան ասելու կամ պատրաստ լինելու մեջ։ Չե՞ս ընդունում, մտածում ես սխա՞լ գաղափար է հնարավոր համարել ընտրության գնալը, է դու մի գնա, արա հեղափոխություն, կոչ արա քեզ միանալ, օգնել և այլն։ Թե չէ՝ կոչ անել ընդդիմադիր ամենից խոշոր առաջնորդին սա անել, իսկ նա չանել, կարծում եմ նաև խնդալու է։ Նախ պետք է մի խաղացող էլ դու լինես, հակառակ դեպքում վերածվում ես ֆուտբոլային երկրպագուի, որը քննադատում է հեռուստացույցի դիմաց նստած։

Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի մյուս առանցքային կետը, որին դեռ կանդրադառնամ, այն հատվածն է, որ իրատեսական չի համարում քաղաքական պայքարում ուժերը մեկտեղելը Սերժ Սարգսյանի հետ։ Սա կարծում եմ ևս հենց այդ՝ վերը նշված գաղափարական տարբերությունից է բխում։ Այս մասին, սակայն, ավելի ուշ։ Այս և այլ հարցերին մանրակրկիտ անդրադառնալու ժամանակը դեռ կլինի։ Այս հարցերը բոլորի մոտ կան և մեկ է՝ պետք է տրվեն ու ստանան պատասխաններ։

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի հարցազրույցի ամենակարևոր դրվագներից եմ համարում այն, որ իրապես եկել է փորձառու, լավ ցուցանիշներ գրանցած ղեկավարների ժամանակը։ Աշխարհում թրենդը փոխվում է այդ ուղղությամբ, ինչը հույս է ներշնչում Հայաստանի ապագայի մասով։ Իսկ թե ովքեր են վախենալու փորձառու գործիչների վերադարձից, դա իրենց խնդիրն է, Հայաստանը էքսպերիմենտների շրջանն ապրեց ու տեսավ, որ սխալվել է։ Իրապես և շատ ցավալի սխալվել է։

Կարճ ասած՝ Ասում են՝ որ ընդդիմությունը իրար հետ բանավիճում է, դա բերելու է Նիկոլի դիրքերի ուժեղացմանը։ Ժողովուրդ ջան, աշխարհում չի կարող լինել որևէ բան, որը կբերի Նիկոլի դիրքերի ուժեղացմանը․ նրա դիրքերն ուժեղ են միայն ուժային կառույցներով։ Իսկ բանավեճը, որը նպատակ ունի պարզաբանել եղած հարցերը, պարզություն մտցնել, բացահայտել մեր երկրի հետ կապված հրեշավոր ծրագիրը, միայն առողջացնելու է մթնոլորտը և թույլ չտա, որ հերթական Նիկոլ ծնվի։

Սևակ Հակոբյան

Դպրոցականների հետ զրուցեցինք տարբեր թեմաներից՝ քաղաքականությունից մինչև իմ դպրոցական տարիներ. Լևոն Քոչարյան

Դպրոցականների հետ զրուցեցինք տարբեր թեմաներից՝ քաղաքականությունից մինչև իմ դպրոցական տարիներ. Լևոն Քոչարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը դպրոցականների հետ է հանդիպել։ «Այսօր հանդիպեցի Երևանի թիվ 121 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների հետ։ Դպրոցականների հետ զրուցեցինք տարբեր թեմաներից՝ քաղաքականությունից մինչև իմ դպրոցական տարիներ: Շնորհակալ եմ...

Ո՛չ Եվրոպան, ո՛չ  ԱՄՆ-ն, ոչ էլ Ուկրաինան չեն կարող շարունակել այս պատերազմը․ ԱՄՆ փոխնախագահ

Ո՛չ Եվրոպան, ո՛չ ԱՄՆ-ն, ոչ էլ Ուկրաինան չեն կարող շարունակել այս պատերազմը․ ԱՄՆ փոխնախագահ

Ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ Եվրոպան, ո՛չ Ուկրաինան այլևս չեն կարող շարունակել ռազմական գործողությունները, բոլոր կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ, ճեպազրույցի ժաանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք հիմա այնպիսի վիճակում ենք, որ ո՛չ...

Փորձագիտական շրջանակների կողմից, այո, երկրորդ նախագահի նկատմամբ վերաբերմունքը դրական է․  Արմեն Բադալյան

Փորձագիտական շրջանակների կողմից, այո, երկրորդ նախագահի նկատմամբ վերաբերմունքը դրական է․ Արմեն Բադալյան

«Փաստինֆոն» գրում է․ Աշխարհի բոլոր երկրներում ընդդիմադիր ուժերը միմյանց միջև ունենում են կատաղի հակասություններ, հակամարտություններ, այն, որ հանրապետության 2-րդ և 3-րդ նախագահների թիմերի միջև հակասություններ կան՝ դա Հայաստանի համար նորություն չէ։ Բայց, հաշվի առնելով,...

Այգավան գյուղի բենզալցակայանում պայթյունից տուժել է 3 անձ. 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ

Այգավան գյուղի բենզալցակայանում պայթյունից տուժել է 3 անձ. 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ

Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում, տեղի  ունեցած պայթյունի  հետևանքով տուժած երեք քաղաքացի հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։ «Նրանցից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, գտնվում են...

Ադրբեջանի ՄԻՊ-ը լուսանկարներ է հրապարկել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներից

Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան այցելել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Այս մասին հայտնել է ադրբեջանական APA գործակալությունը: Ինչպես հաղորդում է գործակալությունը Ալիևան հանդիպել է Արայիկ Հարությունյանի, Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի,...

2025 թվականի հունիսի 1-ից պետք է դրոշմավորվեն մի շարք ապրանքներ

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ կառավարության կողմից հաստատվել է Հայաստանում նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքների ցանկը և դրոշմավորման ներդրման ժամկետները։ Մասնավորապես․ 2025 թվականի մարտի 1-ից նույնականացման միջոցներով...

Հայաստանը պետք է գործնական քայլեր ձեռնարկի հաղորդակցությունների ապաշրջափակման համար․ Ադրբեջանի ԱԳՆ

Եթե Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, ապա պետք է գործնական քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն՝ անդրադառնալով...

7 իրավախախտման դեպքում վարորդների տուգանային միավորները բարձրացել են

ԱԺ-ում քննարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձին մեկ տարվա համար հատկացված 9 տուգանային միավորի փոխարեն հաշվարկել 13 տուգանային միավոր։...

Ալիևը վաղը կմեկնի Թուրքիա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղը կմեկնի Թուրքիա։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավարին։ Նշվում է, որ հանդիպման օրակարգում տարածաշրջանային և երկկողմ հարաբերությունների...

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը դիմավորում ենք ամենախայտառակ ու անկումնային իրավիճակում․ Դեմոյան

ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը գրում է․ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-110 Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը դիմավորում ենք ամենախայտառակ ու անկումնային իրավիճակում. Հայոց ցեղասպանության պատմական փաստի ժխտում ՀՀ...