Ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ Եվրոպան, ո՛չ Ուկրաինան այլևս չեն կարող շարունակել ռազմական գործողությունները, բոլոր կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ, ճեպազրույցի ժաանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Մենք հիմա այնպիսի վիճակում ենք, որ ո՛չ Եվրոպան, ո՛չ ԱՄՆ, ոչ էլ ուկրաինացիները չեն կարող շարունակել այս պատերազմը։ Այդ պատճառով էլ կարևոր է, որ բոլորը նստեն բանակցությունների սեղանի շուրջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ ուղերձ է փորձում փոխանցել, որ ուկրաինացիները պետք է վերադառնան բանակցային սեղանի շուրջ և սկսեն ԱՄՆ-ի հետ քննարկել հանքային պաշարների վերաբերյալ գործարքը»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։