Նիկո՛լ, հար՛ց. հիմա Արցախն Ադրբեջա՞ն է, թե՞ ՊՆ պաշտոնյա Ապարանցի Ռազը հետ է բերելու

05/03/2025 20:36

Yerkir.am-ը գրում է․ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական, Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն այսօր կրկին հանրային ուշադրության կենտրոնում է: Մինչ դա՝ հիշեցնենք նրա հետպատերազմյան անցյալի խրոնոլոգիան:

Պատերազմի փուլում՝ 2020 թ. հոկտեմբերի 30-ին, Ապարանցի Ռազ մականվամբ հայտնի Ռազմիկ Պետրոսյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետի տեղակալ: Դավադիր պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ամեն շաբաթ հայրենիք էր հանձնում, Հանրապետության Հրապարակում Փաշինյանին սատարող շոումենների թվում էր նաև Արագածոտնի նորանշանակ փոխմարզպետ Ռազմիկ Պետրոսյանը: Ի դեպ, Ապարանի քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանը Քարվաճառում ուներ և ՀՀ-ում ունի բիզնեսներ, նա նաև պատերազմի ժամանակ Քարվաճառում գտնված «Ապարան» ջոկատի հրամանատարն էր:

Մամուլն այդ օրերին գրեց, որ, կիրառելով վարչական ռեսուրսը՝ վերջինս Հանրապետության Հրապարակ էր բերել որոշ աշխարազորայինների և այլոց: Արդեն պարզորոշ էր, թե ինչու Փաշինյանը հոկտեմբերի վերջին, ռազմական դրության ժամանակ և պատերազմական թեժ շրջանում, թվով 8 փոխմարզպետ նշանակեց, որոնցից մեկն էլ օրվա հերոսն էր: Ի դեպ, 2020 թ. նոյեմբերի 18-ին Հանրապետության հրապարակում ռազմական դրության պայմաններում տեղի ունեցած զինվորական համազգեստավորների  չարտոնված հավաք-շոուն, ըստ ամենայնի, դա նախաձեռնել էր հենց Ռազմիկ պետրոսյանը:

Փաշինյանի այդ կրկեսի արտառոց կողմն այն էր, որ մինչ այդ և հետագայում իբր չարտոնված հավաք անցկացնելու համար զանգվածորեն բերման էին ենթարկվում մարդիկ, իսկ երկակի ստանդարտների սիրահար Փաշինյանը ոչ միայն չցրեց այդ հավաքը, այլ ներկա գտնվեց և գրկախառնվեց  մասնակիցների հետ: Հետպատերազմյան այդ դժոխային փուլում Ռազմիկ Պետրոսյանը շարունակում էր  անձնուրաց ծառայություն մատուցել նաև հայրենի Ապարանում՝ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի և իր ջանքերով նախաձեռնելով հավաքներ, որոնց միջոցով հաշիվ էին պահանջում քաղաքապետից՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող համայնքապետերին միանալու համար։

Շարունակելով իր ծառայությունները՝ Ապարանցի Ռազը, լինելով ընդամենը մի քանի օրվա նշանակված մարզպետ, 2021 թ. արդեն իր մոտ էր հրավիրում մարզի դպրոցների տնօրեններին, գյուղապետերին, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներին և,  կիրառելով վարչական ճնշում, ստիպում նրանց, ձայն հավաքելուց բացի, մտնել ՔՊ-ի ցուցակը և դառնալ ավագանու թեկնածու։ 2021 թ․ հոկտեմբերի 28-ին Արագածոտնի մարզպետ նշանակվելուց կարճ ժամանակ անց՝ մամուլն ահազանգեց, որ Ապարանցի Ռազն այդ պաշտոնին է նշանակվել կեղծ դիպլոմով: Այդուհանդերձ, թեև հանցագործության արդյունքում պաշտոնի նշանակվածն ազատվեց մարզպետի պաշտոնից, սակայն դրան որևէ իրավական գնահատական չտրվեց Նիկոլ Փաշինյանի ղեկավարած երկրում:

Փոխարենը, կատարված արարքի համար պատասխան տալու և պատժվելու փոխարեն, Ռազմիկ Պետրոսյանը ընդամենը մեկ ամիս անց՝ 2022 թ. փետրվարին, նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի զինվորական գծով խորհրդական: Աբսուրդը նաև այն է, որ Ապարանցի Ռազը նշանակվել է մի պաշտոնի, որի համար ևս անհրաժեշտ է բարձրագույն կրթություն: Վերադառնալով օրվա խորհրդին ու հերոսին՝ նշենք, որ այսօր՝ մարտի 5-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Եռաբլուր այցելած Ռազմիկ Պետրոսյանն առանց այլևայլության հայտարարել է, թե, ուշադրություն, «միավորվելու ենք և Արցախը վերականգնենք»։

Սա ասում է պաշտպանության գործող նախագահի գործող խորհրդականը, այն նույն Սուրեն Պապիկյանի, ով մինչ 2022 թ. եղել է ՔՊ վարչության նախագահը, իսկ 2022 թվականից՝ ՔՊ վարչության անդամ է: Իշխող կուսակցություն, որը Արցախը պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի կազմում: Հարց Նիկոլ Փաշինյանին՝ կարո՞ղ եք կողմնորոշվել, Արցախը Ադրբեջա՞ն է, թե՞ ՊՆ խորհրդական Ապարանցի Ռազը հետ է բերելու: Միգուցե նրան է միացել նաև մերօրյա «սպարապետ» Սուրեն Պապիկյա՞նը, տեղյա՞կ եք:

Հերթական հակաքաղաքացիական նախագիծն է շրջանառվում. Մհեր Հակոբյան

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հերթական ՀԱԿԱՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ նախագիծն է շրջանառվում… Նախատեսվում է, որ վարչական ակտի դատական կարգով բողոքարկումը այլևս ՉՀԱՆԳԵՑՆԻ վարչական ակտի ավտոմատ կասեցմանը: Այսինքն՝ գրեցի՞ն ձեզ վրա 10000 դրամի,...

Մոլդովայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ

Մարտի 5-ին Ռուսաստանի Դաշնությունում Մոլդովայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լիլիան Դարիին հրավիրվել է ՌԴ ԱԳՆ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Մոլդովայի դիվանագիտական ​​առաքելության ղեկավարին տարակուսանք է հայտնվել, որ Մոլդովայի նախագահը...

Ո՞վ էր խնդրում ՀՀԿ-ին փոխել սահմանադրությունը և այն կարել օրվա իշխանությունների «հագով». Միհրդատ Մադաթյան

Միհրդատ Մադաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ես նախորդ գրառմանս մեջ խնդրեցի կանգնեցնել այս փոխրաձգությունը մեր ՀՀԿ-ական ընկերներին, սակայն ինչպես նկատեցի երեկ Ագնեսա Խամոյան/ Agnessa Khamoyan-ի, իմ կարծիքով բավականին սպառիչ և իրատեսական հարցազրույցից հետո բարձրացած...

Տուժող կողմը համոզված է, որ  Փաշինյանի միջամտությամբ է, որ դեպքից 3 տարի անց ոչ ոք չի ենթարկվել  պատասխանատվության. փաստաբան

Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված և մահացած հղի կնոջ՝ Սոնա  Մնացականյանի իրավահաջորդի օրինական շահերը պաշտպանող փաստաբան Րաֆֆի Ասլանյանը արձագանքել է այսօր խորհրդարանում Փաշինյանի հնչեցրած ձևակերպմանը․ «ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին...

Ողբերգական դեպք, մարդատար գնացքի ու «ՎԱԶ 21099» բախման հետևանքով կա 2 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ մարտի 5-ին, ողբերգական պատահար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:40-ի սահմաններում Բուրաստան գյուղի վարչական տարածքում բախվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մարդատար գնացքն ու «ՎԱԶ 21099» մակնիշի՝ ռուսական համարանիշներով ավտոմեքենան։ «Բախման...

Ո՞վ բերեց նիկոլին և ո՞վ մերժեց Սերժին. Սայաթ Շիրինյան

Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ո՞վ բերեց նիկոլին և ո՞վ մերժեց Սերժին։ Իմ խորին համոզմամբ նիկոլին բերել են ՀՀԿ-ականները։ Ինչպե՞ս։ Իրենց կառավարման տարիներին բնորոշ ցինիցմով, ընտանիքի անդամների բացահայտ ամբարտավանությամբ, համակարգային կոռուպիայով, առայժմ...

Եղիշե Կիրակոսյանը կազատվի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից

Եղիշե Կիրակոսյանը, ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությամբ, սեփական դիմումի համաձայն, ազատվելու է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից, սակայն գրասենյակի աշխատակիցների զանգվածային ազատման վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությունները չեն...

Թուրքիան ու Ադրբեջանը միայն մեկ բան են ուզում՝ խաղաղություն․ Էրդողան

Թուրքիան և Ադրբեջանը հանդես են գալիս տարածաշրջանում կայունության, համագործակցության և բարգավաճման օգտին։ Մեր երկրները միայն մեկ բան են ուզում՝ խաղաղություն։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Իգդիր-Նախիջևան գազատարի բացման...

Հերոս հարկատուն գումարը վճարում է, Ավինյանը 1,5 մլրդ տանում, տալիս է իր կնոջ ընկերուհուն. Աննա Գրիգորյան

«Հետքն» այսօր անդրադարձել է ԱՆԻՖ-ի կողմից իրականացված մի ծրագրի, համաձայն որի 1,5 միլիարդ դրամ է տրվել մի կազմակերպության, որի բաժնետերերը գրանցված են օֆշորում և որի տնօրենը հանդիսանում է Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին,  և...

Գյումրու արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և 3 դաշինք

Մարտի 30-ին Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և կուսակցությունների 3 դաշինք։ Այս մասին հայտնում է Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Կուսակցությունների դաշինքներն են՝ «Մեր քաղաքը» դաշինք, որի...