Նիկո՛լ, հար՛ց. հիմա Արցախն Ադրբեջա՞ն է, թե՞ ՊՆ պաշտոնյա Ապարանցի Ռազը հետ է բերելու

5 Մարտի, 2025

Yerkir.am-ը գրում է․ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական, Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն այսօր կրկին հանրային ուշադրության կենտրոնում է: Մինչ դա՝ հիշեցնենք նրա հետպատերազմյան անցյալի խրոնոլոգիան:

Պատերազմի փուլում՝ 2020 թ. հոկտեմբերի 30-ին, Ապարանցի Ռազ մականվամբ հայտնի Ռազմիկ Պետրոսյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետի տեղակալ: Դավադիր պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ամեն շաբաթ հայրենիք էր հանձնում, Հանրապետության Հրապարակում Փաշինյանին սատարող շոումենների թվում էր նաև Արագածոտնի նորանշանակ փոխմարզպետ Ռազմիկ Պետրոսյանը: Ի դեպ, Ապարանի քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանը Քարվաճառում ուներ և ՀՀ-ում ունի բիզնեսներ, նա նաև պատերազմի ժամանակ Քարվաճառում գտնված «Ապարան» ջոկատի հրամանատարն էր:

Մամուլն այդ օրերին գրեց, որ, կիրառելով վարչական ռեսուրսը՝ վերջինս Հանրապետության Հրապարակ էր բերել որոշ աշխարազորայինների և այլոց: Արդեն պարզորոշ էր, թե ինչու Փաշինյանը հոկտեմբերի վերջին, ռազմական դրության ժամանակ և պատերազմական թեժ շրջանում, թվով 8 փոխմարզպետ նշանակեց, որոնցից մեկն էլ օրվա հերոսն էր: Ի դեպ, 2020 թ. նոյեմբերի 18-ին Հանրապետության հրապարակում ռազմական դրության պայմաններում տեղի ունեցած զինվորական համազգեստավորների  չարտոնված հավաք-շոուն, ըստ ամենայնի, դա նախաձեռնել էր հենց Ռազմիկ պետրոսյանը:

Փաշինյանի այդ կրկեսի արտառոց կողմն այն էր, որ մինչ այդ և հետագայում իբր չարտոնված հավաք անցկացնելու համար զանգվածորեն բերման էին ենթարկվում մարդիկ, իսկ երկակի ստանդարտների սիրահար Փաշինյանը ոչ միայն չցրեց այդ հավաքը, այլ ներկա գտնվեց և գրկախառնվեց  մասնակիցների հետ: Հետպատերազմյան այդ դժոխային փուլում Ռազմիկ Պետրոսյանը շարունակում էր  անձնուրաց ծառայություն մատուցել նաև հայրենի Ապարանում՝ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի և իր ջանքերով նախաձեռնելով հավաքներ, որոնց միջոցով հաշիվ էին պահանջում քաղաքապետից՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող համայնքապետերին միանալու համար։

Շարունակելով իր ծառայությունները՝ Ապարանցի Ռազը, լինելով ընդամենը մի քանի օրվա նշանակված մարզպետ, 2021 թ. արդեն իր մոտ էր հրավիրում մարզի դպրոցների տնօրեններին, գյուղապետերին, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներին և,  կիրառելով վարչական ճնշում, ստիպում նրանց, ձայն հավաքելուց բացի, մտնել ՔՊ-ի ցուցակը և դառնալ ավագանու թեկնածու։ 2021 թ․ հոկտեմբերի 28-ին Արագածոտնի մարզպետ նշանակվելուց կարճ ժամանակ անց՝ մամուլն ահազանգեց, որ Ապարանցի Ռազն այդ պաշտոնին է նշանակվել կեղծ դիպլոմով: Այդուհանդերձ, թեև հանցագործության արդյունքում պաշտոնի նշանակվածն ազատվեց մարզպետի պաշտոնից, սակայն դրան որևէ իրավական գնահատական չտրվեց Նիկոլ Փաշինյանի ղեկավարած երկրում:

Փոխարենը, կատարված արարքի համար պատասխան տալու և պատժվելու փոխարեն, Ռազմիկ Պետրոսյանը ընդամենը մեկ ամիս անց՝ 2022 թ. փետրվարին, նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի զինվորական գծով խորհրդական: Աբսուրդը նաև այն է, որ Ապարանցի Ռազը նշանակվել է մի պաշտոնի, որի համար ևս անհրաժեշտ է բարձրագույն կրթություն: Վերադառնալով օրվա խորհրդին ու հերոսին՝ նշենք, որ այսօր՝ մարտի 5-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Եռաբլուր այցելած Ռազմիկ Պետրոսյանն առանց այլևայլության հայտարարել է, թե, ուշադրություն, «միավորվելու ենք և Արցախը վերականգնենք»։

Սա ասում է պաշտպանության գործող նախագահի գործող խորհրդականը, այն նույն Սուրեն Պապիկյանի, ով մինչ 2022 թ. եղել է ՔՊ վարչության նախագահը, իսկ 2022 թվականից՝ ՔՊ վարչության անդամ է: Իշխող կուսակցություն, որը Արցախը պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի կազմում: Հարց Նիկոլ Փաշինյանին՝ կարո՞ղ եք կողմնորոշվել, Արցախը Ադրբեջա՞ն է, թե՞ ՊՆ խորհրդական Ապարանցի Ռազը հետ է բերելու: Միգուցե նրան է միացել նաև մերօրյա «սպարապետ» Սուրեն Պապիկյա՞նը, տեղյա՞կ եք:

Նմանատիպ նյութեր

Իրենց ամենամեծ պրոբլեմը լինելու է սահմանադրական բարեփոխումները․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը, ըստ էության հայտարարել է Երրորդ հանրապետությունը լուծարելու և Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ինչ-որ նոր միավորում ստեղծելու մասին: Հիմա այս ճանապարհին երկրում կա դիմադրություն, կան քաղաքական ուժեր,...

Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան

Իշխանությունները պետության ամբողջ ռեսուրսը, նաև դատաիրավական ամբողջ համակարգը օգտագործում են նրա համար, որպեսզի չեզոքացնեն բոլոր այն դիմադրության օջախները, որոնք դիմադրում են մեր երկիրը դեպի անկման տանելու գործում: Սա խոսում...

Տեղի ունեցողը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Խամոյան

«Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը զիջումներ է իրականացնելու, ցավոտ զիջումներ է իրականացնելու, և դրա համար նրան անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր կամ ընդդիմադիր հիմնական խաղացողներին քաղաքականապես ոչնչացնելը՝ իր պատկերացմամբ ժողովրդին ավելի հեշտ...

Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

Գործող ռեժիմի դեմ պայքարող մարդկանց, խմբերի դեմ վրեժխնդրության հարցն է: Փորձում են դիմադրության ցանկացած օջախ, իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք լռեցնել նման ճանապարհով: Պրոցեսը, իհարկե սպասելի...

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի...