Գյումրու արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և 3 դաշինք

5 Մարտի, 2025

Մարտի 30-ին Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և կուսակցությունների 3 դաշինք։ Այս մասին հայտնում է Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Կուսակցությունների դաշինքներն են՝

«Մեր քաղաքը» դաշինք, որի կազմում են  «Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունները։ Ցուցակը գլխավորում է  Մարտուն Գրիգորյանը։

«Մայր Հայաստան» դաշինքի կազմում են «Ինտելեկտուալ Հայաստան» և «Իմ պայքար,  իմ հարենիք» կուսակցությունները։ Ցուցակը գլխավորում է Կարեն Սիմոնյանը։

«Եվրադաշինք»-ի կազմում ընդգրկված են «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության» եւ «Եվրոպական» կուսակցությունները։ Ցուցակը գլխավորում է Լևոն Բարսեղյանը։

Կուսակցություններ․

«Հայաստանի կոմունիստական» կուսակցություն, ցուցակը գլխավորում է Վարդան Ղուկասյանը։

«Իմ հզոր համայնք» կուսակցություն, ցուցակը գլխավորում է Ռուբեն Մխիթարյանը։

«Հայաստանի աշխատավորական–սոցիալիստական» կուսակցություն, ցուցակը գլխավորում է Արտյոմ Թումանյանը։

«Ապրելու երկիր» կուսակցություն, ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը։

«Դեմոկրատական այլընտրանք»  կուսակցություն, ցուցակը գլխավորում է Արտյոմ  Ղարաղազարյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, ցուցակը գլխավորում է Սարիկ Մինասյանը։

Փարաքար համայնքում առաջադրվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքը․

«Միասնություն» կուսակցությունների դաշինք, կազմում՝ «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները`

Վալոդյա Գրիգորյան,

Օնիկ Ախվերդյան,

Էմմա Թորոսյան։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Լյուդվիդ Գյուլնազարյան,

Կարապետ Արթենյան,

Արաքսյա Վարդանյան։

«Ազգային առաջընթաց» կուսակցություն

Դավիթ Մինասյան,

Մարինե Աբրահամյան,

Վարդան Ուզունյան։

«Կայունություն» կուսակցություն

Գոռ Սարիբեկյան,

Էմին Երիցյան,

Արփենիկ Վարդանյան:

Կուսակցությունների ու դաշինքների ցանկը ներկայացրել ենք ըստ ԸԸՀ-ներ դիմելու հերթականության։

Առաջադրված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման վերջնաժամկետը  մարտի 10-ն է։

Գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարներ տրամադրվելու են մարտի 11-ին։

Գրանցված կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակները ԿԸՀ կայքում հրապարակվելու են մինչև մարտի 13-ը։

Նախընտրական քարոզչության ժամանահատվածն է մարտի 15-ից մարտի 28-ը, մինչև 24։00-ն։ Քվեարկության նախորդ օրը և քվեարկության օրը նախընտրական քարոզչություն իրականացնելն արգելված է։

Ընտրությունների անցկացման հիմնական միջոցառումների ամբողջ ժամանակացույցին կարելի է ծանոթանալ ստորև։

Նմանատիպ նյութեր

Զախարովան մեղադրել է Փաշինյանին՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում հայ ժողովրդին մոլորեցնելու փորձի մեջ

Զախարովան մեղադրել է Փաշինյանին՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում հայ ժողովրդին մոլորեցնելու փորձի մեջ

  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններում որևէ հստակություն չի եղել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ թեև ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարները մայիսի 29-ի...

Տեռորիստական ձեռագիր. Ո՞վ է ում պատանդ պահում․ «Կարճ ասած»

Հայաստանում նոյեմբերի դրությամբ կա 1718 դատապարտյալ և 1523 կալանավոր։ Մեր երկրում գրեթե հավասար է նախնական կալանքի տակ գտնվող և օրինական ուժի մեջ մտած դատավճռով անձանց թիվը։ Նախնական կալանքի նման բարձր տեսակարար կշիռը լուրջ...

Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս

Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս

Հայերը մեկ քայլով ավելի են մոտեցել դեպի Եվրամիություն առանց վիզա ճամփորդելուն, այս մասին գրել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը իր  Ֆեյսբուքյան էջում։ «Հայերը մեկ քայլով ավելի են մոտեցել դեպի Եվրամիություն առանց վիզա ճամփորդելուն։ Եվրամիության...

Նոյեմբերի 9-ին նամակներ կհանձնվեն ՀՀ-ում ՌԴ դեսպանատանն ու ՀՀ կառավարությանը. Արցախի Հանրային խորհուրդ

Նոյեմբերի 9-ին նամակներ կհանձնվեն ՀՀ-ում ՌԴ դեսպանատանն ու ՀՀ կառավարությանը. Արցախի Հանրային խորհուրդ

Նոյեմբերի 9-ին, Ժամը 10.00-ին՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հրադադարի հաստատման վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրման 6-րդ տարելիցի կապակցությամբ, Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը կազմակերպում է այցելություն Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք...

Պետք է բոլորս համախմբվենք․ ժողովուրդը պետք է գիտակցի, որ փռված ասֆալտը չէ ամենակարևորը․ Աննա Մայիլյան

  «Մենք այնպիսի մարտահրավերների և արդեն անցած կարմիր գծերի առջև ենք կանգնած, որ պետք է քայլեր արվեն, և ժողովուրդն առաջին հերթին պետք է հասկանա, որ վտանգների առջև է։ Ժողովուրդը պետք է գիտակցի, որ հիմա ամենակարևորը փռված ասֆալտը չէ, այլ...