Խոզաբուծությամբ զբաղվողներն ահազանգում են ոլորտում տիրող բարձիթողի վիճակի մասին

5 Մարտի, 2025

Խոզաբուծությամբ զբաղվողներն ահազանգում են ոլորտում տիրող բարձիթողի վիճակի, մսի իրացման խնդիրների մասին։ Այս մասին գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ու մանրամասնել.

«Վերջին տարիներին ՀՀ են ներմուծվում մեծ քանակությամբ ընտանի տեսակների կենդանի խոզեր, որոնց միսը իրացվում է տեղական շուկաներում, հիմնականում՝ սուպերմարկետներում։
Այս ամենի հետևանքով տուժում են մեր ֆերմերները, որոնք ստիպված են լինում ինքնարժեքից ցածր գնով վաճառել խոզի միսը։

Առանց այդ էլ, խոզերի կերը ամսեամիս թանկանում է․ օգոստոսին՝ 1000 դրամով, վերջին ամիսներին՝ 500-600 դրամով։

Նման ճգնաժամային իրավիճակների համար պատկան մարմինները պետք է առաջարկեն լուծումներ՝ օգնելով ֆերմերներին։

Քայլեր չձեռնարկելու պարագայում խոզերի մեծաքանակ ներկրումը ոչ միայն վնաս կպատճառի ֆերմերներին, այլև կհանգեցնի Հանրապետությունում խոզի արտադրության ծավալների կրճատման, ինչն էլ, պարենային անվտանգության խնդիր է»։

Նմանատիպ նյութեր

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

Հանրապետության տարածքում`սեպտեմբերի 5-ին և 6-ին, 8-ին և 10-ին՝ կեսօրից հետո, 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ՇՄՆ...

Ազատությունն ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է․ Ծառուկյան

Ազատությունն ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է․ Ծառուկյան

Ազատությունը ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է։ Այս մասին Կենտրոն ՔԿՀ-ից գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Երեկ դատարանը որոշեց, որ ես ևս երկու ամիս պետք է լինեմ անազատության մեջ։ Որոշեց՝ որոշեց։ Ասել, որ այլ...

Պուտինն այսօր Կրեմլում կընդունի Ուիթքոֆին և Քուշներին

Պուտինն այսօր Կրեմլում կընդունի Ուիթքոֆին և Քուշներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Կրեմլում կընդունի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին, հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ТАСС-ը։ Ամերիկացի բանակցողները շաբաթ օրը ժամանել...

Իրանը հույս ունի օգտագործել ԱՄՆ-ում առաջիկա ընտրությունները՝ Թրամփի վրա ճնշումը մեծացնելու. WSJ

Իրանը հույս ունի օգտագործել ԱՄՆ-ում առաջիկա ընտրությունները՝ Թրամփի վրա ճնշումը մեծացնելու. WSJ

Իրանը հույս ունի օգտագործել ԱՄՆ-ում առաջիկա ընտրությունները՝ նախագահ Դոնալդ Թրամփի վրա ճնշումը մեծացնելու և հակամարտության մեջ ավելի բարենպաստ պայմանների հասնելու համար, գրում է The Wall Street Journal-ը: Թեհրանը նմանատիպ մարտավարություն կիրառեց 1980 թվականին, երբ...

Պուտինը հրահանգել է երեք օր շարունակ հարվածներ չհասցնել Կիևին․ Պեսկով

Պուտինը հրահանգել է երեք օր շարունակ հարվածներ չհասցնել Կիևին․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է կեսգիշերից սկսած երեք օր շարունակ հարվածներ չհասցնել Կիևին։ Դա կապված է այնտեղ ամերիկացի բանակցողների շփումների նախապատրաստման և անցկացման հետ, ТАСС-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իսկապես,...