Թափառող կենդանիների հարձակումներից տուժելու 4947 դեպք է գրանցվել. Գառնիկ Դանիելյան

6 Մարտի, 2025

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է.

«2024 թվականին ՀՀ-ում թափառող կենդանիների հարձակումներից տուժելու 4947 դեպք է գրանցվել․ այսպիսի վիճակագրություն է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարությունը՝ ի պատասխան թափառող կենդանիների կողմից հարձակման և առողջությանը վնաս հասցնելու դեպքերի վերաբերյալ իմ հարցմանը։
Չնայած իմ կողմից խնդրի շարունակական բարձրաձայնմանը՝ տարեցտարի արձանագրվում է թափառող կենդանիների կողմից հարձակման դեպքերի աճ։
Թեման, իհարկե, շատ զգայուն է, և պետք է հստակ արձանագրել մի հանգամանք․ մենք որևէ կերպ միտում չունենք թիրախավորելու թափառող կենդանիներին, ավելին, դեմ ենք շների կամ այլ կենդանիների հանդեպ ատելության քարոզին։ Խնդրի պատասխանատուն միմիայն քաղաքային իշխանություններն են, որոնք չեն ձեռնարկում իրավիճակը շտկելու ուղղությամբ բավարար քայլեր։
Բազմաթիվ անգամներ անդրադառնալով խնդրին՝ նշել ենք այն քաղաքակիրթ միջոցների մասին, որոնց օգնությամբ կարելի է վերահսկելի դարձնել թափառող կենդանիների քանակը։
Շատ երկրներում ինչպես պետական, այնպես էլ՝ մասնավոր կազմակերպությունների միջոցներով ստեղծվում են ժամանակավոր կացարաններ, որտեղ պահվող կենդանիները որոշ ժամանակ հետո հանձնվում են որդեգրման։
Իսկ որտե՞ղ են այն կացարանները, որոնք դեռևս 2023 թվականին խոստացել էր կառուցել Երևանի քաղաքապետարանը։ Առ այսօր մեկ կացարան իսկ չի կառուցվել։
Մեկ այլ խնդիր է ստերջացման իրականացումը, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Եթե իսկապես կատարվում է ստերջացում, ինչպե՞ս են բազմանում կենդանիները, և ինչու՞ են շարունակում շները թափառել ոհմակներով։ Ի դեպ, շատ հաճախ հարձակումները լինում են ոհմակների կողմից։
Այս մասին ես բարձրաձայնել եմ նաև Երևան քաղաքի բյուջեի քննարկման ժամանակ՝ ներկայիս քաղաքապետի ներկայությամբ։ Խոսել եմ նաև կոռուպցիայի առկայության հետ կապված իմ մտավախությունների, «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի ոչ արդյունավետ գործունեությունը խոշորացույցի տակ առնելու անհրաժեշտության մասին։
Հարկ է նշել, որ խնդիրը ոչ միայն Երևանին, այլև մարզերին է վերաբերում, և անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել նաև մարզային համայնքներում։
Մեկ տարում արձանագրված գրեթե 5000 դեպքը աղաղակող վիճակագրություն է։ Թափառող կենդանիների քանակի վերահսկմանն ուղղված քաղաքականության բացակայությունը հանգեցնելու է նորանոր նման դեպքերի։ Մինչդեռ, գործել է պետք օր առաջ․ հարցը վերաբերում է մարդկանց կյանքին և առողջությանը»։

Նմանատիպ նյութեր

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վրույր Այվազյանն ու Լենա...

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

https://youtu.be/yon2vulQ6xI   «Դա նշանակում է, որ Փաշինյանն ընդունում է՝ նախորդ ընտրություններում ձախողվել է։ Որովհետև իր հիմնական ուղերձն ի՞նչ էր․ եթե իմ օգտին չքվեարկեք, եթե երկու երրորդի չափով ձայն չհավաքեմ, պատերազմ կլինի և այլն։ Մարդիկ նրա շանտաժին...

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Թուրքիայում շարունակվող ֆոնդային հետաքննության շրջանակում, որն առնչվում է բաժնետոմսերի գների արհեստական բարձրացմանն ու կասկածելի ֆինանսական հոսքերին, կալանավորվել են մի շարք անձինք։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։ Նրանց թվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական Դաշնակցությունն անցկացնում է ամփոփիչ հանրահավաք։ Հանրահավաքը տեղի է ունենում Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակում։ Հանրահավաքն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին

Հյուսիսային Եմենը կառավարող «Անսար Ալլահ» (հութիների) շարժումը հայտարարել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության վրա հարձակման մասին։ «Վերջին 48 ժամվա ընթացքում մենք իրականացրել ենք 4 թիրախային ռազմական գործողություն՝ օգտագործելով եմենական բալիստիկ հրթիռներ և...