Բաքվի կիրառած ֆոսֆորային զենքի և ՀՀ-ում բռնկված հրդեհների կապը չի ուսումնասիրվել. ՇՄՆ

26 Փետրվարի, 2025

 

Բազմիցս խոսվել է, որ Ադրբեջանը 2020 թվականին արգելված կասետային ռումբեր ու սպիտակ ֆոսֆոր է կիրառել Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում։

Հայաստանի իշխանությունը չի ուսումնասիրել երկրի սահմանների մոտ բռնկված հրդեհների ու Ադրբեջանի կողմից կիրառված ֆոսֆորային զենքի ազդեցության պատճառահետևանքային կապը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Գերատեսչությունից հաստատում են, որ Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կիրառել են միջազգայնորեն արգելված կասետային զինամթերք, սպիտակ ֆոսֆոր կամ թերմիտային նյութեր պարունակող զենքեր։

««Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վերլուծվել են նշված ժամանակահատվածում ՀՀ սահմաններում այրված անտառային տարածքների «Սենտինել-2Ա» արբանյակային պատկերները, և վերլուծության արդյունքում հայտնաբերվել են այրված տարածքներ Սյունիքի և Տավուշի մարզերում, հրդեհների ընդհանուր մակերեսը կազմել է 537 հա։ Ներկայացված տվյալները վերաբերում են միայն այրված տարածքների գնահատմանը, և հրդեհների պատճառահետևանքային կապը ֆոսֆորային զինամթերքի կիրառման հետ առանձին ուսումնասիրված չէ»,- ասված է գերատեսչության պատասխանում։

Միաժամանակ նախարարությունից նշում են, որ Ադրբեջանի գործողությունները շրջակա միջավայրին անուղղելի վնաս են հասցրել՝ լայնամասշտաբ անտառային հրդեհներից մինչև օդի, հողի, ջրի կայուն աղտոտում։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...