Ավարտվել է իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ վարույթի նախաքննությունը

Փտր 26, 2025

Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործութունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը՝ երեք անձի մասով։

Կոմիտեից հայտնում են՝ քննությամբ պարզվել է, որ Ս.Գ.-ն, Ե.Ս.-ն, Ա.Մ.-ն ինքնությունները դեռևս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում կատարել են իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, այն է՝ դիտավորությամբ ստեղծել են ՀՀ իշխանությունը զավթելու՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու համար պայմաններ:

Մասնավորապես՝ նշված անձինք նախնական համաձայնությամբ ՀՀ իշխանությունը զավթելու նպատակով, վարձատրության՝ յուրաքանչյուրին համապատասխան վճարի դիմաց եռամսյա հավաքներ անցնելու և դրա ընթացքում նոր ծանր զինատեսակներին ծանոթանալու, դրանց կիրառման հմտություններ ուսանելու, ապա ՀՀ վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու, ինչպես նաև գիտելիքներն այլ անձանց փոխանցելու պատրվակով 2024 թվականի ընթացքում հավաքագրել են մի շարք անձանց: Հավաքագրված անձինք Ս․Գ․–ի, Ա․Ե․–ի, Ա․Հ․–ի, Ե․Ս․–ի և ինքնությունները դեռևս չպարզված այլ անձանց կազմակերպմամբ տարբեր խմբերով մեկնել են արտերկիր, որտեղ անցել են նախնական ստուգումներ, այդ թվում՝ պոլիգրաֆ սարքի միջոցով, որի ընթացքում փորձել են պարզել նշված անձանց անձնային հատկանիշներն ու հայացքները, առնչությունը ՀՀ իրավապահ մարմինների հետ:
Նախնական ստուգումից հետո հանցավոր խմբի անդամները նշված անձանց տեղակայել են Ա․Ս․-ի ղեկավարմամբ գործող տարածքում և նրանց հետ անց են կացրել վերջիններիս արդեն հայտնի զինատեսակներով փակ տարածքում՝ շենքի ներսում մարտ վարելու պարապմունքներ, բացի այդ, վերջիններիս հայտնել են, որ վարժանքների նպատակը Հայաստանի Հանրապետություն վերադառնալն ու գործող իշխանությանը հեռացնելն է՝ այդ կերպ դիտավորությամբ ստեղծել են ՀՀ-ում իշխանությունը յուրացնելու այլ պայմաններ:

Հավաքագրված անձանց մի մասի կողմից այդ հայտարարություններին ընդդիմանալուց և ՀՀ-ում նախապատրաստվող զինված հեղաշրջմանը մասնակցելուց հրաժարվելուց հետո Ս․Գ-ն և Ա․Ե․-ն առաջացած դժգոհությունները վերացնելու, հանցավոր դիտավորությունը մինչև վերջ հասցնելու և հավաքագրված անձանց պատրաստումը շարունակելու նպատակով փորձել են ձևականորեն հերքել հավաքները ՀՀ–ում իշխանությունը զավթելու նպատակով կազմակերպվելու փաստը, սակայն նշված անձինք հրաժարվել են մասնակցել հավաքներին ու վերադարձել են ՀՀ, իսկ հանցավոր խմբի անդամները հանցագործությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով, այն է՝ ՀՀ իրավապահ մարմինների կողմից հանցագործությունը բացահայտվելու պատճառով չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, քանի որ հավաքագրված անձանց մի մասը հրաժարվել է գործողությանը մասնակցելուց և վերադարձել է ՀՀ:

Ս․Գ․-ի, Ե․Ս․-ի և Ա․Մ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացումը նախապատրաստելը):
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Ս․Գ․-ի, Ե․Ս․-ի և Ա․Մ․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր

Այդ մարդիկ մնալով որպես կենդանի պատանդ, ապահովել են մեր խաղաղ բնակչության դուրս բերումը. Շահրամանյանը՝ Արցախի նախկին ղեկավարների մասին

Այդ մարդիկ մնալով որպես կենդանի պատանդ, ապահովել են մեր խաղաղ բնակչության դուրս բերումը. Շահրամանյանը՝ Արցախի նախկին ղեկավարների մասին

Արցախի մեր գործընկերների հետ եկել ենք Ծիծեռնակաբերդ՝ մեր հարգանքի տուրք մատուցելու 110 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանության զոհերին: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:...

Իրանում ՀՀ դեսպանին «Նիկո՛լ, դավաճա՜ն» վանկարկումներով են դիմավորել

Իրանում ՀՀ դեսպանին «Նիկո՛լ, դավաճա՜ն» վանկարկումներով են դիմավորել

News.am-ի տեղեկություններով` այսօր առավոտյան միջադեպ է տեղի ունեցել Թեհրանում հայ համայնքի ներկայացուցիչների և Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանի միջև։ Իրանի հայ համայնքի մեր աղբյուրի փոխանցմամբ` Թեհրանում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված...

Ռուսաստանում միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել են որպես սեփական ցավ և դժբախտություն. Զախարովա

Ռուսաստանում միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել են որպես սեփական ցավ և դժբախտություն. Զախարովա

Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը։ Ռուսաստանում Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալվել է որպես սեփական ցավ և դժբախտություն։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ...

Լեհաստանի Սեյմը հարգանքի տուրք է մատուցում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին

Լեհաստանի Սեյմը հարգանքի տուրք է մատուցում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատունը ֆեյսբուքյան էջում գրել է. «2005թ․ ապրիլի 19-ին Լեհաստանի խորհրդարանը՝ Սեյմը ընդունել է Հայոց ցեղասպանությունը: «Լեհաստանի Հանրապետության Սեյմը հարգանքի տուրք է մատուցում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայում հայ բնակչության...

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը

Հայոց ցեղասպանության փաստը, որպես մարդկության և քաղաքակրթության դեմ իրագործված ոճիր, ճանաչված է տասնյակ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից։ Մինչդեռ Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության մերժման փաստը, ինչն այդ հանցագործության ուղղակի...