ՆԳՆ-ն ՔԿ-ի հետ համատեղ ջանքերով մեծ արշավ է սկսել իմ դեմ. Ռոման Երիցյան

22 Մարտի, 2025

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը հայտնում է, որ ներքին գործերի նախարարությունը քննչական կոմիտեի հետ համատեղ ջանքերով մեծ արշավ է սկսել իր դեմ՝ ոստիկանական խոշտանգումների մասին բարձրաձայնելուց և այդ մասով քննչական կոմիտեի վարած նախաքննությունը քննադատելուց հետո։

«Ընդ որում՝ կեղծ տեղեկություններ հրապարակելու արշավին միացել են նաև իշխանական լրատվամիջոցներ, ոստիկանական ֆոտոլրագրող (վերջինիս իրապես հարգում էի), ինչպես նաև ինչ-որ փաստաբան (այս փաստաբանի մասին դեռ կխոսեմ և դեմ առ դեմ կպահանջեմ կրկնել իմ հասցեին այլ անձի հետ հեռախոսային խոսակցության ընթացքում օգտագործված բառը)։

Ինչևէ, այս ամենը ստիպում է կատարվածի մասին այլևս չլռել, ուստի այսօր շատ լուրջ հրապարակումներ կկատարեմ երեկվա առերեսման ընթացքում բացահայտված տեղեկությունների, Տիգրանին խոշտանգման ենթարկելու առթիվ թաքցված փաստերի, քննչական կոմիտեի ապացուցված խտրական վերաբերմունքի և ներքին գործերի նախարարության գործելաոճի մասին»,- գրել է Երիցյանը։

Ռ.Երիցյանը ուղիղ եթերով կոչ է արել մարտի 23-ին լինելժամը 14:00-ին լինել Մամիկոնյանց 46/5 հասցում՝ Քննչական կոմիտեից մոտից, որտեղից կգնան ՆԳՆ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել էր արցախցի Տիգրան Ուլուբաբյանին ոստիկանությունում խոշտանգելու մասին և հրապարակել խոշտանգած ոստիկաններից երկուսի լուսանկարները։ Նախօրեին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ասել էր. «Ապավինում են ՔԿ-ին՝ այս հարցով օբյեկտիվ և արդար քննություն իրակաացնելու համար։ Եթե քննության արդյունքում պարզվեց, որ ոստիկանության ծառայողներն ունեն մեղավորություն, միանշան նրանք կենթարկվեն պատասխանատվության, եթե պարզվեց, որ կա կեղծ  մեղադրանք ոստիկանության ծառայողների նկատմամբ, միաժամանակ, ըստ այդմ պետք է վրա հասնի  պատասխանատվություն սուտ մատնության տրամաբանության մեջ»։

Նմանատիպ նյութեր

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ Ըստ Փաշինյանի, «Ալիևն անձնական զրույցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է [սահմանադրության փոփոխության] հարցի ներքին բնույթը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում»:...

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. սա նրանց երրորդ զրույցն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Զրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և...

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Փաշինյանը Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ «Արցախ» անվան օգտագործումը չի խանգարում Ադրբեջանին օգտագործել «Բասարգեչար» անվանումը՝ Վարդենիսի անվան ադրբեջանական տարբերակը։ «Մենք կարող ենք ինչքան ուզում ենք «Արցախ» ասել. առավոտյան...

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը․ «Մոսկվա ժամանելուց առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պնդել է, թե ռուսական կողմը, իբր, ոչինչ չի արել 2020 թվականի աշնանը ԼՂ հակամարտության սուր փուլի ընթացքում։ Մեջբերենք նրա խոսքերը. «Ես...

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․ «Նոյեմբերի 4-ին և 6-ին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի մի քանի պատգամավորների և հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ Երևանի կենտրոն, Աբովյան, Սևան, Նուբարաշեն և Արմավիր...