ԱՆԻՖ-ում չարաշահումներ է հայտնաբերել նաև պետական գույքի կառավարման կոմիտեն. «Փաստինֆո»

25 Փետրվարի, 2025

ԱՆԻՖ-ում կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ առնվազն երեք քրեական վարույթ կա, որոնցից առնվազն  երկուսը հաստատապես վերաբերում են Տիգրան Ավինյանի պաշտոնավարման տարիներին։ Այս մասին գրում է «Փաստինֆո» կայքը։

«Քրեական վարույթներից մեկը նախաձեռնվել էր «Փաստինֆո»-ի հրապարակմանը հաջորդած՝ ԿԿՀ գրության հիման վրա՝ կապված Տիգրան Ավինյանի՝ անհամատեղելի պաշտոններ զբաղեցնելու հետ։ Մասնավորապես, 2019-2023 թթ. ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահն էր Տիգրան Ավինյանը, այդ ընթացքում նա համատեղել է նախ ՝ ՀՀ փոխվարչապետի (2018-2021 թթ.,), ապա նաեւ Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնը՝ 2022-2023 թթ.:

«Փաստինֆո»-ն բարձրաձայնել էր Ավինյանի կողմից փոխքաղաքապետի եւ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնների համատեղումն արգելող օրենսդրական կարգավորումների մասին։ ԿԿՀ-ն ԱՆԻՖ-ից պահանջել էր 2019-2023 թթ. իրականացրած ոլորտային ծրագրերի (այդ թվում՝ նախատեսվող ծրագրերի) եւ դրանց վերաբերյալ հաշվետվությունների, ինչպես նաեւ տնօրենների խորհրդի ձեւավորման օրվանից սկսած՝ հրավիրված նիստերի արձանագրությունների պատճենները եւ իր ուսումնասիրությունների արդյունքներն ուղարկել դատախազություն, որն էլ դրանք ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցվել էր քրեական վարույթ։  Եւս մեկ գործի մասին հայտնի էր դարձել 2024 թվականի հունվարին, երբ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց, որ ԱՆԻՖ-ում չարաշահումներ են հայտնաբերվել։ Սակայն, պարզվում է, կա նաեւ երրորդ վարույթը։

Այսպես՝ «Փաստինֆո»-ն գրավոր հարուցում էր ուղարկել ՔԿ՝ պարզելու, թե Ավինյանի միաժամանակ երկու անհամատեղելի պաշտոններ զբաղեցնելու դեպքով հարուցված վարույթը ինչ փուլում է գտնվում։

ՔԿ-ից, մասնավորապես, պաշտոնապես հայտնել են, որ «2023 թ. ապրիլի 22-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիետում «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ աշխատակիցների կողմից մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների կամ դրանցով պայմանավորված ազդեցության չարաշահման առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը 2023թ. մայիսի 2-ին, ենթակայության կանոններին համապատասխան, փոխանցվել է Քննչական կոմիտեին։

2023թ․ նոյեմբերի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում «Հայաստանի պետական  հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության պատասխանատու անձանց կողմից իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության և առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով զուգորդված՝ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու առերևույթ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է մեկ այլ քրեական վարույթ, որոնք միացվել են մեկ վարույթում՝ նախաքննությունը համատեղ շարունակելու նպատակով»։

Իսկ երրորդ վարույթը հարուցվել է  արդեն 2024 թվականի աշնանը, երբ կառավարությունը որոշել էր լուծարել այն։

«2024թ․ սեպտեմբերի 5-ին և սեպտեմբերին 30-ին ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ՀՀ ԱԱԾ-ից ստացվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալի գրություններն՝ ուղղված ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետին՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերությունում կատարված ուսումնասիրության արդյունքում ի հայտ եկած չարաշահման վերաբերյալ, որոնց առթիվ ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել են քրեական վարույթներ»,- «Փաստինֆո»-ին հայտնել են ՔԿ-ից՝ ավելացնելով, որ նշված քրեական վարույթներով նախաքննության կատարումը, ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ, նույնպես հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին, որոնք միացվել են ՀՀ Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում իրականացվող քրեական վարույթին՝ հետագա համատեղ նախաքննությունն իրականացնելու նպատակով։

Այլ մանրամասներ քննչականը նպատակահարմար չի համարել հրապարակել՝ նախաքննության այս փուլում։

Սակայն ուշագրավ է այն, որ առաջին քրեական վարույթից անցել է շուրջ երկու տարի, սակայն որեւէ մեղադրյալ դեռեւս չկա։

«Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, դեռևս որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել»,-հայտնել են ՔԿ-ից։

Արձանագրենք, որ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդում Տիգրան Ավինյանի լիազորությունները դադարեցվել են 2023 թվականի սեպտեմբերին, հետեւապես մինչ այդ ԱՆԻՖ-ում արձանագրված չարաշահումները վերաբերում են նրա պաշտոնավարման շրջանին»,- գրել է կայքը։

Նմանատիպ նյութեր

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին նա ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական...

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից։ Ներկայումս զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ...

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին։ Սրբազան...

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանին ինչ-որ գործողություններ ծրագրելու մեջ մեղադրում են բացառապես այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնարավոր չէ ստուգել։ «Օրինակ՝ Ֆեյրֆորդի ավիաբազայի հետ կապված,...

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների սիրելի՛ ներկայացուցիչներ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։ Դարեր...