ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈՒՂԻՂ|Հարցաքննվում են այսպես կոչված «տուժող» բերետավորները

26 Փետրվարի, 2025

 

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում տեղի է ունենում Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի վերաբերյալ գործով դատական նիստ։

Վերջին չորս նիստերի ընթացքում հարցաքննվում է այսպես կոչված տուժող ոստիկան Հրաչիկ Խաչատրյանը։ Հարցերի մի մասին նա չի կարողանում պատասխանել, մյուս մասին տալիս է հակասական պատասխաններ։ Հաճախ բերետավորին օգնության են շտապում դատախազները, որոնք տեսնելով հարցերին չի կարողանում պատասխանել, առարկություններ են ներկայացնում։

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը ձերբակալվել էր 2023թ․ սեպտեմբերի 22-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել 4 ոստիկանի նկատմամբ իբր բռնություն գործադրելու համար, չնայած տեսախցիկները ֆիքսել էին, որ հենց ոստիկաններն են մեքենայի մեջ ծեծի ենթարկում Լևոն Քոչարյանին։

Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։

Նմանատիպ նյութեր

Անհայտ կորածների հարցը Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացի անբաժանելի մասն է․ Չավուշօղլու

Անհայտ կորածների հարցը Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացի անբաժանելի մասն է․ Չավուշօղլու

Թուրքիայի նախկին արտգործնախարար, պատգամավոր Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ անհայտ կորած անձանց հարցը գտնվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի օրակարգում և դրա անբաժանելի մասն է։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Չավուշօղլուն այս մասին ասել է...

Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատել են, ոտքը՝ կրճատել

Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատել են, ոտքը՝ կրճատել

Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանը, թեև վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, սակայն շարունակում է ցավեր ունենալ, պարբերաբար ցավազրկողներ է ընդունում։ Այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում հայտնել է Անի Ավետիսյանի ամուսինը: Նրա խոսքով,...

Եթե մենք նույնիսկ ահաբեկիչների ենք վերադարձնում, ինչո՞ւ չենք կարող աճյունները այնտեղից բերել այստեղ․ Ստեփանյան 

«Արդեն երեք տարի զբաղվում եմ անհետ կորածների, արտաշիրիմում պահանջող ընտանիքների և պայթյունից անհետ կորածների ծնողների հետ։ Տարբեր հարթակներում մոտ 60 նամակ ենք գրել՝ այդ թվում միջազգային կառույցներին, ինչպես նաև Հայաստանի բոլոր...