Վաղը քեզ սպասում եմ Շիրակի պանթեոնում, որ նայես տղերքի նկարներին ու ասես՝ ով չի կռվել. զոհվածի մայրը՝ Սարիկ Մինասյանին

26 Փետրվարի, 2025

44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը, ֆեյսբուքյան իր էջում՝ դիմելով Գյումրիի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանին, գրում է. «Սարիկ Մինասյան, խոսքս ուղղում եմ քեզ. վաղը քեզ սպասում եմ Շիրակի պանթեոնում ու նայես տղերքի նկարներին ու իմ աչքերին, ասես՝ ով չի կռվել։ Էդ դուք չեք կռվել, վիժվածքներ։ Եթե համարձակություն ունես»։

Հիշեցնենք, որ այսօր ՔՊ-ական Սարիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում Արցախի մասին «Մեդիահաբի» հարցին ի պատասխան՝ Արցախի կորսստի համար մեղադրել է բոլորին չկռվելու մեջ։

«Արցախը Փաշինյանը չի հանձնել, չենք կռվել։ Ես, դու չենք կռվել։ Բոլորս պիտի կռվեինք»։

Հարցին՝ բա այդքան զոհ որտեղի՞ց, որ չենք կռվել, Սարիկ Մինասյանը պատասխանել է. «Ով որ կռվել է՝ զոհվել է, փառք իրենց»։

Նմանատիպ նյութեր

Արցախը բեռ համարում է Փաշինյանը և հենց Փաշինյանի օրոք Արցախն ընկավ․ Արթուր Խաչատրյան

Արցախը բեռ համարում է Փաշինյանը և հենց Փաշինյանի օրոք Արցախն ընկավ․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սեպտեմբերյան պատերազմները․․․ Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը կոչվում 44-օրյա։ Այդ պատերազմը 44 օր չի տևել, չի ավարտվել...

«Վերադառնալո՛ւ են Արցախ, որքան էլ այն շատերի համար լինի բեռ․ վերադառնալո՛ւ ենք». Բագրատ սրբազան

«Վերադառնալո՛ւ են Արցախ, որքան էլ այն շատերի համար լինի բեռ․ վերադառնալո՛ւ ենք». Բագրատ սրբազան

Բագրատ սրբազանն Արցախի դեմ վերջին ագրեսիայի 3-րդ տարելիցի օրը նախկինում արված տեսանյութ է հրապարակել, որտեղ նա խոսում է Արցախի ու արցախցիների վերադարձի իրավունքի մասին։ «Վերադառնալո՛ւ են Արցախ, որքան էլ այն շատերի համար լինի բեռ․ վերադառնալո՛ւ ենք»,- իր խոսքում նշել է...

Վերադարձի իրավունքը հիմնարար իրավունք է․ Արամ Վարդևանյան

Վերադարձի իրավունքը հիմնարար իրավունք է․ Արամ Վարդևանյան

Արցախի հայաթափման երրորդ տարելիցին ՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն անդրադարձել է արցախահայության վերադարձի իրավունքին։ «Արցախից մեր հայրենակիցները էթնիկ զտման զոհ են: Երեք տարի է անցել: Վերադարձի իրավունքը՝  հիմնարար իրավունք է: Իրավունք, որը ենթադրում է անվտանգ,...

Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում. «Հրապարակ»

Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում. «Հրապարակ»

Այս տարվա հունվարին Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գուսան վարդապետ Ալճանյանը հայտարարություն արեց և միացավ 10 տիրադավ եպիսկոպոսներին, ապա հեռավար հարցազրույց տվեց Պետրոս Ղազարյանին՝ հայտարարելով, թե Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը «երկար սպասված էր» և թե...

Հերթական թեզը, որով փորձ է արվում արդարացնել սեփական արտաքին քաղաքական ձախողումները․ Նարեկ Մանթաշյան

Հերթական թեզը, որով փորձ է արվում արդարացնել սեփական արտաքին քաղաքական ձախողումները․ Նարեկ Մանթաշյան

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայ-ռուսական հարաբերությունները փչացել են, որովհետև խաղաղություն է լինելու, իսկ ռուսներին միայն կոնֆլիկտն էր պետք»․ ահա հերթական թեզը, որով փորձ է արվում արդարացնել սեփական արտաքին քաղաքական...