Ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորումը պետք է ենթադրի դրանց ազատում պատժամիջոցների բեռից, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեր վերաբերմունքը պատժամիջոցների նկատմամբ հայտնի է, մենք դրանք համարում ենք անօրինական: Իհարկե, եթե խոսենք երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին, ապա դրանք պետք է ազատվեն, այսպես կոչված, պատժամիջոցների այս բացասական բեռից»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ «հավանաբար դեռ վաղ է որևէ բանի մասին խոսելը»։
«Մենք պաշտոնական հայտարարություններ չենք լսել»,- հավելել է նա։