Նիկո՛լ, հար՛ց. հիմա Արցախն Ադրբեջա՞ն է, թե՞ ՊՆ պաշտոնյա Ապարանցի Ռազը հետ է բերելու

05/03/2025 20:36

Yerkir.am-ը գրում է․ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական, Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն այսօր կրկին հանրային ուշադրության կենտրոնում է: Մինչ դա՝ հիշեցնենք նրա հետպատերազմյան անցյալի խրոնոլոգիան:

Պատերազմի փուլում՝ 2020 թ. հոկտեմբերի 30-ին, Ապարանցի Ռազ մականվամբ հայտնի Ռազմիկ Պետրոսյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետի տեղակալ: Դավադիր պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ամեն շաբաթ հայրենիք էր հանձնում, Հանրապետության Հրապարակում Փաշինյանին սատարող շոումենների թվում էր նաև Արագածոտնի նորանշանակ փոխմարզպետ Ռազմիկ Պետրոսյանը: Ի դեպ, Ապարանի քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանը Քարվաճառում ուներ և ՀՀ-ում ունի բիզնեսներ, նա նաև պատերազմի ժամանակ Քարվաճառում գտնված «Ապարան» ջոկատի հրամանատարն էր:

Մամուլն այդ օրերին գրեց, որ, կիրառելով վարչական ռեսուրսը՝ վերջինս Հանրապետության Հրապարակ էր բերել որոշ աշխարազորայինների և այլոց: Արդեն պարզորոշ էր, թե ինչու Փաշինյանը հոկտեմբերի վերջին, ռազմական դրության ժամանակ և պատերազմական թեժ շրջանում, թվով 8 փոխմարզպետ նշանակեց, որոնցից մեկն էլ օրվա հերոսն էր: Ի դեպ, 2020 թ. նոյեմբերի 18-ին Հանրապետության հրապարակում ռազմական դրության պայմաններում տեղի ունեցած զինվորական համազգեստավորների  չարտոնված հավաք-շոուն, ըստ ամենայնի, դա նախաձեռնել էր հենց Ռազմիկ պետրոսյանը:

Փաշինյանի այդ կրկեսի արտառոց կողմն այն էր, որ մինչ այդ և հետագայում իբր չարտոնված հավաք անցկացնելու համար զանգվածորեն բերման էին ենթարկվում մարդիկ, իսկ երկակի ստանդարտների սիրահար Փաշինյանը ոչ միայն չցրեց այդ հավաքը, այլ ներկա գտնվեց և գրկախառնվեց  մասնակիցների հետ: Հետպատերազմյան այդ դժոխային փուլում Ռազմիկ Պետրոսյանը շարունակում էր  անձնուրաց ծառայություն մատուցել նաև հայրենի Ապարանում՝ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի և իր ջանքերով նախաձեռնելով հավաքներ, որոնց միջոցով հաշիվ էին պահանջում քաղաքապետից՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող համայնքապետերին միանալու համար։

Շարունակելով իր ծառայությունները՝ Ապարանցի Ռազը, լինելով ընդամենը մի քանի օրվա նշանակված մարզպետ, 2021 թ. արդեն իր մոտ էր հրավիրում մարզի դպրոցների տնօրեններին, գյուղապետերին, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներին և,  կիրառելով վարչական ճնշում, ստիպում նրանց, ձայն հավաքելուց բացի, մտնել ՔՊ-ի ցուցակը և դառնալ ավագանու թեկնածու։ 2021 թ․ հոկտեմբերի 28-ին Արագածոտնի մարզպետ նշանակվելուց կարճ ժամանակ անց՝ մամուլն ահազանգեց, որ Ապարանցի Ռազն այդ պաշտոնին է նշանակվել կեղծ դիպլոմով: Այդուհանդերձ, թեև հանցագործության արդյունքում պաշտոնի նշանակվածն ազատվեց մարզպետի պաշտոնից, սակայն դրան որևէ իրավական գնահատական չտրվեց Նիկոլ Փաշինյանի ղեկավարած երկրում:

Փոխարենը, կատարված արարքի համար պատասխան տալու և պատժվելու փոխարեն, Ռազմիկ Պետրոսյանը ընդամենը մեկ ամիս անց՝ 2022 թ. փետրվարին, նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի զինվորական գծով խորհրդական: Աբսուրդը նաև այն է, որ Ապարանցի Ռազը նշանակվել է մի պաշտոնի, որի համար ևս անհրաժեշտ է բարձրագույն կրթություն: Վերադառնալով օրվա խորհրդին ու հերոսին՝ նշենք, որ այսօր՝ մարտի 5-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Եռաբլուր այցելած Ռազմիկ Պետրոսյանն առանց այլևայլության հայտարարել է, թե, ուշադրություն, «միավորվելու ենք և Արցախը վերականգնենք»։

Սա ասում է պաշտպանության գործող նախագահի գործող խորհրդականը, այն նույն Սուրեն Պապիկյանի, ով մինչ 2022 թ. եղել է ՔՊ վարչության նախագահը, իսկ 2022 թվականից՝ ՔՊ վարչության անդամ է: Իշխող կուսակցություն, որը Արցախը պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի կազմում: Հարց Նիկոլ Փաշինյանին՝ կարո՞ղ եք կողմնորոշվել, Արցախը Ադրբեջա՞ն է, թե՞ ՊՆ խորհրդական Ապարանցի Ռազը հետ է բերելու: Միգուցե նրան է միացել նաև մերօրյա «սպարապետ» Սուրեն Պապիկյա՞նը, տեղյա՞կ եք:

Օտարերկյա վարորդական վկայականները հնարավոր կլինի առանց քննության փոխանակել հայկականով

  Կառավարության հերթական նիստի ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարարության առաջարկով ընդունվեց որոշում, որով Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կկարողանան օտարերկյա պետությունների իրենց վարորդական վկայականները առանց որակավորման քննություններ հանձնելու փոխանակել...

2008-2018 թվականներին քարոզչական կազմակերպված արշավ է եղել երկրորդ նախագահի դեմ․ Աղվան Վարդանյան

  «2008, 2018 թվականներին կազմակերպված քարոզչական արշավ եղել է երկրորդ նախագահի դեմ: Այդ ամենի հետ կապված ես ուղիղ հարց եմ տվել նաև երրորդ նախագահին, բնականաբար, ասել է, որ ինքը որևէ մասնակցություն այդ ամենին չի ունեցել, բայց ինչ-որ...

Բացի նրանից, որ քնած է, նաև թույլ է. Օմբուդսմենը չի հանդիպել հացադուլ անողին

  Անկեղծ ասած, երբ իմ աշխատակազմը ինձ տեղեկացրեց մամուլում տարածված այդ տեղեկատվության մասին, շատ տարակուսած էի, որովհետև ընդհանրապես նման իրավիճակ չի եղել և նույնիսկ նման քննարկում չի եղել Ազատության հրապարակում, երբ այցելել ենք...

Դատարանը վարույթ է ընդունել Տիգրան Ավինյանի հոր դեմ դատական հայցս․ Գրիգոր Իսկանդարյան

Այն հայցադիմումը, որ ներկայացրել էի դատարան Ավինյան Տիգրանի հոր դեմ քաղաքացիական դատարանի կողմից վարույթ է ընդունվել։ Այս մասին իր տեսանյութում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր...

Հայաստանի 2,5 միլիոն քաղաքացու տվյալների բազա է պտտվում ինտերնետում. Արթուր Պապյան

  Հայաստանի 2,5 միլիոն քաղաքացու տվյալների բազա է այս պահին պտտվում ինտերնետներում՝ անուն-ազգանուն, հասցե, անձնագրի սերիա և նման տվյալներ: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տեղեկատվության անվտանգության փորձագետ Արթուր...

Թափառող կենդանիների հարձակումներից տուժելու 4947 դեպք է գրանցվել. Գառնիկ Դանիելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «2024 թվականին ՀՀ-ում թափառող կենդանիների հարձակումներից տուժելու 4947 դեպք է գրանցվել․ այսպիսի վիճակագրություն է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարությունը՝ ի պատասխան թափառող կենդանիների կողմից...

Նրանք արեցին այն, ինչի մասին մի ժամանակ միայն երազել էին․ AlphaNews

  AlphaNews-ը գրում է․ Կիպրոսի Այիա Նապա քաղաքում ավարտվել է «EliteNeon Cup» միջազգային ամենամյա մրցաշարը, որին մասնակցում էին աշխարհի այնպիսի թոփ ակումբների պատանի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են անգլիական «էվերտոն»-ը, հունական «ՊԱՕԿ»-ը,իտալական «Յուվենտուս»-ը,...

Որոշում եմ կայացրել լքել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը. Եղիշե Կիրակոսյան

  Որոշում եմ կայացրել լքել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Եղիշե Կիրակոսյանը: «Սիրելի՛ հայրենակիցներ, Որոշում եմ կայացրել լքել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը։ Ցանկանում եմ առավել...

Հիմնական խնդիրը Նիկոլն է իր իշխանությամբ և իրենց հեռացնելը մեր նպատակն է. Աղվան Վարդանյան

  «Հիմնական խնդիրը Նիկոլն է իր իշխանությամբ և իրենց հեռացնելը մեր նպատակն է՝ ամեն մեկը իր պատկերացրած ձևով: Ես վստահ եմ, որ այս առումով ոչ մեր, ոչ Հանրապետական կուսակցության գործողություններում ոչինչ չի փոխվել: Այդ օրակարգը մնում է...

Նոր Զելանդիան ազատել է ամենաբարձրաստիճան դեսպանին Բրիտանիայում՝ Թրամփին Չերչիլի հետ համեմատելու պատճառով

  Նոր Զելանդիան աշխատանքից ազատել է Միացյալ Թագավորությունում իր ամենաբարձրաստիճան դեսպանին այն արտահայտությունների պատճառով, որոնք կասկածի տակ են դրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատմության իմացությունը, հայտնել է BBC News-ը։ Երեքշաբթի Լոնդոնում կայացած միջոցառման...