Որոշում եմ կայացրել լքել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը. Եղիշե Կիրակոսյան

6 Մարտի, 2025

 

Որոշում եմ կայացրել լքել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Եղիշե Կիրակոսյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Որոշում եմ կայացրել լքել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը։ Ցանկանում եմ առավել կենտրոնանալ ակադեմիական/գիտական և մասնագիտական գործունեության վրա՝ նպաստելով Հայաստանի Հանրապետությունում միջազգային իրավունքի ամրապնդմանը, ինչպես նաև իրավագիտական կրթության զարգացմանը։

Վարչապետի աշխատակազմում սկսել եմ աշխատել 2018թ. հոկտեմբեր ամսից որպես Վարչապետի խորհրդական, որի ընթացքում նախաձեռնել եմ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» օրենքի մշակումը և ներկայացումը Ազգային ժողով, որի հիման վրա ստեղծվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։ 2019թ.-ից ի վեր գրասենյակն ընդլայնել է իր գործառույթների շրջանակը՝ ապահովելով ՀՀ շահերի ներկայացում ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանում, միջազգային արբիտրաժային տրիբունալներում, օտարերկրյա ներպետական դատարաններում և հաշտարարության վարույթներում։

Միաժամանակ, գրասենյակն իր հիմնադրումից ի վեր իրականացրել է մարդու իրավունքների միջազգային չափորոշիչների ներդրումն իրավական ակտերի նախագծերում։

2020թ. 44-օրյա պատերազմից ի վեր գրասենյակը ձեռնամուխ է եղել Մարդու իրավունքների եվրոպատական դատարանում և Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ միջպետական գանգատների ներկայացմանը, ինչպես նաև ընթացիկ միջպետական դատական և արբիտրաժային վարույթների շրջանակներում ՀՀ շահերի արդյունավետ պաշտպանությանը։ Գրասենյակը նաև նախաձեռնել է մի շարք առանցքային միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի մասին Հռոմի կանոնադրության, «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» 1899թ. և 1907թ. Հաագայի կոնվենցիաների վավերացման գործընթացները։

Երախտագիտությունս եմ հայտնում Հայաստան Հանրապետության վարչապետին վստահության համար։ Շնորհակալ եմ նաև պետական համակարգի բոլոր գործընկերներին արդյունավետ համագործակցության համար։

Շնորհակալ եմ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի թիմին, դատական և արբիտրաժային վարույթների շրջնակներում ներգրավված միջազգային իրավախորհրդատւներին՝ իրենց անձնվեր և պրոֆեսիոնալ աշխատանքի համար։ Վստահ եմ, որ Գրասենյակը կշարունակի պատշաճ և արդյունավետ կերպով իրականացնել Հայաստանի շահերի ներկայացումը միջազգային դատական և արբիտրաժային գործընթացների շրջանակներում»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր

Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ»

Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում քննարկվում էր կառավարությանը, վարչապետին հատկացվելիք 2027 թվականի բյուջեն: Հայտնի է, որ 2026 թվականի պետական բյուջեով «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը կազմել է 621 մլն 340 հազար 100 դրամ։...

Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է. «Ժողովուրդ»

Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում երեկ իշխանությունն ու ընդդիմությունը, կարելի է ասել, միաբերան հարձակում էին գործել իրավապահ համակարգի ներկայացուցիչների վրա՝ պահանջելով պատասխաններ, որոնք տարիներ շարունակ այդպես էլ չեն ստացել։ Արդեն մի քանի օր է՝...

Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»

Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մի կողմից «լավ քաղաքապետի» շոուներ է բեմադրում՝ աղբ հավաքողի հագուստով փողոցում «բիչոկներ» է հավաքում, մյուս կողմից՝ նրա աշխատակիցները քերթում են Երեւանի փոքր ձեռնարկատերերին։ Մեզ ահազանգել են մայրաքաղաքում...

Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի

Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի

Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի, այս մասին հայտնում է Գագիկ Շամշյանը: Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը,...

Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»

Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հինգշաբթի օրը Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսվում է քննարկել Շաքիի աղմկահարույց դեպքը, որի ժամանակ ադրբեջանցի զինված անձը կարողացել էր ներխուժել...