Ըստ Փաշինյանի՝ գերիներից խոսելը վնասում է գերիներին

1 Մարտի, 2025

 

Բաքվում գտնվող հայ գերիների ուղղությամբ արվում են հնարավոր դիվանագիտական աշխատանքներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Զգացմունքային մակարդակում բոլոր զգացումները կիսում եմ եւ հասկանում եմ էն մարդկանց պահանջները եւ արձանագրումները, եւ արտաքին գործերի նախարարությունն էլ, ես էլ հանդես ենք եկել հայտարարություններով, որոնք հստակ գնահատական են տալիս: Այդ ուղղությամբ արվում են հնարավոր դիվանագիտական աշխատանքներ, բայց ուզում եմ արձանագրենք մի բան՝ մենք աշխարհը ավելի շատ ճանաչելու խնդիր ունենք, մեզ թվում է, որ մենք բոլոր դեսպաններին հրավիրեցինք եւ ձեւակերպեցինք, հիմա նրանք դուրս են գալու եւ հարցը լուծվելու է, ոչ այդպես չէ: Նաեւ էս համատեքստում եւ ուրիշ բոլոր համատեքստերում մենք աշխարհը ավելի լավ ճանաչելու խնդիր ունենք: Սենտիմենտները սենտիմենտներ, բայց մենք պետք է հստակ բանաձեւերով գործենք»,-ասաց նա:

Հարցին, թե կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկում հայկական կողմը, Փաշինյանը պնդեց, որ բոլոր բանակցություններում՝ այդ թվում Ադրբեջանի հետ, այդ հարցերը բարձրացնում են:

«Այդ ուղղությամբ գործադրվում են ջանքեր, որոնք չեն երեւում, քանի դեռ արդյունք չեն տվել: Որ պահին մենք խոսեինք՝ ինչ ջանքեր են գործադրվում, այդ պահին ամբողջ պրոցեսը կզրոյացվեր: Նախ մենք պետք է հասկանանք՝ ինչ գործիքներ ունենք իրատեսորեն, որ կարող ենք օգտագործել եւ արդյոք այդ գործիքները չեն օգտագործվում: Ես հարյուր տոկոս վստահություն ունեմ, որ հայտարարություններ անելը վնաս է տալու էդ մարդկանց»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նշեց նաև, որ չէին ուզում իրենց հայտարարություններով սադրել խոշտանգումներ, արգելված միջոցների կիրառում և հավելեց. «Ինչու ենք հիմա հայտարարություն անում, որովհետև տեսնում ենք, որ այլևս սադրել չենք կարող, որովհետև դա արդեն տեղի է ունեցել»:

Նմանատիպ նյութեր

Իրենց ամենամեծ պրոբլեմը լինելու է սահմանադրական բարեփոխումները․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը, ըստ էության հայտարարել է Երրորդ հանրապետությունը լուծարելու և Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ինչ-որ նոր միավորում ստեղծելու մասին: Հիմա այս ճանապարհին երկրում կա դիմադրություն, կան քաղաքական ուժեր,...

Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան

Իշխանությունները պետության ամբողջ ռեսուրսը, նաև դատաիրավական ամբողջ համակարգը օգտագործում են նրա համար, որպեսզի չեզոքացնեն բոլոր այն դիմադրության օջախները, որոնք դիմադրում են մեր երկիրը դեպի անկման տանելու գործում: Սա խոսում...

Տեղի ունեցողը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Խամոյան

«Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը զիջումներ է իրականացնելու, ցավոտ զիջումներ է իրականացնելու, և դրա համար նրան անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր կամ ընդդիմադիր հիմնական խաղացողներին քաղաքականապես ոչնչացնելը՝ իր պատկերացմամբ ժողովրդին ավելի հեշտ...

Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

Գործող ռեժիմի դեմ պայքարող մարդկանց, խմբերի դեմ վրեժխնդրության հարցն է: Փորձում են դիմադրության ցանկացած օջախ, իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք լռեցնել նման ճանապարհով: Պրոցեսը, իհարկե սպասելի...

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի...