Երևանում թալանել են ՔԿ հատկապես կարևոր գործերով գլխավոր վարչության պաշտոնյայի մեքենան

27 Փետրվարի, 2025

Փետրվարի 25-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ 50-ամյա Կարեն Փթուկյանը, ով հայտնել է, որ թալանել են իրեն պատկանող «Lexus» մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղում Կ. Փթուկյանը ոստիկաններին հայտնել է, որ փետրվարի 24-ի ժամը 23:00-ից մինչև փետրվարի 25-ը ժամը 08:10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բակի ավտոկայանատեղիում կայանված՝ իրեն պատկանող «Lexus» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները՝ իրեն պատճառելով նյութական վնաս։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Փթուկյանը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի նախկին պետն է, ով օրերս Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հրամանով նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչությունում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ:

Նմանատիպ նյութեր

Մեր հանրությունն իրավունք ունի իմանալու՝ ինչ ճակատագիր է սպասում այդ ահաբեկչին․ Արեգա Հովսեփյան 

Մեր հանրությունն իրավունք ունի իմանալու՝ ինչ ճակատագիր է սպասում այդ ահաբեկչին․ Արեգա Հովսեփյան 

Ազգային ժողովում վերջին հարցուպատասխանի ընթացքում բազմաթիվ հարցեր հնչեցին Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման միջադեպի շուրջ։ Այս և այլ թեմաների մասին YerevanToday-ի տաղավարում զրուցել ենք ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանի հետ։...

Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում տեղի չի ունեցել․ Փաշինյանի խոսնակը հերքում է

Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում տեղի չի ունեցել․ Փաշինյանի խոսնակը հերքում է

Հերքում եմ, Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում տեղի չի ունեցել, ԶԼՄ-ներին ասել է վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։ Ավելի վաղ Կոմերսանտը գրել էր, որ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Թուրքմենստանում կայացած Կասպյան գագաթնաժողովից հետո փակ...

«Ժամանակակից քաղաքականության պոպուլիզմը». Վիկտոր Սողոմոնյան

Ժամանակակից քաղաքականության մեջ պոպուլիզմն ավելի ու ավելի է կառուցվում ցուցադրականության, վառ հակամարտությունների և աղմկահարույց հայտարարությունների վրա, մինչդեռ պետական կառավարման փորձը մղվում է երկրորդ պլան։ Այս մասին...

50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում

Վերին Դվինի բնակիչներն այսօր՝ հոկտեմբերի 9–ին, բողոքի ակցիա են իրականացնում, նրանք բողոքում են լոլիկի մթերման կազմակերպումից, սուբսիդիան հանելուց հետո չեն կարողանում վաճառել իրենց լոլիկը, գրում է news.am-ը։ Այստեղ է նաև...

Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում․ «Կարճ ասած»

2020 թ․ այս օրը՝ հոկտեմբերի 9-ին, երբ արդեն դժվարանում էր մարդկանց խաբելը, երբ ռազմաճակատից վատ ինֆորմացիա էր գալիս, բերնեբերան անցնող լուրերն ու մամուլի հրապարակումները 180 աստիճանով տարբերվում էին...