Գյուղացին պետք է մի ամիս կով կթի, որ մի ատամի պլոմբ դնի․ Բագրատ Միկոյան

1 Մարտի, 2025

Փետրվարի 28-ին TV5-ի հարցազրույց հաղորդման ժամանակ ՀՀ երկորորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսական վիճակի մասին հարցին, ասաց․

«Շատ մեծ պարտք ունենալը լավ բան չի։ Հենց ինչ-որ բան խոսում ես, ասում են՝ ասֆալտ ենք արել։ Մի տեսակ այն տպավորությունն է, որ հայ ժողովրդի բոլոր իզձերն ու երազանքները ասֆալտի շուրջ են պտտվում, կամ էս ժողովուրդը կյանքում ասֆալտ չի տեսել։ Տարիքով մարդկանց եմ դիմում՝ հիշեք մինչև 98-99 թվականներին Հայաստանի ճանապարհները ու հիշեք 2000-2008 թվականները, հիշեք, որ արտաքին պարքը չի ավելացել, հիշեք, որ էդ ճանապարհները սարքում էին ձեր վրա մուննաթ չէին գալիս ամեն կառավարության նիստից, պարտականություն ա՝ արել եք։

Սիրելի ժողովուրդ, հասկացեք 7 մլրդ արտաքին պարտք են ավելացրել, ձեր հաշվին են վերցրել։ Երևանում մի մետրոյի կայան չեն կարողանում սարքեն։ 7 մլրդ-ով Երևանում կարելի էր սարքել 70 հատ մետրոյի կայարան, ամեն շենքի տակ կլիներ մի հատ մետրոյի կայարան։ Ադրբեջանում այդ ընթացքում՝ 20 թվականից հետո, մենակ Բաքվում 3 մետրոյի կայարան ա բացվել նոր, 3 հատ միջազգային օդանավակայան։ Ձեր հաշվին պարտք են վերցնում, դուք նույն ձևի պրոբկեքով, տանջվելով եք շարժվում, մի հատ մետրոյի կայարան չեն սարքել։ Սրանք սկի ձյուն չեն կարում մաքրեն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

 

 

Նմանատիպ նյութեր

2020 թ. սեպտեմբերի 27–ը դարձավ ազգային ու պետական ողբերգության սկիզբ․ քաղաքագետ

2020 թ. սեպտեմբերի 27–ը դարձավ ազգային ու պետական ողբերգության սկիզբ․ քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրել է․ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։Ի՞նչ էր 44–օրյա պատերազմը։ Դավադրությո՞ւն Հայաստանի ու Արցախի դեմ, Հայաստանի 2018 թվականի թավշյա հեղափոխություն–իշխանափոխության ուղիղ հետեւա՞նք, աշխարհաքաղաքական...

Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել «World challenge cup» մրցաշարում

Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել «World challenge cup» մրցաշարում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը հերթական խոշոր հաջողությունն է գրանցել միջազգային ասպարեզում: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող «World Challenge Cup» (Աշխարհի մարտահրավերի գավաթ) հեղինակավոր մրցաշարում հայ մարզիկն...

Ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 27-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի գիշերը և կեսօրից հետո, 30-ի ցերեկն առանձին շրջաններում, 29-ին, հոկտեմբերի 1-2-ը՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և...

Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան

Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 27-ին հանդես է եկել հայտարարությամբ, այսպես կոչված, «Ադրբեջանում հիշատակի օրվա» առթիվ, հայտնում է TRT Haber-ը։ Իր սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ Էրդողանը Ադրբեջանն անվանել է «բարեկամ և եղբայրական երկիր» և...

Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. Աստղ Գալեյան

Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. Աստղ Գալեյան

44-օրյա պատերազմից վեց տարի անց հերոս Մխիթար Գալեյանի մայրիկը՝ Աստղիկ Գալեյանը, մեկ հարց է տալիս, որը պատասխան չունի՝ «էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը»։ «Մինչև օրս ինչո՞ւ պատասխանատվության ենթարկված որևէ պաշտոնյա չկա, ոչ մեկ պատասխան չի տվել տղաների չլինելու...