Գերիների նկատմամբ դաժանությունները՝ Ադրբեջանի հանցավոր էության հերթական դրսևորում. «Փաստ»

04/03/2025 10:04

«Փաստ» օրաթերթը գրում է. Մինչ Հայաստանում պատրաստվում են խաղաղության օրակարգին, Ադրբեջանը յուրաքանչյուր հարց օգտագործում է Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Ու Բաքվին չեն հետաքրքրում ո՛չ միջազգային իրավունքը, ո՛չ համամարդկային արժեքները, ո՛չ էլ մարդու իրավունքները։

2023 թվականի դեկտեմբերին Հայաստանը հրաժարվեց COP 29 համաժողովի անցկացման հայտից՝ այն զիջելով Ադրբեջանին։ Ու այդ ու մի շարք այլ զիջումների արդյունքում Ադրբեջանից Հայաստան վերադարձան 32 հայ գերիներ։ Դրանից հետո թվում էր, թե COP 29 համաժողովի նախօրյակին կամ դրա ընթացքում Ադրբեջանը ստիպված կլինի հանձնել գերիներին, բայց Բաքուն ոչ միայն չհանձնեց գերիներին, այլև համաժողովի ընթացքում մեղադրանքներ էին հնչում Հայաստանի հասցեին։ Փաստացի, ադրբեջանական կողմը հայ գերիների հաշվին կարողացավ առավելագույնս օգտվել COP 29 համաժողովի առիթից՝ մի կողմից՝ իր իմիջը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկելու, մյուս կողմից էլ՝ գագաթաժողովի կուլիսներում գազային նոր գործարքներ կնքելու համար։ Չնայած որոշ երկրների ու պաշտոնյաների կողմից Բաքվում անցկացվող COP 29 համաժողովը բոյկոտի ենթարկվեց, այնուամենայնիվ, այդ միջոցառման անցկացումը Բաքվին թույլ տվեց շոշափել միջազգային հանրության տրամադրությունները։

Արդյունքում Ալիևը հասկացավ, որ միջազգային հանրությունը, մեծ հաշվով, իներտ վերաբերմունք ունի մարդու իրավունքների զանգվածային խախտումների հարցում ու պատրաստ է աչք փակել ռազմական հանցագործությունների առաջ, ուստի իր ռեժիմը կարող է շարունակել առաջնորդվել նույն ոճով։ Վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութեր ու հրապարակումներ են անում, որոնցում անզեն աչքով իսկ երևում է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները խոշտանգումների և խեղումների են ենթարկվում։ Իսկ խոշտանգումների նպատակը շատ պարզ է՝ նրանց տանջահար անելու միջոցով ցուցմունքներ կորզել, որպեսզի հետագայում դրանք Հայաստանի դեմ օգտագործեն։

Տեսնում ենք, թե ինչպես է արդարադատությունն ընդհանրապես հողին հավասարեցվում, երբ «սելի տեղը սելվորն է ճռռում»։ Փոխանակ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները հիմա կանգնած լինեին միջազգային քրեական դատարանի առաջ՝ էթնիկ զտումներ իրականացնելու և ցեղասպանական հանցագործությունների իրագործման համար, դրա փոխարեն ադրբեջանական իշխանություններն այսօր մեղադրողի դերում են հանդես գալիս։

Միգուցե նաև գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի պատճառներից մեկն էլ այն է, որ ճնշում գործադրվի Հայաստանի վրա, որ հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի դեմ դատական հայցերից, քանի որ դրա արդյունքում ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կազմակերպված ոճրագործությունները կարող են ջրի երես դուրս գալ։ Ավելին, միգուցե մի օր էլ Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերին ավելանան նաև հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ու խոշտանգումների մասին թեմաները։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկիրը Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու նպատակով պետք է աշխատի իր միջազգային գործընկերների հետ Բաքվի դատական շոուի հետ կապված իրադարձությունները հանրահռչակելու գործում։ Իհարկե, ՀՀ ԱԳՆ-ից այս առիթով վերջապես հայտարարությամբ էին հանդես եկել՝ նշելով, որ շարունակելու են գերների հետ կապված թեման բարձրացնել տարբեր հարթակներում և ձևաչափերով։ Մյուս կողմից՝ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե իրենք ամենօրյա աշխատանք են կատարում, սակայն չեն բարձրաձայնում՝ «չվնասելու» սկզբունքով: Համապատասխան տեղեկություն չունենալու պատճառով հակառակը պնդել չենք կարող. գուցե և այդպես է: Սակայն բանն այն է, որ առնվազն միջազգային հարթակներում, որտեղ մասնակցում և ելույթ են ունենում հայ պաշտոնյաները, պետք է մաքսիմում բարձրաձայնել այդ հարցերը:

Մյուս կողմից՝ զարմանալի է միջազգային հանրության լռությունը, իսկ ավելի ստույգ՝ անգործությունը։ Օրինակ՝ ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը նշում է, թե Եվրոպական միությունը շատ հստակ ասել է, որ իրենք ակնկալում են արդար դատավարություն։ Բայց գերիների նկատմամբ իրականացվողը ԵՄ ներկայացուցչի կողմից ընդհանրապես դատավարություն որակելն արդեն իսկ տարօրինակ է։ Իրականում այն արհեստածին շոու է ու խոշտանգումների սեսիա։ Ամերիկյան կողմն էլ մարդու իրավունքների հետ կապված ամեն մի փոքր դեպքի վերաբերյալ մեկնաբանություն է տարածում, սակայն գերիների հարցով քար լռություն է։ Մի՞թե Վաշինգտոնում չեն տեսնում, թե ինչ է տեղի ունենում Ադրբեջանում։ Թե՞ նորից աշխատում է բազմակի ստանդարտների սկզբունքը…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Այսուհետ Զելենսկին քաղաքականապես լրիվ սպառված է. Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրում է. «Զելենսկին պետք է հեռանա Ուկրաինայից, բնակություն հաստատի մի երկրում, որը ներգրավված չէ ուկրաինական հակամարտության մեջ և այնտեղ համաներում ստանա, հայտարարել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։ Այսպես է գործարարը մեկնաբանել X սոցիալական...

Կասեցման բացառությունների ցանկը անհիմն համալրելու մոլուցքը վերջ չի ունենալու. Գևորգ Դանիելյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն ահազանգում է մի խնդրի մասին. «Երբ ֆիզիկական կամ իրավաբանական անձը վիճարկում էր հանրային իշխանության մարմնի վարչական ակտը, չնչին բացառություններով, դատարանում հայցի ընդունումն...

Պատգամավորին մերժող ցանկացած պաշտոնյա պետք է քրեական պատասխանատվության ենթարվի․ փաստաբան

  ՀՀ վարչական դատարանում մեկնարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի, Աննա Գրիգորյանի, Արթուր Խաչատրյանի և Գեղամ Մանուկյանի բողոքի քննությունը: Նիկոլ Փաշինյանն արգելել է ԱԳ նախարարությանը ընդդիմադիր...

Ծեծկռտուք Սերբիայի խորհրդարանում. օգտագործվել են նռնակներ

  Սերբիայի խորհրդարանում մի քանի տասնյակ ընդդիմադիրներ ծեծկռտուք են սկսել իշխող կուսակցության ներկայացուցիչների հետ, իրար ուղղությամբ ծխառումբեր նետել և բարձրացրել՝ «Սերբիան ոտքի կկանգնի, երբ վարչակարգը տապալվի» գրությամբ պաստառ։ Քաոսի պատճառ է դարձել Կրթության...

Պայթյուն բենզալցակայանում. կա երկու տուժած

  Մարտի 4-ին, ժամը 16։39-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն։ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ...

Շարունակվել է գյուղատնտեսության ազատ անկումը, արձանագրվել է օտարերկրյա կապիտալի «փախուստ»․ պատգամավոր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի ելույթը խորհրդարանում հայտարարությունների ժամին Արդյունավետ գործող ցանկացած կառավարության առաջնային հիմնական խնդիրը պետք է լինի կայուն տնտեսական...

Իշխանությունը լուրջ անհանգստացած է Գյումրու արթահերթ ընտրություններով․ Մհեր Մելքոնյան

  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ելույթը՝ խորհրդարանի ամբիոնից․ Հայաստանում շարունակվում են թիրախավորված բռնաճնշումները ընդդիմադիր գործիչների, անկախ լրագրողների, քաղաքացիական հասարակության կարևոր...

Փաստաբանը սխալ է համարում կառավարության՝ չխոսենք, որ գերիներին չվնասենք արդարացումները

Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում հրապարակային գործելը անհրաժեշտ քայլ է, իսկ կառավարության պնդումները, թե չանդրադառնանք, որ գերիների համար վատ չլինի, երևաց որքան վատ են աշխատում։ Որքան չեն...

Ավտոներկրողների համար ստեղծվել են մրցակցային անհավասար պայմաններ. Գառնիկ Դանիելյան

  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Ինձ են դիմել ավտոներկրող ընկերությունների ներկայացուցիչներ՝ ահազանգելով, որ իրենց համար ստեղծվել են մրցակցային անհավասար պայմաններ։ Ինչպես հայտնի է, 2025 թվականի համար էլեկտրական շարժիչով...

«Ֆայտոնով մաշտ»-ը լուսահոգի Արմեն Գրիգորյանի դեմ տռավլյան կազմակերպած անձն է. Ռուբեն Մելիքյան

  Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ով չգիտի՝ ասեմ, իմանաք։ «Ֆայտոնով մաշտ»-ը լուսահոգի Արմեն Գրիգորյանի դեմ տռավլյան կազմակերպած անձն է, որին հաջորդեց նրան ցուցադրաբար ստորացնելով ձերբակալությունը, ապա կալանքն ու մահը դատարանի դահլիճում։ Արժի՞ նրան...