«И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին

2 Հուլիսի, 2026

«Սկսեմ նրանից, որ նույնիսկ այս ծավալի կեղծիքների և ճնշումների պարագայում ժողովրդի մեծամասնությունն իրեն մանդատ չի տվել, և դա փաստ է: Եվ առնվազն այդ պատճառով իր վախերն ու անձնական ցանկությունները ժողովրդի վրա թող չգրի»,- Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին Yerevan.Today-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար  Բագրատ Միկոյանը:

Հիշեցնենք, Փաշինյանն այսօր հուլիսի 2-ին հայտարարել  էր. «Մարդիկ ինձ կոնկրետ ասում են խի՞ ա Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ: Դե արի մարդուն բացատրի, որ էս ինչ հոդվածի էսինչ կետը, էդ օրը արևը տենց որ սենց դուրս եկավ, փորձաքննությունը…, մեկը փռշտաց… Հա լավ, ձե՞ռ եք առնում: Մյուս կողմից էլ կասեն ուղիղ հրահանգ եք տալիս: Է ժողովուրդն ինձ է ուղիղ հրահանգ տալիս, ես էլ նրա ասածը փոխանցում եմ պետական ինստիտուտներին: Ի վերջո, ժողովրդից եք սնվում:  Ով ինչ ուզում ա ասի, Ռոբերտ Քոչարյանը պտի նստի, ժողովուրդն ինձ է ասել դա, մի հատ էլ մանդատ էլ տվել ա: Հետո ասում են՝ ըհը, էս մեկի անունը չտվեց, հա․ сядут все»:

Բագրատ Միկոյանը Փաշինյանի այս ելույթի վերաբերյալ ասաց. «Զարմանալի էր, որ գերմանացի տիկին Ուրսուլայի հետ հանդիպումից հետո «կրքոտ հռետորը», գերմանական կինոների ֆրազները թողած, ռուսական ֆրազներ  էր օգտագործում:

Բայց քանի որ պացիենտն այդ ոճով է որոշել խոսել, պատասխանեմ մեկ այլ ֆրազով՝ «Беда в том, что люди, которые должны принимать таблетки, принимают законы»։

Ինչևէ, քաղաքական պաշտոնյաների պարտադիր պսիխո անցնելու մեր առաջարկն ուժի մեջ է,  Փաշինյանը կարող է օրինակ ծառայելով` հանձնել, որ փարատի օդում կախված կասկածները:

Եվ որպեսզի շատ չտխրի- հուսահատվի, մի հայտնի ֆրազ էլ վերջում ՝ «И тебя вылечат»»:

Նմանատիպ նյութեր

Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի

Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի

Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի։ Հռոմի պապն ինքն է հայտնել, որ վերջերս բժշկական հետազոտության ժամանակ իր մոտ թոքերի սահմանափակ հանգուցային գոյացություն է հայտնաբերվել, որը սկզբնական փուլում...

Բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ

Բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Դավիթ Բեկ և Նուբարաշեն փողոցների խաչմերուկում բախվել են 43-ամյա Զորիկ Ա․-ի վարած «Toyota» մակնիշի և Երևանի բնակիչ 51-ամյա Կարեն Բ․-ի վարած «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենաները,...

Սպասվում է կարճատև անձրև

Սպասվում է կարճատև անձրև

Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի և 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 13-ի և 14-ի ցերեկը, 15-16-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի...

ՀՀ-ում ռազմական գաղտնիք պարունակող տեղեկությունների ձևավորման համար ադրբեջանցիները փող չե՞ն ծախսել. Խաչատրյան

ՀՀ-ում ռազմական գաղտնիք պարունակող տեղեկությունների ձևավորման համար ադրբեջանցիները փող չե՞ն ծախսել. Խաչատրյան

ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է․ «Գերմանիայի հետախուզության նախկին պետը լրտեսել է ի օգուտ Ադրբեջանի։ Մի քանի օր է այս լուրը ցնցում է Գերմանիան և ամբողջ Եվրոպան։ Խավիարային դիվանագիտության շրջանակներում Ադրբեջանը կաշառել է տարբեր երկրների բարձրաստիճան...

Չկա ոչ միայն պատասխանատվություն. Հակոբ Բադալյան

Չկա ոչ միայն պատասխանատվություն. Հակոբ Բադալյան

Նախօրեին տեղեկություն է տարածվում, որ բանակում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրզենային վնասվածքով։ Հերթական ողբերգական դեպքը, սահմռկեցուցիչ պարբերականությամբ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ «Իսկ դրանից հետո ո՞րն է առաջին...