05 11 2020

Մենք հզոր ենք, խուճապ չկա, մեր գյուղն ամուր պահում ենք․ կյանքը՝ սահմանամերձ Դավիթ Բեկ գյուղում



Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում խուճապ չկա, բնակիչների տրամադրությունը մարտական է, վստահ է, որ հաղթելու են։

«Ով մտածում էր, որ մեր հողերը, մեր գյուղը պետք է թողնենք, հաստատ թող ինքը հեռանա այստեղից։ Մեր գյուղն ամուր պահում ենք, հզոր ենք ու հաղթելու ենք»,- «Զինուժ մեդիայի» պատրաստած տեսանյութում ասում է  Դավիթ Բեկի բնակիչներից մեկը։

Հիշեցնենք, որ թշնամին Դավիթ Բեկի ուղղությամբ երկու օր առաջ ինտենսիվ կրակ էր արձակել հրետանային միջոցներից՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։ Բազմաթիվ բնակելի  տներ են վնասվել, կան ավերածություններ, մեկ զոհ, երկու վիրավոր։ Հրետակոծություն տակ է պահել նաև գյուղի գերեզմանոցը։


 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ