12 04 2024

2024-ին իրականացվել է Երևան-Կապան-Երևան 12 չվերթ

2024-ին իրականացվել է Երևան-Կապան-Երևան 12 չվերթ

2024 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է Երևան-Կապան-Երևան 12 չվերթ։

Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցման ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

«Մասնավորապես` հունվար և փետրվար ամիսներին իրականացվել է 2-ական չվերթ, իսկ մարտին` 8 չվերթ»,– նշվում է պատասխանում։

Թռիչքներն իրականացնում է L-410 տիպի ինքնաթիռով, չվերթի տևողությունը 45 րոպե է։

Նշված ժամանակահատվածում Երևանից Կապան Է մեկնել 41 ուղևոր, հակառակ ուղղությամբ՝ 55 ուղևոր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ