23  10  2019

Նախարարը պարզաբանում է աղմկահարույց նախագծի հետ կապված խնդիրները

Նախարարը պարզաբանում է աղմկահարույց նախագծի հետ կապված խնդիրները

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանը բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին հարցրեց վերջին աղմկահարույց նախագծին, որով, ըստ փորձագետների, փորձ է արվում վերահսկել ինտերնետ օգտատերերի տվյալները:

Անձնական տվյալների պաշտպանության մասով նախարարն ասաց, որ օրենքները հստակ կանոնակարգում են այդ մասերը և, ըստ էության, այստեղ իրավական առումով փոփոխություն չի լինում: «Ընդամենը տեխնիկական մասով է փոփոխություն առաջարկվում, որը պետք է քննարկվի և նոր հանգուցալուծման գանք»,- ասաց նա:

Հարցը վերաբերում է տեխնիկական կանոնակարգին, այսինքն՝ արդյո՞ք որևէ տեղեկություն, որը, ըստ էության, էլի անցնում է այդ կապուղիները տրամադրող ընկերությունների մոտով և, ըստ էության, պաշտպանված է,  արդյո՞ք այդ տվյալները պետք է պահպանվեն որոշակի ժամանակահատված։

Ուզում եմ ասել, որ այդտեղ վտանգ չկա, որ ընկերությունները կգնան, չնայած կուսումնասիրենք։ Ուղղակի այստեղ փոքր օպերատորների վրա հավելյալ բեռի ավելացման խնդիր կա ուղղակի, որովհետև 2 տարի այդպիսի տվյալներ պահպանելու համար համապատասխան սարքերով պետք է վերազինվեն,  և փոքր համայնքներում այս պրովայդերները կարող են խնդիրներ ունենալ, որը մեր շահերից չի բխում, այս մասով նույնպես բարձրաձայնել ենք»։

Զանգերի լոգերը գրանցվում են և ոչ մեկի համար գաղտնի չէ դա, և երբ որ դատարանի համապատասխան որոշում են ունենում գնում են ստուգում են, թե ում են զանգել, երբ, այսինքն՝ սա նմանատիպ խնդիր է լուծում: Բայց, հաշվի առնելով ինտերնետի հասանելիության և գնի հարցը, տվել ենք մեր կարծիքը, կմասնակցենք քննարկումներին, որպեսզի խուսափենք հետագա բարդացումներից»,-նշեց նախարարը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ