02 02 2024

ԱԺ փոխնախագահը աջակցություն հայտնեց կոռուպցիոն գործով կալանավորվածին



«Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն աջակցություն հայտնեց կոռուպցիոն չարաշահումների գործով կալանավորված «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին։

«Ուզում եմ մի մարդու մասին ձեզ հետ կիսվել, ով վերջերս գիրք է հրատարակել, որը կոչվում է «Վերելք»: Խոսքը «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի մասին է։ Ես կուզենամ, որ ծափահարություններով ողջունեք Աշոտ Հովհաննիսյանին, մանավանդ բզինեսի ներկայացուցիչներին ու երիտասարդներին կոչ եմ անում անպայման ձեռք բերել և կարդալ գիրքը, որը ինձ ոգևորել և շատ գաղափարներ է տվել»,- նշել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ