27 10 2023

Մոսկվայի օդանավակայաններում ձյան պատճառով ավելի քան 40 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

Մոսկվայի օդանավակայաններում ձյան պատճառով ավելի քան 40 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

Մոսկվայի երեք օդանավակայաններում ձյան պատճառով հետաձգվել է 37 չվերթ, ևս 8-ը չեղարկվել , հայտնում է «Իզվեստիա»-ն։

Մասնավորապես, Երևանի ժամանակով ժամը 8:50-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 10 չվերթ և 2-ը չեղարկվել, »Դոմոդեդովո»-ում հետաձգվել է 19-ը, իսկ «Շերեմետևո» օդանավակայանում՝ 8 չվերթ:

Նախօրեին Հիդրոմետկենտրոնում ձյան, ձնաբքի և մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի »դեղին» մակարդակ է հայտարարվել։ Այն Մոսկվայում կգործի մինչև ուրբաթ առավոտ:

«Ֆոբոս» եղանակի կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը հայտնել է, որ ձյան ծածկույթի բարձրությունը հոկտեմբերի 27-ին կարող է հասնել 5 սմ-ի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ