06 12 2023

Սպասվում է անձրև ու մառախուղ

Սպասվում է անձրև ու մառախուղ

Երևանում դեկտեմբերի 7-ի և 10-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է անձրև, իսկ գիշերը և առավոտյան՝ մառախուղ։

Դեկտեմբերի 7-ի և 10-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում դեկտեմբերի 7-ի գիշերը, 9-ի ցերեկը՝ շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը, 9-ի գիշերը, 10-ի գիշերն՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։

Դեկտեմբերի 8-ին, 9-ի գիշերը և 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, դեկտեմբերի 10-ին, 11-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում  կբարձրանա 8-10 աստիճանով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ