06 12 2023

Արթիկի, Ճամբարակի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

Արթիկի, Ճամբարակի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աբովյանի, Արթիկի, Սպիտակի, Աշոցքի, Արարատի, Վայքի, Հրազդանի, Ճամբարակի, Վարդենիսի, Մարտունիի տարածաշրջաններում անձրև է տեղում։

«Արթիկի, Ճամբարակի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են», - նշված է հիմնադրամի հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ