28 04 2024

Ինձ կալանավորել են հորս լռեցնելու համար. Վահագն Մախսուդյան

Ինձ կալանավորել են հորս լռեցնելու համար. Վահագն Մախսուդյան

Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը: Այս մասին հայտարարել է պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդու՝ Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալու ժամանակ:

«Դատարանը գործը քննեց շատ արագ՝ 2,5 ժամում, պաշտպանական որևէ իրավունք չպահպանեց, պաշտպանների կեսին խոսք չտվեց, թույլ չտվեց քննիչին հարցեր տալ»,-ասել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը կալանավորվել է 2 ամսով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ