04 10 2023

Դեռ ողջ եմ, գերեվարված էլ չեմ. Վիտալի Բալասանյան. Aravot.am

Դեռ ողջ եմ, գերեվարված էլ չեմ. Վիտալի Բալասանյան. Aravot.am

Համացանցում քիչ առաջ տեսանյութ է տարածվել, որտեղ ներկայացվում է, թե Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն իբր Հակարիի կամրջի մոտ գտնվող ադրբեջանական անցակետը փորձել է անցնել, սակայն ադրբեջանական կողմը նրան դա թույլ չի տվել՝ պատճառաբանելով, թե Վիտալի Բալասանյանը ահաբեկիչ է։

Aravot.am-ին հաջողվել է ճշտել, որ Վիտալի Բալասանյանը չի փորձել հատել ադրբեջանական անցակետը: Նա գերեվարված չէ: «Մեր աղբյուրը տեսանյութը տարածվելուց 10 րոպե հետո կապ է հաստատել վերջինիս հետ, ով ծիծաղելով ասել է, որ դեռ ողջ է, գերեվարված էլ չէ: Իսկ տեսանյութը, ըստ մեր աղբյուրի, հին տեսանյութ է. նա դժվարացավ, սակայն, ավելի հստակ ասել, թե որքա՞ն հին տեսանյութ է, որտե՞ղ ու ի՞նչ պայմաններում է նկարվել, քանի որ այն կիսատ է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ