28 09 2023

Ձերբակալված չեմ, Ասկերանում եմ․ Վիտալի Բալասանյան. Tert.am

Ձերբակալված չեմ, Ասկերանում եմ․ Վիտալի Բալասանյան. Tert.am

Tert.am-ը գրում է.

«Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը Tert.am-ի հետ զրույցում հերքեց շրջանառվող տեղեկություններն, իբրև, ադրբեջանական կողմն երեկ իրեն ձերբակալել է Հակարիի կամուրջն անցնելիս։

«Ես Արցախում եմ, ուրեմն՝ հասցես գրեք՝  քաղաք Ասկերան, Դանիելյան փողոց 29։ Ես այստեղ եմ, Արցախից չեմ էլ փորձել դուրս գալ»,- փոխանցեց նա՝  դարձյալ պնդելով, որ չի պատրաստվում Արցախից դուրս գալ։

 

Հիշեցնենք, որ ադրբեջանական աղբյուրները հրապարակային տեղեկություն  էին տարածեցել ադրբեջանական իշխանության կողմից Հակարի կամրջի մոտից Վիտալի Բալասանյանի ձերբակալության մասին:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ